From Wikipedia, the free encyclopedia
Ադրբեջանի տնտեսությունը յուրահատուկ է հետխորհրդային երկրներին, որի հիմքում ընկած է նավթարդյունաբերությունը։ Ադրբեջանի ՀՆԱ-ն աճել է 41,7% 2007 թվականի առաջին քառորդում, որը հավանաբար ամենամեծ ցուցանիշն է աշխարհի երկրների մեջ[3]։ Այսպիսի մակարդակները չեն կարող լինել հաստատուն, սակայն չնայած 2005 թվականի 26.4% աճին (երկրորդ ամենամեծ աճը աշխարհում Հասարակածային Գվինեայից հետո) և 2006 թվականի 34.6% աճին (ամենամեծը աշխարհում), 2008 թվականին այն նվազեց 10.8%-ով և 2009 թվականին 9.3%-ով[4]։ 2011 թվականին կանխատեսվում էր 3.7% իրական ՀՆԱ-ի աճ, սակայն այն նվազեց 0.1%-ով[5]։ Նավթի մեծ պահուստները տնտեսության հիմնական շարժիչ ուժն է։ Ազգային արժույթը Ադրբեջանական մանաթն, որը կայուն էր 2000 թվականին՝ արժեզրկվելով դոլարի նկատմամբ 3.8%: Բյուջեի դեֆիցիտը 2000 թվականին կազմել է ՀՆԱ-ի 1.3%-ը։
Արժույթ | 1 Մանաթ = 100 գապիկ |
---|---|
Ֆիսկալ տարի | Օրացույցային տարի |
Առևտրային կազմակերպություններ | ԱՊՀ, ՏՀԿ, ՎՈւԱՄ, ԱՀԿ (դիտորդ) |
Վիճակագրություն | |
ՀՆԱ | Անվ.: $75,98 միլիարդ (2018)[1] ՀԱԱ։ $180,3 միլիարդ (2018)[1] |
ՀՆԱ տեղ | 67-րդ[1] |
ՀՆԱ-ի աճ | 1.1% (2015), -3.1% (2016), 0.1% (2017e), 1.8% (2018f)[2] |
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով | $18,856 (2018 PPP)[1] $5,340 (2018) |
ՀՆԱ֊ն ըստ սեկտորի | գյուղատնտեսություն (5.7%), արդյունաբերություն (61.2%), ծառայություններ (33.2%) (2014)[1] |
Գնաճ (ՍԳԻ) | 32.1% (2016)[1] |
Ջինիի գործակից | 33.7 (2008) |
Աշխատուժ | 6.12 միլիոն |
Աշխատուժ ըստ մասնագիտության | ծառայութուն (49.6%), արդյունաբերություն (12.1%), գյուղատնտեսությու և անտառագործություն[1] |
Գործազրկություն | 5.3% (2015)[1] |
Տնտեսության բարեփոխումների առաջընթացը հիմնականում դանդաղում է մակրոտնտեսական անկայունության պատճառով։ Կառավարությունը որոշ ճյուղերում իրականացրել է օրենսդրական բարեփոխումներ, ներառյալ բաց առևտրային քաղաքականության հարթակում, սակայն անարդյունավետ հանրային կառավարումը նվազեցնում է օրենսդրական բարեփոխումների ազդեցությունը տնտեսության վրա[6]։ Կառավարությունը հիմնականում ավարտին է հասցրել գյուղատնտեսական հողերի և փոքր ու միջին կազմակերպությունները սեփականաշնորհման գործընթացը։ 2001 թվականից սկսած երկրի տնտեսական ակտիվությունը կարգավորում է Երկրի Տնտեսական զարգացման նախարարության կողմից։
Չնայած խորհրդային ժամանակներում Ադրբեջանի արդյունաբերությունը ավելի զարգացած էր քան հարևան Հայաստանինը և Վրաստանինը, սակայն ավելի քիչ դիվերսիֆիկացված` որպես արդյունք ուենալով թույլ զարգացող ոչ նավթային հատված։
Նավթը մնում է Ադրբեջանի տնտեսության հիմնական ճյուղը, որին հաջորդում է բամբակը, բնական գազը և գյուղատնտեսական արտադրաքները։ Ադրբեջանի նավթարդյունաբերության մեջ ներդրվել է ավելի քան $60 միլիարդ միջազգային նավթային ընկերությունների կողմից, որոնցից խոշորագույնը բրիտանական BP ընկերությունն է։ Նավթի արտահանումը Ադրբեջանից այս կազմակերպությունների միջոցով սկսվել է 1997 թվականից և ներկայումս կազմում է 500,000 բարել օրական։ Անձինք այցելում են նավթային սպա բաղնիքներ Նավթալանում[7]։ Ադրբեջանը նախկինում համարվում էր խոշոր ձկնկիթ արտադրող և արտահանող։ Ադրբեջանի ձկնարդյունաբերությունը այսօր կենտրոնացած է տարեցտարի քչացող թառափի և բելուգայի վրա Կասպից ծովում։
Ադրբեջանը կիսում է բոլոր հետխորհրդային հանրապետությունների խնդիրը պլանային տնտեսությունից շուկայական տնտեսության անցման ժամանակ, սակայն էներգետիկ ռեսուրսները երկարաժամկետ շահույթ են ապահովում։ Ադրբեջանը սկսեց իրականացնել շուկայական տնտեսական բարեփոխումներ և հին տնտեսական կառուցվածքը դանդաղորեն փոխարինվեց։ Տնտեսական աճը և միջազգային ներդրումները դանդաղում են կապված Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ[8]։
1992 թվականին Ադրբեջանը դարձավ Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ[9]։ 2001 թվականին Ադրբեջանը գազային պայմանագիր կնքեց Թուրքիայի հետ, որը արտահանման մեծ շուկա էր Ադրբեջանի համար։
Ադրբեջանը տարբեր նավթային կազմակերպությունների հետ կնքել է 21 համաձայնագիր։ Կասպիական նավթի տեղափոխման համար կառուցվել է նավթամուղ, որը սկիզբ է առնում Բավից, անցնում Վրաստանի Թբիլիսի քաղաքով և հասնում Թուրքիա Ջեյհան քաղաք (Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղ), որն սկսեց գործել 2006 թվականից։ Նավթամուղը ապահովեց մոտ $160 միլիարդ հասույթ երկրին հաջորդ 30 տարիներին։ Ղազախստանը նույնպես հետաքրքրված է այս նավթամուղի օգնությամբ արտահանել սեփական արտադրանքը։
2010 թվականին Ադրբեջանը Եվրոպա արտահանող նավթոց համարվում էր ամենամեծ ութ երկրներից մեկը` €9.46 միլիարդ[10]։ 2011 թվականին տարեկան օտարերկրյա ներդրումները Ադրբեջան կազմել են $20 միլիարդ, 61% աճ 2010 թվականի համեմատ։ Ըստ Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաևի 2011 թվականի ներդրումներից $15.7 միլիարդը ուղղվել է ոչ նավթային հատված, մնացածը` նավթային[11]։
Հաջորդ աղյուսակում պատկերված է Ադրբեջանի համախառն ազգային արդյունքի վիճակագրությունը շուկայական գներով[12] արտահայտված ԱՄՆ դոլարով։
Տարեթիվ | Համախառն ազգային արդյունք ՀԱԱ | Մեկ շնչին ընկնող եկամուտ (%) |
---|---|---|
1995 | 19,497,000,000 | 8.78 |
2000 | 29,683,000,000 | 10.01 |
2005 | 59,087,000,000 | 15.52 |
2010 | 138,947,000,000 | 31.78 |
2015 | 169,789,000,000 | 32.15 |
Նախկինում մեկ ԱՄՆ դոլարը վաճառվում էր մինչև 1,565.88 մանաթով։ Ներկայումս շրջանառության մեջ է դրվել նոր մանաթը և 2010 թվականին 1 մանաթը = $1,10:
Հաջորդ աղյուսակում ցուցադրված են հիմնական տնտեսական ցուցանիշները 1980–2017 թվականներին։
Տարեթիվ | 1993 | 1995 | 2000 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
ՀՆԱ-ն ԱՄՆ դոլարով (ՀԱԱ) |
27.39 Մլրդ. | 19.95 Մլրդ. | 30.37 Մլրդ. | 61.26 Մլրդ. | 84.91 Մլրդ. | 109.36 Մլրդ. | 123.32 Մլրդ. | 135.90 Մլրդ. | 143.91 Մլրդ. | 144.51 Մլրդ. | 150.27 Մլրդ. | 161.65 Մլրդ. | 168.92 Մլրդ. | 171.86 Մլրդ. | 168.66 Մլրդ. | 171.81 Մլրդ. |
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ (ՀԱԱ) |
3,658 | 2,610 | 3,781 | 7,252 | 9,927 | 12,619 | 14,046 | 15,231 | 15,995 | 15,861 | 16,271 | 17,277 | 17,824 | 17,915 | 17,378 | 17,492 |
ՀՆԱ-ի աճ (իրական) |
−27.4 % | −13.0 % | 6.2 % | 28.0 % | 34.5 % | 25.5 % | 10.6 % | 9.4 % | 4.6 % | −1.6 % | 2.1 % | 5.9 % | 2.7 % | 0.6 % | −3.1 % | 0.1 % |
Գնաճ (տոկոսներով) |
1,129.7 % | 411.8 % | 1.8 % | 9.6 % | 8.2 % | 16.7 % | 20.8 % | 1.5 % | 5.7 % | 7.8 % | 1.1 % | 2.5 % | 1.5 % | 4.1 % | 12.6 % | 13.0 % |
Պետական պարտք (ՀՆԱ-ի տոկոս) |
... | 19 % | 23 % | 14 % | 11 % | 8 % | 7 % | 12 % | 13 % | 11 % | 14 % | 13 % | 14 % | 35 % | 51 % | 55 % |
Աղբյուր` ԱՄՀ[13]
Ադրբեջանի մոտ մեկդարյա պատմության ընթացքում տնտեսության շաժիչը եղել է նավթը, որը 2005 թվականի դրությամբ կազմել է ՀՆԱ-ի 50 տոկոսը[14]։ Ներկայումս արևմտյան նավթային ընկերությունները ի վիճակի են նավթ արդյունահանել ավելի խորը ջրերից, ինչը հնարավոր չէր ԽՍՀՄ-ի աղքատ տեխնոլոգիաների պայմաններում և Ադրբեջանը համարվում է աշխարհում նավթի արդյունահանման կարևոր օջախներից մեկը։ Հսկայական են Կասպից ծովի նավթային պաշարները, որոնք Ադրբեջանը կիսում է Ռուսաստանի, Ղազախստանի, Իրանի և Թուրքմենստանի հետ և համեմատելի է Հյուսիսային ծովի նավթային պաշարների հետ։
Ադրբեջանի գյուղատնտեսությունը խոշորագույնն է տարածքաշջանում։ Ադրբեջանի տարածքի մոտ 54,9 տոկոսը գյուղատնտեսական հողեր են։ 2007 թվականի սկբին գյուղատնտեսական տարածքը կազմել է 4,755,100 հեկտար[15]։ Նույն տարում փայտի հանածոները կազմել են 136 միլիոն մ³[15]: Ադբեջանի գյուղատնտեսական գիտական ուսումնասիրության ինստիտուտները կենտրոնացել են մարգագետինների, արոտավայրերի, բուսաբուծության, ենթաարեևադարձային բույսերի, տերևավոր բանջարեղենի, խաղողաբուծության, գինեգործության, բամբակի արտադրության և դեղաբույսերի վրա[16]։ Որոշ տարածքներում շահութաբեր է աճեցնել հացահատիկ, լոլիկ, շաքարեղեգ, բամբակ և ծխախոտ։ Գյուղատնտեսական կենդանիների, կաթնամթերքի, գինու և ալկոհոլային խմիչքների արտադրությունը նույնպես կարևոր դեր ունի Ադրբեջանի գյուղատնեսության մեջ։ Կասպիական ձկնաբուծությունը կենտրոնացված է թառափի և բելուգայի արտադրության վրա։
Եվրոպական միության կողմից նախագծված նոր ծրագրով նախատեսվում է դիվերսիֆիկացնել Ադրբեջանի տնտեսությունը։ Ծրագիրը պարզել է, որ հարավային Լանկարան շրջանը ունի նվազագույն տնտեսական մակարդակը և մեկ շնչին ընկնող նվազագույն եկամուտը, ինչպես նաև ներդրումների ամենացածր մակարդակը, սակայն միևնույն ժամանակ ունի մեծ պոտենցիալ գյուղատնտեսության ոլորտում առաջատար դիրքեր գրավելուն։ Ծրագրով նախատեսված է կենտրոնանալ շրջանի զարգացման վրա[17]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.