Ջոն Ստյուարտ Միլ
բրիտանացի փիլիսոփա և քաղաքական տնտեսագետ / From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Ստյուարտ Միլ (անգլ.՝ John Stuart Mill, մայիսի 20, 1806(1806-05-20)[1][2][3][…], Իսլինգթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 8, 1873(1873-05-08)[1][2][3][…], Ավինյոն[4][9]), բրիտանացի փիլիսոփա, քաղաքական տնտեսագետ, Միացյալ Թագավորության պառլամենտի անդամ, քաղծառայող։ Համարվել է դասական լիբերալիզմի (ազատականության) պատմության մեջ ամենաազդեցիկ մտածողներից մեկը, կարևոր ներդրումներ է ունեցել հասարակագիտության, քաղաքագիտության և քաղտնտեսության ոլորտներում։ Բնորոշվել է որպես «19-րդ դարի ամենաազդեցիկ անգլիախոս փիլիսոփան»[10][11]։ Հանդես է եկել որպես անհատի ազատության ջատագով՝ հակադրվելով պետության ու հասարակության անսահմանափակ հսկողությանը նրա նկատմամբ, և այդպիսով պաշտպանել է անձի իրավունքները[12]։ Ստեղծագործական կյանքի ուշ շրջանում շարունակելով պաշտպանել անձի իրավունքներն ու ազատությունները՝ ավելի քննադատաբար է վերաբերվել տնտեսական ազատականությանը (լիբերալիզմին), և քաղաքատնտեսության բնագավառում նրա հայացքները հակվել են դեպի լիբերալ սոցիալիզմ[13]։
Ջոն Ստյուարտ Միլ անգլ.՝ John Stuart Mill | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1806(1806-05-20)[1][2][3][…] Իսլինգթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | մայիսի 8, 1873(1873-05-08)[1][2][3][…] (66 տարեկան) Ավինյոն[4] |
Գերեզման | Cimetière Saint-Véran |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Դավանանք | աթեիզմ |
Ուղղություն | աթեիզմ, էգալիտարիզմ, ուտիլիտարիզմ և ազատականություն |
Մասնագիտություն | փիլիսոփա, տնտեսագետ, քաղաքական գործիչ, ինքնակենսագիր, գրող, էգալիտարիզմ, clerk և սուֆրաժիստ |
Հաստատություն(ներ) | Արևելա-հնդկական ընկերություն[5] |
Պաշտոն(ներ) | Միացյալ Թագավորության 19-րդ գումարման խորհրդարանի անդամ |
Անդամակցություն | Հունգարիայի գիտությունների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Լոնդոնի համալսարանի քոլեջ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1][6] |
Պարգևներ | |
Կուսակցություն | Լիբերալ կուսակցություն |
Ամուսին(ներ) | Հարիեթ Թեյլոր Միլ |
Հայր | Ջեմս Միլլ[5] |
Ուսուցիչ | Ջերեմի Բենթամ[8] |
Ստորագրություն | |
John Stuart Mill Վիքիպահեստում |
Անդամակցել է լիբերալ կուսակցությանը։ Հեղինակել է վաղ շրջանի ֆեմինիստական գրականության առաջին աշխատություններից մեկը՝ «Կանանց ենթարկվածությունը» (The Subjection of Women) երկը, հաջորդելով Հենրի Հանթին՝ դարձել է բրիտանական պառլամենտի երկրորդ անդամը, ով դեռևս 1832 թվականին կոչ է արել կանանց նույնպես տալ ընտրություններին մասնակցելու, քվեարկելու իրավունք[14][15] (ի դեպ, ժամանակակիցների վկայությամբ՝ Միլին ստեղծագործական աշխատանքներում մեծապես օգնել է իր կինը՝ Հելեն Թեյլորը)։
Միլը Ջերեմի Բենթամի զարգացրած տեսության՝ ուտիլիտարիզմի հետևորդն էր։ Միևնույն ժամանակ՝ ուսումնասիրողներից շատերը նրան բնորոշել են որպես նշանավոր փիլիսոփա Բերտրան Ռասելի հոգևոր հայր։