Մարկոս Անտոնիոս[6] (մ. թ. ա. 83[5], Հռոմ, Հին Հռոմ[7] - մ. թ. ա. 30[5], Ալեքսանդրիա, Պտղոմեոսյան Եգիպտոս[8][9][10]), հռոմեական քաղաքական գործիչ, զորավար։ Մոր կողմից եղել է Հուլիոս Կեսարի ազգականը։ Պաղեստինում և Եգիպտոսում պատերազմի ժամանակ առաջ է քաշվել որպես հեծելազորի պետ։ Մ.թ.ա. 49-45 թվականների քաղաքական պատերազմում պաշտպանել է Հուլիոս Կեսարին։ Մ.թ.ա. 43 թվականին, հանրապետական զորքերի պարտությունից հետո, Օկտիվիանոսի և Մարկոս Լեպիդոսի հետ կազմել է 2-րդ եռապետությունը։ Հռոմի տիրույթները բաժանելիս ստացել է արևելյան պրովինցիաները։ Մ.թ.ա. 37 թվականին ամուսնացել է Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հետ, վարել ցոփ կյանք, եղել բռնակալ, մղել զավթողական պատերազմներ, ջանացել ստրկացնել Արևելքի երկրները։ Մ.թ.ա. 39 թվականին պարթևներից գրավել է Ասորիքը։ Մ.թ.ա. 36 թվականին Հայաստանի վրայով արշավանքի է դուրս եկել պարթևների դեմ և օգոստոսին, Ատրպատականի Փրաասպա (այժմ՝ Թախթ-ի Սոլեյման) քաղաքի մոտ ծանր պարտություն կրելով, վերադարձել է Եգիպտոս։ Մ.թ.ա 34 թվականին ներխուժել է Հայաստան, ուխտադրժորեն ձերբակալել Արտավազդ Բ-ին։ Հայոց թագավորը տարվել է Եգիպտոս և գլխատվել մ.թ.ա. 31 թվականին։ Անտոնիոսը կողոպտել է Երիզայում գտնվող Անահիտ աստվածահու մեհյանը՝ հափշտակելով նրա ոսկեձույլ արձանը։ Անտոնիոսը Կլեոպատրային և նրանից ունեցած զավակներին է նվիրել Արևելքի մի շարք երկրներ. վեցամյա Ալեքսանդր Հելիոսը հռչակվել է Հայաստանի և Պարթևաստանի թագավոր, որոնք դեռ պետք է նվաճվեին։ Անտոնիոսի քաղաքականությունը պառակտեց եռապետությունը և նրա դեմ հանեց Հռոմի հասարակական կարծիքը։ Սենատը պատերազմ հայտարարեց Կլեոպատրային։ Մ.թ.ա. 31 թվականին, Ակտիում հրվանդանի մոտ, Օկտավիանոսը պարտության մատնեց Եգիպտոսի և Անտոնիոսի միացյալ նավատորմը։ Օկտավիանոսի զորքերը, մտնելով Եգիպտոս, պաշարեցին Ալեքսանդրիան, ուր և Անտոնիոսը ինքնասպանություն գործեց։
Արագ փաստեր Հյուպատոս, մ. թ. ա. 34 ...
Մարկոս Անտոնիոս Marcus Antonius |
|
|
մ. թ. ա. 34 |
|
մ. թ. ա. 43 - 33 |
|
մ․ թ․ ա․ 44 |
|
մ․ թ․ ա․ 48 - 47 |
|
Մասնագիտություն՝ |
Հին հռոմեական քաղաքական գործիչ և Հին հռոմեական զինվորական անձնակազմ |
Ծննդյան օր |
հունվարի 14, մ. թ. ա. 83 |
Ծննդավայր |
Հռոմ |
Վախճանի օր |
օգոստոսի 1, մ. թ. ա. 30 (53 տարեկան) |
Վախճանի վայր |
Ալեքսանդրիա |
Քաղաքացիություն |
Հին Հռոմ[1][2][3][…] |
Հայր |
Մարկոս Անտոնիոս Կրետիկոս[4][5][5] |
Մայր |
Julia?[4][5][5] |
Ամուսին |
Fadia?[4][5][5], Antonia Hybrida Minor?[4][5][5], Fulvia?[4][5][5], Octavia the Younger?[4][5][5] և Կլեոպատրա[4] |
Զավակներ |
Antonia?[4], Marcus Antonius Antyllus?[4], Iullus Antonius?[4][5][5], Cleopatra Selene II?[4], Ալեքսանդրոս Հելիոս[4], Antonia Major?[4], Անտոնիա կրտսեր[4] և Ptolemy Philadelphus?[4] |
|
Փակել
Անտոնիոսի գեղարվեստական կերպարը մարմնավորված է Շեքսպիրի «Անտոնիոս և Կլեոպատրա» դրամայում։