From Wikipedia, the free encyclopedia
Թոնի Բիլլ (օգոստոսի 23, 1940[1], Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր։
Թոնի Բիլլ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 23, 1940[1] (83 տարեկան) |
Ծննդավայր | Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Կրթություն | Նոտր Դամ համալսարան և St. Augustine High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտացում | դերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան և ռեժիսոր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0082300 |
Մինչև 1962 թվականը սովորել է անգլիական բանասիրություն և արվեստ էլիտար Նոտր-Դամի համալսարանում։
Իր կարիերան կինոարտադրության մեջ սկսել է 1963 թվականին որպես դերասան՝ Բուդ Յորկինի «Արի փչիր քո շչակը» ստեղծագործության գլխավոր հերոսի (Ֆրենկ Սինատրա) կրտսեր եղբոր՝ Բադդի Բեյկերի դերում։ Այնուհետև նա նկարահանվել է շարքային Ջերի Մելցերի դերում Ռալֆ Նելսոնի կատակերգությունում՝ «Զինվորը անձրևում» (1963 թ.) Ջեքի Գլիսոնի, Սթիվ Մակքուինի և Թուեսդի Ուելդի հետ միասին։
Նկարահանվել է այնպիսի հայտնի ռեժիսորների ֆիլմերում, ինչպիսիք են՝ Սթիվեն Սփիլբերգը և Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլը։ Այնուամենայնիվ ցանկացավ դառնալ ռեժիսոր և 1971 թվականին դարձավ պրոդյուսեր։ Մայքլ և Ջուլիա Ֆիլիպսների հետ միասին հիմնադրեց պրոդյուսերական կազմակերպություն, նկարահանելով երկու լիամետրաժ ֆիլմ՝ ճանապարհային Deadhead Miles («Դատարկ», 1973) կատակերգությունը Ալան Արկինի հետ և հանցական «Նրա լավագույն համարը» («Steyard Blues», 1973) կատակերգությունը՝ Դոնալդ Սաթերլենդի և Ջեյն Ֆոնդայի հետ։
1973 թվականին, իր լիամետրաժ «Աֆյորա» ֆիլմը դարձավ պատմության ամենաշատ եկամուտ ստացած ֆիլմերից մեկը և նրան արժանացել է Օսկարի յոթ մրցանակի, ներառյալ լավագույն ֆիլմ անվանակարգը։
1980 թվականին որպես ռեժիսոր դեբյուտել է «Իմ թիկանապահը» ֆիլմով, Ադամ Բոլդուինի հետ։
Այդ ժամանակվանից նա նկարահանել է մի շարք այլ ֆիլմեր, ինչպես նաև բազմաթիվ գովազդային հոլովակներ և հեռուստասերիալների դրվագներ։ Տոնին դասավանդել է և լեկցիաներ է կարդացել տարբեր համալսարաններում։ Նա ծառայել է Ամերիկայի Կինոյի ասոցիացիայի կառավարիչների և հոգաբարձուների խորհրդում, ինչպես նաև Հանրային արդարադատության հիմնադրամի խորհրդում և ակտիվորեն ներգրավված է եղել համայնքային ծառայության մեջ։
Որպես ռեժիսոր նկարահանել է 33 ֆիլմ։ Որպես դերասան խաղացել է ավելի քան 70 ֆիլմերում։ Հովանավորել է 18 ֆիլմ և հեռուստաֆիլմ։
Ամուսնացած է Barnstorm Films-ի իր գործընկեր՝ պրոդյուսեր Հելեն Բարտլետի հետ, ունի երկու դուստր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.