գավառ Ելիզավետպոլի նահանգի կազմում From Wikipedia, the free encyclopedia
Ելիզավետպոլի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ Ձևավորվել է 1840 թվականին՝ Վրացա-Իմերեթական ապա Թիֆլիսի նահանգի կազմում, 1868 թվականին՝ Ելիզավետպոլի նահանգի կազմում։ Գավառի կենտրոնը Ելիզավետպոլ քաղաքն էր։
| |||
Երկիր | Ռուսական կայսրություն | ||
Կարգավիճակ | գավառ | ||
Մտնում է | Ելիզավետպոլի նահանգ | ||
Ներառում է | 52 համայնք | ||
Վարչկենտրոն | Ելիզավետպոլ (Գանձակ) | ||
Հիմնական լեզու | Հայերեն, թաթարերեն, ռուսերեն | ||
Բնակչություն (1897) | 162 788 | ||
Ազգային կազմ | հայեր (26 %), կովկասյան թաթարներ (64 %), ռուսներ և բելառուսներ (6 %)[1] | ||
Կրոնական կազմ | |||
Տարածք | 8,759 | ||
Հիմնադրված է | 1840 թ. | ||
Պատմական շրջան(ներ) | Գարդման (Շամքոր և Սամուխ) Շակաշեն (Գորանբոյ և Գյոյգյոլ) Կողթ (Դաշկեսան) Քուստ-ի-Փառնես կամ Փառիսոս (Գետաբեկ) | ||
Ելիզավետպոլի գավառը հյուսիս-արևմուտքից սահմանակցում էր Ղազախի, արևելքից՝ Արեշի, հարավից՝ Ջևանշիրի գավառներին։ Արևմուքում անցնում էր սահմանը Երևանի, իսկ հյուսիսում՝ Թիֆլիսի նահանգների հետ։
Ներառել է հիմնականում ժամանակակից (Շամքորի, Սամուխի, Գորանբոյի, Գյոյգյոլի, Դաշկեսանի և Գետաբեկի շրջանները, ինչպես նաև՝ Արցախի հանրապետության Շահումյանի շրջանը։
«Ելիզավետպոլ» անվանումը թվագրվում է 1804 թվականին։ Ռուս-պարսկական պատերազմի (1804-1813) ընթացքում առաջինը ռուսական զորքերը գրավեցին Գանձակը և վերացրին համանուն խանությունը։ Քաղաքը վերանվանվեց Ալեքսանդր I կայսեր կնոջ՝ Ելիզավետա կայսրուհու անունով կոչվում է Ելիզավետպոլ[2]։ Այդ անունը շարունակվում է գործածվել մինչև 1918 թվականը, երբ նորաստեղծ Ադրբեջանի հանրապետությունը մայրաքաղաք է հռչակում այդ բնակավայրը և հուլիսի 30-ին վերականգնում միջնադարյան «Գյանջա» անունը[3]։
Գավառը կազմվել է 1840 թվականին՝ հիմնականում համանուն գավառի շրջաններում (1804-1840)։ Նախկինում, այն մտնում էր Ղաջարական Պարսկաստանի Գանձակի խանության (1747-1804) մեջ։ Այդպիսով, Գարդման-Շակաշենը Ռուսական կայսրությանը միացել էր ավելի քան 25 տարի Թուրքմենչայի պայմանագրից առաջ, և մնացել դրա կազմում ավելի քան հարյուր տասը տարի։
Ռուսական տիրապետության առաջին հինգ տասնամյակների ընթացքում տեղի են ունենում վարչատարածքային մի քանի փոփոխություններ։ 1840 թվականին լուծարվում է Վրացական նահանգը՝ որպես ինքնուրույն միավոր. Կովկասում ստեղծվում են վարչաքաղաքական երկու միավորներ՝ Վրացա-Իմերեթական նահանգ և Կասպիական մարզ։ Առաջինի կազմում ընդգրկվում են Ղազախը և Շամշադինը՝ Գանձակի գավառի կազմում։ 1846 թվականից վերոհիշյալ երկու միավորները կիսվում են երկուական մասի. Վրացա-Իմերեթական նահանգում ձևավորվում են Թիֆլիսի (1846-1918) և Քութայիսի (1846-1918) նահանգները։ Թիֆլիսի նահանգից առանձնացվում է Երևանի նահանգը (1849), ապա ևս երկու գավառ՝ Ղազախը և Ելիզավետպոլը։ Դրանց միանում են Բաքվի նահանգից առանձնացած Ղարաբաղ-Զանգեզուրին, և 1868 թվականին հիմնվում է Ելիզավետպոլի նահանգը։ Գավառի տարածքով էր անցնում Կովկասի գլխավոր՝ Թիֆլիս-Բաքու երկաթուղին։
1918-1920 թվականներին Ելիզավետպոլի գավառն ամբողջությամբ մտել է Մուսավաթական Ադրբեջանի կազմի մեջ, 1920 թվականից հետո մնացել Խորհրդային Ադրբեջանին։
1897 թվականի մարդահամարի տվյալներով գավառի բնակչությունը 162,788 մարդ էր, որի 26,4 տոկոսը հայեր էին (43040 մարդ), իսկ 63,9 տոկոսը՝ թաթարներ (103970 մարդ)։ Դա ամբողջ Կովկասում Բաքվի գավառից հետո երկրորդն էր, որում կար 100 հազարից ավելի թյուրքալեզու բնակիչ։ Ռուսների թիվը 7224 մարդ էր (4,4 %), գերմանացիներինը՝ 3086 (1,9 %), բելառուսներինը՝ 2835 (1,7 %): Ելիզավետպոլ քաղաքի բնակչությունը 1897 թվականին 33625 մարդ էր[4]։
1920 թվականին Ելիզավետպոլի գավառն ամբողջությամբ միացվում է Խորհրդային Ադրբեջանին, որից 1929 թվականին կազմվելու էին Շամքորի, Սամուխի, Նարիմանի (Խանլարի), Դաշկեսանի և Գետաբեկի, Շահումյանի շրջանները։
1913 թվականին գավառը 326 գյուղերը միավորված էին 52 գյուղական համայնքների միջև[5]՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.