Մարգերիտ Լոնգ
From Wikipedia, the free encyclopedia
Մարգերիտ Լոնգ (ֆր.՝ Marguerite Long, նոյեմբերի 13, 1874(1874-11-13)[1][2][3][…], Նիմ[4] - փետրվարի 13, 1966(1966-02-13)[4][1][3][…], Փարիզ[4]), ֆրանսիացի դաշնակահարուհի, մանկավարժ։
Արագ փաստեր Մարգերիտ Լոնգ, Բնօրինակ անուն ...
Մարգերիտ Լոնգ | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Marguerite Long |
Ծնվել է | նոյեմբերի 13, 1874(1874-11-13)[1][2][3][…] Նիմ[4] |
Երկիր | Ֆրանսիա |
Մահացել է | փետրվարի 13, 1966(1966-02-13)[4][1][3][…] (91 տարեկան) Փարիզ[4] |
Գերեզման | cimetière Saint-Baudile |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դաշնակահարուհի և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Փարիզի կոնսերվատորիա |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
Ամուսին | Joseph de Marliave? |
Պարգևներ | |
Marguerite Long Վիքիպահեստում |
Փակել
Սովորել է Փարիզի կոնսերվատորիայում, որտեղ և դասախոսել է 1906-1940 թվականներին (պրոֆեսոր՝ 1920 թվականից)։ Կազմակերպել է դաշնամուրի մասնավոր դպրոց։ Հանդես է եկել համերգներով, պրոպագանդել իմպրեսիոնիստների և մյուս ժամանակակից ֆրանսիական կոմպոզիտորների երկերը։ 1943 թվականին Ժ. Տիբոյի հետ կազմակերպել է դաշնակահարների և ջութակահարների մրցույթ (1946 թվականից՝ Մ. Լոնգի և Ժ. Տիբոյի անվան)։ 1955 թվականին ելույթ է ունեցել Մոսկվայում։ Գրել է հիշողություններ Գ. Ֆորեի, Կ. Դեբյուսիի և Մ. Ռավելի հետ իր համատեղ աշխատանքի մասին։