Շառլ Օգյուստեն դը Սենտ-Բյով
ֆրանսիացի գրող / From Wikipedia, the free encyclopedia
Շառլ Օգյուստեն դը Սենտ-Բյով (ֆրանսերեն՝ Charles Auguste de Sainte-Beuve, դեկտեմբերի 23, 1804(1804-12-23)[1][2][3], Բոլուն սյուր Մեր, Առաջին ֆրանսիական կայսրություն - հոկտեմբերի 13, 1869(1869-10-13)[1][2][3], Փարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն), ֆրանսիացի քննադատ և բանաստեղծ։
Շառլ Օգյուստեն դը Սենտ-Բյով Charles Auguste de Sainte-Beuve | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1804(1804-12-23)[1][2][3] Բոլուն սյուր Մեր, Առաջին ֆրանսիական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 13, 1869(1869-10-13)[1][2][3] (64 տարեկան) Փարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ուղղություն | ռոմանտիզմ |
Մասնագիտություն | գրող, ասացվածքների հեղինակ, բանաստեղծ, քաղաքական գործիչ, պրոֆեսոր, գրական քննադատ, պատմաբան և գրականության պատմաբան |
Հաստատություն(ներ) | Լյեժի համալսարան, Կոլեժ դե Ֆրանս և Բարձրագույն նորմալ դպրոց |
Պաշտոն(ներ) | Երկրորդ Կայսրության սենատոր և seat 28 of the Académie française? |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա |
Ալմա մատեր | Շարլեմաժ լիցե, Կոնդորսե լիցեյ և Bourbon college? |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1][4] |
Պարգևներ | |
Charles Augustin Sainte-Beuve Վիքիպահեստում |
Հայտնի է նրա «Գրական-քննադատական դիմանկարները» (1836-1839), որտեղ ներկայացրել է բազմաթիվ բանաստեղծների, արվեստագետների, ձգտել է հարություն տալ նրանց ապրած ժամանակաշրջանին, վերականգնել նրանց անձնական գծերը, բնավորությունը, հակումները և այլն[5]։
Սենտ Բյովի քննադատական մեթոդը հիմնված էր իր այն հիմնադրույթի վրա, որ գրողի ստեղծագործությունը նրա կյանքի արտացոլանքն է միշտ, ուրեմն և կարող է մեկնաբանվել նրա կենսագրության միջոցով; Ըստ Սենտ Բյովի՝ գրաքննադատը, գրականագետր որևէ գրական ստեղծագործություն վերլուծելիս իրենց առջև պետք է խնդիր դնեն՝ որոնել ու գտնել գրողի նպատակադրումը (intentionalism) և նրա անձնական հատկանիշները (կենսագրությունը)։ Քննադատական այս մեթոդը խիստ քննադատության է ենթարկվել ու մերժվել բազմաթիվ հեղինակությունների կողմից։ Առաջիններից մեկը ֆրանսիացի անվանի գրող Մարսել Պրուստն էր, որ իր Contre Sainte-Beuve («Ընդդեմ Սենտ Բյովի») էսսեում ընդվզել է այդ մեթոդի դեմ (հետագայում գրողը այդ թեմային անդրադարձել է նաև իր գլուխգործոցը համարվող «Ի խույզ կորուսյալ ժամանակի» վեպում)։