From Wikipedia, the free encyclopedia
Գլենդա Ջեքսոն (անգլ.՝ Glenda Jackson, մայիսի 9, 1936[1][2][3][…], Birkenhead, Ուիրրալ, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5] - հունիսի 15, 2023[6], Բլեքհիթ[6]), անգլիացի դերասանուհի և քաղաքական գործիչ, Օսկարի կրկնակի դափնեկիր։
Գլենդա Ջեքսոն անգլ.՝ Glenda Jackson | |
---|---|
Ծնվել է | մայիսի 9, 1936[1][2][3][…] |
Ծննդավայր | Birkenhead, Ուիրրալ, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5] |
Մահացել է | հունիսի 15, 2023[6] (87 տարեկան) |
Մահվան վայր | Բլեքհիթ[6] |
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1956)[4][7][5] և West Kirby Grammar School?[5] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, դերասանուհի և քաղաքական գործիչ |
Երեխա(ներ) | Dan Hodges? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Royal Shakespeare Company? |
Խաղացել է 50-ից ավելի ֆիլմերում, 2 անգամ ստացել է Օսկար մրցանակ լավագույն դերասանուհի անվանակարգում «Կիրակի, անիծված կիրակի» և «Շքեղությամբ» ֆիլմերի համար, ներկայացված է եղել ևս 2 անգամ։
8 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 1-ը, 3 անգամ ներկայացվել է Էմմի, ստացել 1-ը, 5 անգամ ներկայացվել է BAFTA-ի, ստացել 1-ը։ Բացի այդ, պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով, արժանացել Լիվերպուլի Ջոն Մուրսի անվան համալսարանի պատվավոր շրջանավարտի[11], անգլիական մի շարք համալսարանների (Լիվերպուլի[12], Քիլի[13], Էքսետերի[14], Դարհեմի[15]), ինչպես նաև ամերիկյան Փենսիլվանիայի համալսարանի[16] պատվավոր դոկտորի կոչման
Ուսանել է դրամատիկական արվեստների թագավորական ակադեմիայում։ Դերասանական իր կարիերան սկսել է 1957 թվականին՝ անդամագրվելով շեքսպիրյան թագավորական թատերախմբին (Royal Shakespeare Company): 1966 թվականից նկարահանվել է կինոյում։ 1969 թվականին հանդես է եկել Դևիդ Լոուրենսի «Սիրահարված կանայք» վեպի հիման վրա Քեն Ռասելի նկարահանած ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր հերոսուհուն և իր այդ աշխատանքի համար արժանացել է ամերիկյան կինոակադեմիայի հեղինակավոր «Օսկար» մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում[17]։ Հիշարժան են Գլենդա Ջեքսոնի դերակատարումները նաև The Music Lovers, Sunday Bloody Sunday (1971), Mary, Queen of Scots (1971), The Triple Echo (1972), A Touch of Class (1973), The Romantic Englishwoman (1975), Hedda (1975), The Incredible Sarah (1976), Stevie (1978), Hopscotch (1980) կինոնկարներում (ի դեպ, A Touch of Class-ի գլխավոր դերի տպավորիչ կատարումը երկրորդ «Օսկար»-ն է բերել նրան)։
Գլենդա Ջեքսոնի մեծագույն նվաճումներից է համարվում BBC-ի Elizabeth R հեռուստասերիալում Էլիզաբեթ 1-ինի կերպարի մարմնավորումը։
1992 թվականից Գլենդան մուտք է գործել քաղաքականություն, դարձել բրիտանական պառլամենտի համայնքների պալատի լեյբորիստ անդամ։
2017 թվականի օգոստոսին նորաձևության նշանավոր տներից մեկի՝ Burberry-ի լոնդոնյան մասնաճյուղի հրավերով նա հաջողությամբ հանդես է եկել որպես մոդել[18][19]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.