Էրիթրոպոետին
From Wikipedia, the free encyclopedia
Էրիթրոպոետին, (հեմոպոետին) պեպտիդային հորմոն, սինթեզվում է գլխավորապես երիկամներում, մասամբ նաև՝ լյարդում և այլ հյուսվածքներում[1]։ Հորմոնը խթանում է էրիթրոպոեզը, որի հիմքում ընկած է չհասունացած էրիթրոցիտային բջիջների՝ հասուն էրիթրոցիտների վերածելու գործընթացների ակտիվացումը և հեմոգլոբինի սինթեզի արագացումը[2]։