Եվրոպական միության հետագա ընդլայնում
From Wikipedia, the free encyclopedia
Եվրոպական միության հետագա ընդլայնումը բաց է ազատ շուկա ունեցող ցանկացած եվրոպական ժողովրդավարական երկրի համար, որը ցանկություն և հնարավորություններ ունի օրենսդրությունը ԵՄ-ի իրավունքին համապատասխանեցնելու համար[1]։ 1952 թվականին եվրոպական ասոցիացիայի հիմնադրումից ի վեր, անցած խոշորացումներն ավելացրին մասնակից երկրների թիվը վեցից մինչև քսանութ։ Մուտքի պայմանները ներառված են Կոպենհագենի չափորոշիչներում, որոնք համաձայնեցվել են 1992 թվականին և ամրագրված են Մաաստրիխտի պայմանագրում (հոդված 49)։ Անկախ նրանից, որ երկիրը եվրոպական է, որոշվում է ԵՄ ինստիտուտների կողմից անցկացված քաղաքական գնահատմամբ[2]։
Ներկայումս հինգ երկրներ ունեն թեկնածուի կարգավիճակ՝ Հյուսիսային Մակեդոնիան (հայտ է ներկայացրել 2004 թվականին), Ալբանիան (2009 թվականին[3]), Սերբիան (2009 թվականին[4]), Թուրքիան (1987 թվականին) և Չեռնոգորիան (2008 թվականին[5]), ընդ որում Հյուսիսային Մակեդոնիան և Ալբանիան դեռ չեն սկսել անդամակցության բանակցությունները[6]։ Արևմտյան Բալկանների պետությունները ստորագրել են կայունացման և Ասոցացման մասին համաձայնագիր, որն արդեն ուժի մեջ է մտել Ալբանիայի, Մակեդոնիայի, Սերբիայի և Չեռնոգորիայի համար և որը սովորաբար նախորդում է անդամակցության հայտ ներկայացնելուն[7]։ Բացի այդ, Չեռնոգորիան Խորվաթիայից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում Կոպենհագենի չափանիշներին համապատասխանության մակարդակով, և, փորձագետների ենթադրությունների համաձայն, դրա մուտքը կարող էր տեղի ունենալ մինչև 2014 թվականը[8]։ Իսլանդիան հայտ է ներկայացրել 2009 թվականին[9], սակայն 2013 թվականի մայիսին Իսլանդիայի նոր կառավարությունը որոշում է ընդունել սառեցնել ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցությունները[10]։
Արևելյան Եվրոպայի երկրների հաշվին Եվրամիության ընդլայնման վերաբերյալ եվրոպական բարեփոխումների կենտրոնի ներկայացուցիչ Հիզեր Գրեյբն ասել է․ «Բելառուսը չափազանց ավտորիտար է, Մոլդովան շատ աղքատ է, Ուկրաինան չափազանց մեծ է, իսկ Ռուսաստանը չափազանց սարսափելի է ԵՄ-ի համար՝ մոտ ապագայում նրանց հնարավոր անդամակցությունը քննարկելու համար»[11]։ Այնուամենայնիվ, Արևելյան գործընկերության բոլոր երկրներն այս կամ այն չափով հետաքրքրություն են ցուցաբերել երկարաժամկետ հեռանկարում ԵՄ-ին անդամակցելու հարցում։