Միդհաթ փաշա
From Wikipedia, the free encyclopedia
Միդհաթ Փաշա Ահմեդ (հոկտեմբերի 18, 1822(1822-10-18), Կոստանդնուպոլիս - ապրիլի 26, 1883(1883-04-26)[1], Էթ Թաիֆ, Օսմանյան կայսրություն), թուրք քաղաքական և պետական գործիչ։ Թուրքական նորաստեղծ բուրժուազիայի շահերի արտահայտիչ, հարել է Նոր օսմաններ գաղտնի քաղաքական կազմակերպությանը։ 1864-1868 թվականներին եղել է Դանուբի վիլայեթի նահանգապետը, որտեղ անցկացրել է սուլթանի իշխանությունն ամրապնդող ռեֆորմներ, դաժանորեն ճնշել բուլղարների ազգային-ազատագրական պայքարը։ 1869-1872 թվականներին Բաղդադի վիլայեթի նահանգապետ և պետական խորհրդի նախագահ, 1873-1874 թվականներին և 1876-1877 թվականներին՝ մեծ վեզիր։ Միդհաթ Փաշան գլխավորել է թուրքական սահմանադրական շարժումը, հեղինակն է 1876 թվականին ընդունված թուրքական առաջին սահմանադրության (որի ստեղծմանը գործուն մասնակցություն է ունեցել հայ գործիչ Գրիգոր Օտյանը)։ Ձգտելով թուրքական ազգային բուրժուազիային մասնակից դարձնել կայսրության կառավարմանը և ստեղծել սահմանադրական միապետություն՝ իրականացրել է կիսառեֆորմներ։ Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը, Միդհաթ Փաշայի գործունեությունը դիտելով իբրև իր իրավունքների սահմանափակում, նրան աքսորել է Եվրոպա։ 1878 թվականին սուլթանի հրամանով վերադարձել է և նշանակվել սկզբում Սիրիայի, ապա Զմյուռնիայի նահանգապետ։ Սուլթան Աբդուլ Ազիզի սպանությանը (1876) մասնակցելու կեղծ մեղադրանքով 1881 թվականին աքսորվել է Արաբիա, ուր նրան խեղդամահ են արել Աբդուլ Համիդի գործակալները։
Միդհաթ փաշա թուրքերեն՝ احمد شفیق مدحت پاشا | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1822(1822-10-18) |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
Մահացել է | ապրիլի 26, 1883(1883-04-26)[1] (60 տարեկան) |
Մահվան վայր | Էթ Թաիֆ, Օսմանյան կայսրություն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | պետական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Օսմանյան կայսրության մեծ վեզիր, Օսմանյան կայսրության մեծ վեզիր, Beylerbey of Damascus?, Նահանգապետ և Նահանգապետ |
Երեխաներ | Ali Haydar Midhat? |
Midhat Pasha Վիքիպահեստում |