From Wikipedia, the free encyclopedia
Եվգենի Գերմանովիչ Վոդոլազկին (ռուս.՝ Евгений Германович Водолазкин, ծնվ. փետրվարի 21, 1964[1], Կիև, ԽՍՀՄ, Ուկրաինա), ռուս գրականագետ, գրող։
Եվգենի Վոդոլազկին ռուս.՝ Евгений Водолазкин | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 21, 1964[1] (60 տարեկան) |
Ծննդավայր | Կիև, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող, գրականագետ, պատմաբան, գրական քննադատ և գրականագետ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Կիևի համալսարանի բանասիրական ֆակուլտետ (1986) և Պուշկինի տուն (1990) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (2000) |
Ժանրեր | վեպ |
Աշխատավայր | Պուշկինի տուն |
Պարգևներ | |
Evgeny Vodolazkin Վիքիպահեստում |
Եվգենի Վոդոլազկինը ծնվել է 1964 թվականի փետրվարի 21-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում։ 1986 թվականին ավարտել է Կիևի Տ. Շևչենկոյի անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Նույն թվականին ընդունվել է Ռուս գրականության ինստիտուտի (Պուշկինյան Տուն) հին ռուսական գրականության բաժնի ասպիրանտուրան։ 1990 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն բյուզանդական ժամանակագիր Գեորգիոս Ամարտոլոսի ժամանակագրության թարգմանության վերաբերյալ[2], իսկ 2000 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Համաշխարհային պատմությունը Հին Ռուսիայի գրականության մեջ» («Всемирная история в литературе Древней Руси (на материале хронографического и палейного повествования XI—XV вв.)») թեմայով։
2012 թվականին լույս է տեսնում հեղինակի «Լավր» պատմավեպը, որը ջերմորեն է ընդունվում գրական հասարակության կողմից և հիացական գնահատականի արժանանում գրաքննադատների շրջանում։ Հեղինակն այս ստեղծագործության համար արժանացել է ռուս և միջազգային գրական մի շարք մրցանակների։
Այժմ կնոջ հետ բնակվում է Սանկտ Պետերբուրգում[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.