Դիլիջան ազգային պարկ

From Wikipedia, the free encyclopedia

Դիլիջան ազգային պարկmap

Դիլիջանի ազգային պարկ, արգելոց Դիլիջանում, Տավուշի մարզ, Հայաստան։

Արագ փաստեր Դիլիջան ազգային պարկ, Տեսակ ...
Դիլիջան ազգային պարկ
Thumb
Տեսակազգային պարկ
Երկիր Հայաստան
ՎարչատարածքՏավուշի մարզ
Հիմնվել է1958
Մակերես240 կմ²
ԲԾՄ1685 ± 600 մետր
Thumb
Դիլիջան ազգային պարկ
Thumb
Դիլիջան ազգային պարկ
Փակել

Դիլիջանի արգելոցը զբաղեցնում է Աղստև գետի վերին հոսանքի ավազանը՝ Հալաբի արևելյան, Միափորիի հյուսիսարևմտյան և Արեգունի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերը, մոտ 24000 հեկտար տարածություն[1]։

Կազմակերպվել է 1958 թվականին՝ բուսական և կենդանական աշխարհի պահպանման, հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով։ Անտառներն առաջին կարգի են։ Ունեն հողապաշտպան, ջրակարգավորիչ, գիտական և տնտեսական նշանակություն։ Ազգային պարկի բուսաշխարհն ընդգրկում է 902 տեսակ ծաղկավոր բույսեր, որոնցից 40-ը՝ հազվագյուտ։ 29 տեսակ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Հիմնական ծառատեսակներն են՝ հաճարենի, կաղնի, բոխի, լորենի, հացենի, թեղի, սոճի և գիհի։ Դիլիջանի արգելոցում են երրորդական դարաշրջանի մնացորդ՝ կարմրածառի (մահիկի) պուրակները, որոնցից Աղնաբաթինը (Գետիկի ավազան) ամենախոշորն է Անդրկովկասում։ Դեղատուներից լայն տարածում ունեն սրոհունդի, դաղձի, ուրցի, ուրցադաղձի, սննդային բույսերից՝ ավելուկի, սիբեխի, բալդրղանի, կերային խոտաբույսերից՝ երեքնուկի, կորնգանի, գեղազարդային բույսերից՝ խոլորձի, հիրիկի բազմաթիվ տեսակներ[2]։

Արգելոցն ունի հարուստ կենդանական աշխարհ։ Հանդիպում են գորշ արջ, այծյամ, գորշուկ, քարակզաքիսը (M. foina nehringi), անտառային կատու, աղվես, լուսան, պարսկական սկյուռ, ինչպես նաև բազմաթիվ սողուններ ու երկկենցաղներ։ Կան նաև բազմաթիվ թռչուններ՝ կովկասյան ցախաքլոր, լեռնային հնդկահավ, գորշ կաքավ, անտառային կտցար, կեռնեխ և աղավնիներ։ Կլիմայավարժեցվում են ուսսուրական բծավոր եղջերուն, ազնվացեղ եղջերուն և վայրի խոզը։

Արգելոցի տարածքում են գտնվում Հաղարծինը, Ջուխտակը, Գոշավանքը, Մաթոսավանքը։

Գոշ լճի ոչնչացում

2017 թվականի ապրիլի սկզբին «Վենդոռ» ընկերությունը Դիլիջան ազգային պարկի տարածք ծանր տեխնիկա է մտցրել և սկսել Գոշ լիճը ու հարակից տարածքը փորել, ինչպես նաև այնտեղ տանող գրունտային ճանապարհը լայնեցնել ու հարթեցնել։ Այդ աշխատանքների հետևանքով մի քանի մետրով կրճատվել է լճի հայելային մակերեսը, ջրային պաշարները աղտոտվել են, սկսվել է լճի ճահճացման գործընթաց, ափի ամբողջ երկայնքում կուտակվել է շուրջ 2 մետր բարձրությամբ տիղմային կուտակումներ, գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է լճում բնակվող խեցգետնի պոպուլացիան[3][4]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.