Մարիա Ստյուարտ, արքայադուստր Օրանսկի
From Wikipedia, the free encyclopedia
Մարիա Հենրիետա Ստյուարտ, նաև Մարիա Հենրիետտա Անգլիացի անգլ.՝ Mary Henrietta of England, նոյեմբերի 4, 1631(1631-11-04)[1][2][3], Սենտ Ջեյմս պալատ, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա - դեկտեմբերի 24, 1660(1660-12-24)[1][2], Palace of Whitehall, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Անգլիայի և Շոտլանդիայի թագավոր Չարլզ I Ստյուարտի ավագ աղջիկը։
Մարիա Ստյուարտ, արքայադուստր Օրանսկի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 4, 1631(1631-11-04)[1][2][3] |
Ծննդավայր | Սենտ Ջեյմս պալատ, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա |
Մահացել է | դեկտեմբերի 24, 1660(1660-12-24)[1][2] (29 տարեկան) |
Մահվան վայր | Palace of Whitehall, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա |
Գերեզման | Վեստմինստերյան աբբայություն |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն և Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4] |
Մասնագիտություն | ազնվական |
Ամուսին | Վիլհելմ II[5] |
Ծնողներ | հայր՝ Չարլզ I Ստյուարտ[2][5][6], մայր՝ Հենրիետա Մարիա Ֆրանսիացի[2][5][6] |
Զբաղեցրած պաշտոններ | գահի խնամակալ, Princess of Orange? և Princess Royal? |
Երեխաներ | Վիլհելմ III Օրանացի[2][5] |
Mary, Princess Royal and Princess of Orange Վիքիպահեստում |
Յոթ տարեկան հասակում Մարիան ամուսնացել է Նիդերլանդների ապագա փոխարքա Վիլհելմ II Օրանսկու հետ, սակայն մինչև ամուսնության տարիքին հասնելը, նա պետք է ապրեր ծնողների հետ՝ Անգլիայում։ Դրան խանգարել է 1642 թվականին երկրում տիրող իրավիճակը։ Մարիան մոյրիկի հետ մեկնել է ամուսնու մոտ, որը հինգ տարի անց ժառանգել է Նիդերլանդների փոխարքայի և Օրանսկի արքայազնի կոչումը։
Վիլհելմը մահացել է 1650 թվականին, ամուսնում մահից երկու օր առաջ Մարիան տղա է ունեցել՝ Վիլհելմ III Օրանսկի, որը հետագայում, մոր զարմիկի՝ Մարիա II (Անգլիայի թագուհի) հետ ամուսնության շնորհիվ, դարձել է Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի թագավոր։ Մարիան, լինելով տղայի միակ խնամակալը, Նիդերլանդներում իր եղբայրներին օգնելու համար հայտնի չէր, բացի այդ նա նաև բարդ հարաբերություններ ուներ սկեսուրի (Ամալիա Սոլմս Բրաունֆելսկի) հետ, որը արքայադստերը համարում էր երիտասարդ և անփորձ։
1660 թվականին Անգլիայում միապետության վերականգնումից հետո Մարիան մեկնել է Լոնդոնի տոնակատարություններին, որտեղ վարակվել է ջրծաղիկով և մահացել։