Քաղցր կյանք
From Wikipedia, the free encyclopedia
«Քաղցր կյանք» (իտալ.՝ La Dolce Vita), 1960 թվականին ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի կողմից նկարահանված իտալական կատակերգական դրամա։ Նկարահանված է սև-սպիտակ ժապավենի վրա։ Գլխավոր դերում հանդես է գալիս Ֆելինիի ընտրյալ դերասան և մտերիմ ընկեր Մարչելո Մաստրոյանին[5]
Քաղցր կյանք իտալ.՝ La dolce vita | |
---|---|
Երկիր | Իտալիա Ֆրանսիա |
Ժանր | Սատիրա Տրագիկոմեդիա |
Թեմա | դեկադենտություն[1], բազմամշակութային հասարակություն[1], գիշերային կյանք[2], Հռոմի մշակույթ[2], Էքզիստենցիալ ճգնաժամ[2], Զանգվածային լրատվության միջոցներ[3], սեռական ցանկություն[4] և հիասթափություն[1] |
Թվական | 1960 |
Պրեմիերա | հուլիսի 13, 2010, Լոնդոն |
Լեզու | Իտալերեն անգլերեն |
Ռեժիսոր | Ֆեդերիկո Ֆելինի |
Պրոդյուսեր | Ջուզեպպե Ամատո Անգելո Ռիցցոլի |
Սցենարի հեղինակ | Ֆեդերիկո Ֆելինի Էնիո Ֆլայանո Տուլիո Պինելլի Բրունելլո Ռոնդի Պիեռ Պաոլո Պազոլինի |
Դերակատարներ | Մարչելո Մաստրոյանի Անիտա Էկբերգ Անուկ Էմե Իվոն Ֆուրնո Ալեն Կյունի Մագալի Նոել Ժակ Սերնա |
Օպերատոր | Օտելլո Մարտելլի |
Երաժշտություն | Նինո Ռոտա |
Մոնտաժ | Լեո Կատոցցո |
Պատմվածքի վայր | Հռոմ |
Նկարահանման վայր | Հռոմ և Շատրվան Տրևի |
Կինոընկերություն | Riama Film Pathé Consortium Cinéma Gray Films |
Տևողություն | 174 րոպե |
Շահույթ | 19 500 000 $ |
MPAA վարկանիշ | |
IMDb | ID 0053779 |
Թրեյլեր | «Քաղցր կյանք» |
La Dolce Vita Վիքիպահեստում |
Ֆիլմը բաղկացած է 13 դրվագներից (6 կարճ և 7 երկար)[6], որոնցում նկարագրվում են դեղին մամուլի լրագրող Մարչելո Ռուբինիի ամենօրյա կյանքը մայրաքաղաք Հռոմում, ով հրապուրված քաղաքի «քաղցր կյանքով», գտնվում էր սիրո և երջանկության անպտուղ որոնման մեջ։ Դրվագները ոչ մի կերպ միմյանց կապակցված չեն[7]։
Ֆիլմն արժանացել է «Ոսկե արմավենու» 1960 թվականի Կաննի կինոփառատոնի ժամանակ[8], առաջադրվել 4 Ակադեմիայի մրցանակի՝ հաղթելով «հագուստի լավագույն դիզայն» կատեգորիայում։
Ֆիլմը ներկայումս հաճախ դիտվում է որպես համաշխարհային կինոյի լավագույն գործերից մեկը։