Ալեքսանդրոս Հելիոս
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդրոս Հելիոս (հին հունարեն՝ Ἀλέξανδρος Ἥλιος, դեկտեմբերի 25, մ. թ. ա. 40(-040-12-25), Ալեքսանդրիա - անհայտ, Հռոմ, Հռոմեական Հանրապետություն), Պտղոմեոսյան Եգիպտոսի արքայազն, Վերին և Ստորին Եգիպտոսների թագուհի Կլեոպատրա Ֆիլոպատորի և հռոմեական եռապետ Մարկոս Անտոնիոսի կրտսեր որդին։
Արագ փաստեր Ալեքսանդրոս ՀելիոսἈλέξανδρος Ἥλιος, Պտղոմեոսյան Եգիպտոսի արքայազն ...
Ալեքսանդրոս Հելիոս Ἀλέξανδρος Ἥλιος | |
---|---|
Պտղոմեոսյան Եգիպտոսի արքայազն | |
Ծնվել է՝ | մ․թ․ա․ 40 թվական (մոտավորապես, հստակ՝ անհայտ) |
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Պտղոմեոսյան Եգիպտոս |
Մահացել է՝ | մ․թ․ա․ 29-ից մ․թ․ա․ 25 թվականն ընկած ժամանակահատվածում |
Վախճանի վայր | Հռոմ, Հռոմեական կայսրություն |
Երկիր | Հին Եգիպտոս |
Հարստություն | Պտղոմեոսներ |
Տոհմ | Պտղոմեոսներ |
գերիշխան | |
Հայր | Մարկոս Անտոնիոս |
Մայր | Կլեոպատրա |
Փակել
Ալեքսանդրոսը ունեցել է երկվորյակ քույր՝ ի դեմս արքայադուստր Կլեոպատրա Սելենե II-ի։ Հայտնի է, որ Կլեոպատրան Ալեքսանդրոսին, անվանել է ի պատիվ հելլենիստական աշխարհակալ տիրակալ Ալեքսանդր Մակեդոնացու։ Արքայազնի երկրորդ անունը («Հելիոս») հունարենից թարգմանաբար նշանակում է «արև»։ Սա իր մեջ պարունակում է որոշակի խորհրդանշականություն, քանզի վերջինիս երկվորյակ քրոջ՝ Սելենեի անունն էլ, ինքնին, նշանակում է «լուսին»[1]։