Սամվել Կարապետյան (հուշարձանագետ)
հայ պատմաբան, հուշարձանագետ, բանահավաք / From Wikipedia, the free encyclopedia
Սամվել Գևորգի Կարապետյան (հուլիսի 30, 1961(1961-07-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 27, 2020(2020-02-27)[1], Երևան, Հայաստան), հայազգի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, քարտեզագիր, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախկին նախագահ։ Տարբեր երկրներում մանրամասն ուսումնասիրել, չափագրել, լուսանկարել է հայկական հազարավոր հուշարձաններ և հայկական հետքեր։ Հեղինակել և համահեղինակել է հայկական հուշարձանների, հայկական ճարտարապետության և հայոց պատմությանն առնչվող տասնյակ գրքեր, գիտական հարյուրավոր հոդվածներ, բազմաթիվ քարտեզագրքեր[2]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Կարապետյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սամվել Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 30, 1961(1961-07-30) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 27, 2020(2020-02-27)[1] (58 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | պատմաբան |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Տիրան Կարապետյան, Տրդատ Կարապետյան, Անի Կարապետյան |
Samvel Karapetyan (historian) Վիքիպահեստում |
Հայտնի է նաև որպես Թուրքիաում, Ադրբեջանում, Վրաստանում հայկական հուշարձանների և հետքերի ոչնչացման քաղաքականության քննադատ։ Նա պնդել է, որ այդ երկրների իշխանությունները նպատակաուղղված կերպով իրականացնում են հայկական հուշարձանների ոչնչացման քաղաքականություն։ Իր փաստերը 2007 թվականին ներկայացրել է ԱՄՆ կոնգրեսին[3] և 2008 թվականին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին[4]։ Իր հայագիտական գործունեության համար Վրաստանում հայտարարված էր անցանկալի անձ և արգելված էր նրա մուտքն այդ երկիր[2][5]։