ֆիլմ, 1966 From Wikipedia, the free encyclopedia
«Երկնագույն Մաքսը» (անգլ.՝ The Blue Max), Մեծ Բրիտանիա և ԱՄՆ համատեղ նկարահանված մարտաֆիլմ, որի ռեժիսորն է Ջոն Գիլերմինը։ Կինոնկարը նկարահանվել է 1966 թվականին։ Այն պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացի օդաչուների մասին։ Ֆիլմը նկարահանվել է ըստ Ջեք Հանտերի համանուն վեպի։ «Երկնագույն Մաքսը» ժապավենն աչքի է ընկնում ինչպես օդային մարտերի վառ տեսարաններով, այնպես էլ պատերազմական բովում ուժեղ բնավորությունների նկարագրությամբ։
Երկնագույն Մաքսը անգլ.՝ The Blue Max | |
---|---|
«Երկնագույն Մաքսը» ֆիլմի շապիկը | |
Երկիր | Միացյալ Թագավորություն ԱՄՆ |
Ժանր | ռազմական ֆիլմ և արկածային ֆիլմ |
Թեմա | օդագնացություն |
Թվական | 1966 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջոն Գիլերմին |
Սցենարի հեղինակ | Բեն Բարզման |
Դերակատարներ | Ջորջ Փեփարդ, Ջեյմս Մեյսոն, Ուրսուլա Անդրես, Ջերեմի Քեմփ, Կառլ Միխայիլ Ֆոգլեր, Կարլ Շել, Անտոն Դիֆրինգ, Փիթեր Վուդթորփ, Լոնի ֆոն Ֆրիդլ, Ֆրիդրիխ ֆոն Լեդեբուր և Հարրի Թաուբ[1] |
Օպերատոր | Դուգլաս Սլոքոմբ |
Երաժշտություն | Ջերրի Գոլդսմիթ |
Մոնտաժ | Մաքս Բենեդիկտ |
Պատմվածքի վայր | Ֆրանսիա |
Կինոընկերություն | 20th Century Studios |
Տևողություն | 156 րոպե |
Բյուջե | $ 5.000.000[2] |
Շահույթ | $16,151,612[3] |
MPAA վարկանիշ | 12+ |
ԿինոՊոիսկ | ID 28733 |
The Blue Max Վիքիպահեստում |
Ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը ֆիլմը ներառել է որպես Առաջին համաշխարհային պատերազմի մասին պատմող վեց լավագույն ֆիլմերից մեկը[4]։
«Երկնագույն Մաքսը» կինոնկարի գործողությունները տեղի են ունենում Առաջին համաշխարհային պատերազմի վերջին փուլի ժամանակ։ Գերմանական օդային էսկադրիլիա է տեղափոխվում նոր օդաչու, որը նախկինում եղել է հետևակային։ Նա երիտասարդ փառամոլ լեյտենանտ Բրունո Շտախելն է՝ աղքատ ընտանիքի զավակ, ով երազում է դառնալ ազգային հերոս և անպայման ստանա «Ծառայությունների համար մեդալ» (Pour le Mérite), որի ոչ պաշտոնական անվանումն է «Երկնագույն Մաքս»։ Այդ մեդալով պարգևատրվելու համար անհրաժեշտ է, որ անձը ոչնչացնի թշնամու 20 ինքնաթիռներ. Բրունոն այդ ամենին հասնելու համար պատրաստ է ամեն ինչի։ Լեյտենանտի հարաբերությունները մյուս օդաչուների հետ կրում են դաժան մրցակցային բնույթ։ Ֆիլմում կա նաև սիրո պատմություն, որը ձևավորվել է գլխավոր հերոսի և պարծենկոտ Քեթիի միջև։ Քեթին գեներալ ֆոն Քլյուգերմանի կինն է, ով ամեն ինչ անում է, որ ղեկավարությանը ցույց տա Շտախելին որպես անկրկնելի հերոս։
Պատերազմի ամենավերջում լեյտենանտը հասնում է իր նպատակին, սակայն իր փառքի գագաթնակետին թույլ է տալիս ճակատագրական սխալ, որի համար հատուցում է իր սեփական կյանքով։ Բրունո Շտախելի կարիերայի դրամատիկ ավարտից հետո գեներալը՝ Քեթիի ամուսինը, կնոջն ասում է. «Հավաքվի՛ր, դու դեռ պետք է քեզ կարգի բերես, մեզ այսօր ճաշի են հրավիրել»։
Դերասան | Դեր |
---|---|
Ջորջ Փեփարդ | Բրունո Շտախել |
Ուրսուլա Անդրես | Քեթի |
Ջեյմս Մեյսոն | Գեներալ ֆոն Քլյուգերման |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.