Պրոդիկոս
From Wikipedia, the free encyclopedia
Պրոդիկոս (հին հունարեն՝ Πρόδικος, ծնվ.՝ մոտ մ. թ. ա. 460 կամ մ. թ. ա. 464[1], Իուլիս, Հունաստան - մոտ մ. թ. ա. 380, Աթենք), հույն փիլիսոփա Կոս կղզուց։ Սոկրատեսի օրոք եղել է ավագ սոփեստներից մեկը և Պլոտարգոսի կրտսեր ժամանակակիցը։ Նա Կոս կղզուց ժամանել է Աթենք որպես դեսպան և ճանաչվել է հռետոր և ուսուցիչ։ Պլատոնը մեծ հարգանքով է վերաբերվում նրան, քան մնացյալ սոփեստներին, և մի քանի երկխոսություններում պլատոնական Սոկրատեսը համարվում է Պրոդիկոսի ընկերը։ Պրոդիկոսը իր կրթական ծրագրում մեծ տեղ է տվել լեզվաբանությանը և էթիկային։ Իր «Հերակլեսը խաչմերուկում»[2] ճառերից մեկի բովանդակությունը հանրաճանաչ է մինչ օրս։ Նա նաև ներկայացրել է կրոնի ստեղծման մասին տեսությունը։
Արագ փաստեր Պրոդիկոսհին հունարեն՝ Πρόδικος, Ծնվել է ...
Ծնվել է | մոտ մ. թ. ա. 460 կամ մ. թ. ա. 464[1] Իուլիս, Հունաստան |
---|---|
Մահացել է | մոտ մ. թ. ա. 380 Աթենք |
Քաղաքացիություն | Իուլիս |
Դավանանք | աթեիզմ |
Ուղղություն | Սոփեստություն և նախասոկրատյան փիլիսոփայություն |
Մասնագիտություն | փիլիսոփա և դիվանագետ |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Պաշտոն(ներ) | դեսպան |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն |
Աշակերտներ | Քսենոֆոն, Theramenes? և Isocrates? |
Փակել