Ջևանշիրի գավառ
գավառ Ելիզավետպոլի նահանգի կազմում / From Wikipedia, the free encyclopedia
Ջևանշիրի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ Ձևավորվել է 1869 թվականին՝ Շուշիի գավառի բաժանմամբ՝ նորաստեղծ Ելիզավետպոլի նահանգի կազմում։ Գավառի կենտրոնը Թարթառ երկաթուղային կայարանն էր։
Արագ փաստեր Ջևանշիրի գավառДжеванширский уезд, Երկիր ...
| |||
Երկիր | Ռուսական կայսրություն | ||
Կարգավիճակ | գավառ | ||
Մտնում է | Ելիզավետպոլի նահանգ | ||
Ներառում է | 35 համայնք | ||
Վարչկենտրոն | Թարթառ | ||
Հիմնական լեզու | Հայերեն, թաթարերեն, ռուսերեն | ||
Բնակչություն (1897) | 72 719 | ||
Ազգային կազմ | հայեր (27 %), կովկասյան թաթարներ, թուրքեր և քրդեր (73 %)[1] | ||
Կրոնական կազմ | |||
Տարածք | 5,483 | ||
Հիմնադրված է | 1869 թ. | ||
Պատմական շրջան(ներ) | Ջրաբերդ (Մարտակերտ և Շահումյան) Ուտի Առանձնակ (Բարդա և Թարթառ) | ||
Փակել
Ջևանշիրի գավառը հյուսիսից սահմանակցում էր Ելիզավետպոլի, հարավից՝ Շուշիի, հյուսիս-արևելքից՝ Արեշի գավառներին։ Արևմուտքում գավառը սահմանակցում էր Երևանի նահանգին։
Ներառել է հիմնականում Արցախի հանրապետության Մարտակերտի և Շահումյանի, ինչպես նաև՝ Ադրբեջանի Բարդայի և Թարթառի շրջանները։