Ավիցեննա (Աբու Ալի իբն Սինա, 980[1][2][3], Աֆշանա, Transoxiana, Սամանիների պետություն[1] - հունիսի 18, 1037, Համադան, Kakuyids[1]) պարսիկ գիտնական, իսլամական Ոսկեդարի խոշորագույն ֆիզիկոս, աստղագետ, փիլիսոփա և գրող։ Հայտնի է որպես վաղ ժամանակների բժշկության հայր։ Գրել է մոտ 450 աշխատություն, որոնցից մեզ են հասել շուրջ 240-ը, այդ թվում՝ 150-ը փիլիսոփայության և 40-ը բժշկության թեմաներով։
Արագ փաստեր Ավիցեննապարս.՝ ابن سینا, Ծնվել է ...
|
---|
|
Ծնվել է | 980[1][2][3] Աֆշանա, Transoxiana, Սամանիների պետություն[1] |
---|
Մահացել է | հունիսի 18, 1037 Համադան, Kakuyids[1] |
---|
Գերեզման | Ավիցեննայի դամբարան[4] |
---|
Բնակության վայր(եր) | Ռեյ, Բուխարա, Ուրգենչ, Գորգան և Համադան |
---|
Քաղաքացիություն | Սամանիների պետություն[5], Ziyarid dynasty և Բուիների դինաստիա |
---|
Դավանանք | իսլամ |
---|
Մասնագիտություն | փիլիսոփա, բանաստեղծ, աստղագետ, բժիշկ, երաժշտության տեսաբան, ֆիզիկոս, մաթեմատիկոս, քիմիկոս, բարոյականագետ, ֆաքիհ և գրող |
---|
Գործունեության ոլորտ | բժշկություն, aromatherapy?, փիլիսոփայություն, տրամաբանություն, քալամ, պոեզիա, աստվածաբանություն, Երկրագիտություն, Գիտության փիլիսոփայություն, ֆիզիկա, հոգեբանություն, աստղագիտություն, քիմիա, երկրաբանություն և մեխանիկա |
---|
Պաշտոն(ներ) | Վեզիր |
---|
Տիրապետում է լեզուներին | արաբերեն[6] և պարսկերեն |
---|
Հայտնի աշակերտներ | Bahmanyār? |
---|
Ազդվել է | Ալ-Բիրունի, Պլոտինոս, Մուհամմադ մարգարե, Գալեն Կլավդիոս, Արիստոտել, Հիպոկրատես, Ibn Zuhr?, Wasil ibn Ata?, Abu Zayd al-Balkhi?, Ալ-Քինդի, Աբու Բաքր Մուհամադ Զաքարիա Ռազի և Ալ Ֆարաբի[7][8] |
---|
Քաղվածքներ Վիքիքաղվածքում |
Avicenna Վիքիպահեստում |
Փակել
Նրա հեղինակած աշխատություններից ամենահայտնիներն են Բժշկության գիրքը, որը փիլիսոփայական և գիտական հանրագիտարան է, և Կանոն բժշկության ձեռնարկը, որը գործածության մեջ է եղել առնվազն մինչև 1650 թվականը և հիմնական ուղեցույց է հանդիսացել Արևելքի և Եվրոպայի առաջավոր բժշկական համալսարանների համար։ Վերջին աշխատությունը մի քանի անգամ վերահրատարակվել է Նյու-Յորքում։ Ավիցեննայի ուսմունքը հիմնվում էր գալենյան ուսմունքի, արիստոտելյան մետաֆիզիկայի, ինչպես նաև ավանդական պարսկական ու արաբական բժշկության վրա։