հայ գրականագետ, թատերագետ From Wikipedia, the free encyclopedia
Գևորգ Համբարձումի Աբաջյան (դեկտեմբերի 12, 1920, Շնող, Բորչալուի գավառ, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն - հոկտեմբերի 8, 2002[1], Երևան, Հայաստան), հայ թատերագետ, գրականագետ։ Բանասիրական գիտությունների թեկնածու (1956 թ.), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1972 թ.)։
Գևորգ Աբաջյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1920 |
Ծննդավայր | Շնող, Բորչալուի գավառ, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն |
Մահացել է | հոկտեմբերի 8, 2002[1] (81 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Գերեզման | Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Շիրակի պետական համալսարան (1941) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու (1956) |
Մասնագիտություն | գրականագետ և թատերագետ |
Աշխատավայր | Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե և Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ |
Ամուսին | Վարդուհի Վարդերեսյան |
Պարգևներ և մրցանակներ |
Վլադիմիր Աբաջյանի եղբայրն է, Վարդուհի Վարդերեսյանի՝ ամուսինը։
Ծնվել է Շնող գյուղում (այժմ՝ Լոռու մարզում)։ Ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտը (1941 թ.)։ 1945 թվականից՝ Լենինականի թատրոնի դերասան, 1957-1976 թթ. աշխատել է ՀԽՍՀ հեռուստառադիոպետկոմում, 1979-1989 թթ.՝ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում, 1995-2000 թթ.՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։
Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին։
Աշխատությունները նվիրված են հայ թատրոնի պատմության և առանձին դերասանների ստեղծագործությունների հարցերին[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.