ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ժորժինյո (իտալ.՝ Jorginho, դեկտեմբերի 20, 1991[1][2], Imbituba, Սանտա Կատարինա, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Չելսիի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[4]։
Ժորժինյոն Չելսիի կազմում 2019 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Jorge Luiz Frello Filho | ||
Քաղաքացիությունը |
Իտալիա Բրազիլիա | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 20, 1991[1][2] (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Imbituba, Սանտա Կատարինա, Բրազիլիա | ||
Հասակ | 180 սմ | ||
Քաշ | 68 կգ | ||
Դիրք | հենակետային կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Չելսի | ||
Համար | 5 | ||
Պատանեկան կարիերա | |||
2007-2010 | Հելլաս Վերոնա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2010-2014 | Հելլաս Վերոնա | 89 | (11) |
2010-2011 | → Սամբոնիֆաչեսե | 31 | (1) |
2014-2018 | Նապոլի | 133 | (2) |
2018-ներկա | Չելսի | 44 | (3) |
Ազգային հավաքական‡ | |||
2016-ներկա | Իտալիա | 19 | (2) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ժորժինյոն ծնվել է Բրազիլիայում, և 2007 թվականին տեղափոխվել Իտալիա[5], որտեղ միացել է Հելլաս Վերոնայի երիտասարդական թիմին[6]։ 2010 թվականի հունիսին Ժորժինյոն վարձավճարով տեղափոխվեց Իտալիայի չորրորդ դիվիզիոնում հանդես եկող Սամբոնիֆաչեսե, որտեղ նշեց իր պրոֆեսիոնալ դեբյուտը[7]։ Սամբոնիֆաչեսեի կազմում նա անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ[8]։
Իր դեբյուտը Վերոնայի կազմում Ժորժինյոն նշեց 2011 թվականի սեպտեմբերի 4-ին՝ Սասուոլոյի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը խփեց 2011 թվականի նոյեմբերի 19-ին՝ Էմպոլիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[10]։ Վերոնայի կազմում Ժորժինյոն անցկացրեց 96 հանդիպում՝ դառնալով 11 գոլի հեղինակ։
2014 թվականի հունվարի 18-ին Ժորժինյոն 4․5 տարվա պայմանագիր կնքեց Նապոլիի հետ[11][12]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 25-ին՝ Կիևոյի դեմ խաղում[13]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2014 թվականի փետրվարի 12-ին՝ Իտալիայի գավաթի Ռոմայի դեմ երկրորդ խաղում[14]՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով և դուրս գալ գավաթի եզրափակիչ[15]։ Մայիսի 3-ին Ժորժինյոն Նապոլիի հետ հաղթեց Իտալիայի գավաթը՝ եզրափակչում 3-1 հաշվով պարտության մատնելով Ֆիորենտինային[16][17]։
2014 թվականի դեկտեմբերի 22-ին՝ Իտալիայի սուպերգավաթի Յուվենտուսի դեմ խաղում Ժորժինյոն փոխարինեց Ջոնաթան դե Գուզմանին ավելացված ժամանակի երկրորդ խաղակեսում[18]։ Հանդիպումը ավարտվեց 2-2 հաշվով և թեև Ժորժինյոն չիրացրեց իր 11-մետրանոցը, Նապոլին հաղթեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[19]։ Մաուրիցիո Սարիի գլխավորությամբ նա դարձավ Նապոլիի հիմնական կազմի խաղացող[20]՝ 2017-18 մրցաշրջանում դառնալով թիմի առանցքային ֆուտբոլիստ[21]։ Նապոլիի կազմում անցկացրած 5 մրցաշրջաններում Ժորժինյոն անցկացրեց 160 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ[22]։
2018 թվականի հուլիսի 14-ին Ժորժինյոն 50 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Չելսի[23][24][25]։ Նա ակումբի հետ կնքեց 5 տարվա պայմանագիր[26][27]՝ ստանալով 5 համարի մարզաշապիկը[28][29]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 5-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Անգլիայի սուպերգավաթի Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[30][31]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում Ժորժինյոն անցկացրեց օգոստոսի 11-ին՝ Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[32][33]։ Սեպտեմբերի 23-ին՝ Վեստ Հեմի դեմ խաղում[34] նա գերազանցեց Պրեմիեր Լիգայի՝ մեկ խաղում ֆուտբոլիստի կողմից կատարած ամենաշատ փոխանցումների ռեկորդը (180)[35][36]։ 2019 թվականի փետրվարի 24-ին Ժորժինյոն մասնակցեց Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչի Մանչեսթեր Սիթիի դեմ հանդիպմանը[37], որտեղ Չելսին պարտվեց, իսկ նա չիրացրեց 11-մետրանոցը հետխաղյա հարվածաշարում[38][39]։ Մայիսի 29-ին բրազիլացին մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի եզրափակչի Արսենալի դեմ խաղում[40]՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով և նվաճել գավաթը[41][42]։ Իր առաջին մրցաշրջանում Ժորժինյոն անցկացրեց 54 հանդիպում բոլոր մրցաշարերում[43]՝ դառնալով 2 գոլի հեղինակ և ընդգրկվելով Եվրոպայի Լիգայի խորհրդանշական հավաքականում[44]։
2019 թվականի օգոստոսի 14-ին Ժորժինյոն գոլ խփեց ՈՒԵՖԱ Սուպեր Գավաթի Լիվերպուլի դեմ խաղում[45], սակայն Չելսին պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[46][47]։
Ժորժինյոն ունի Իտալիայի և Բրազիլիայի քաղաքացիություն և իրավասու է ներկայացնել այս երկրների հավաքականները։ 2012 թվականին նա հրավիրվեց Իտալիայի մինչև 21 տարեկանների հավաքական[48]։ 2014 թվականին Ժորժինյոն ցանկություն հայտնեց խաղալ Իտալիայի հավաքականի կազմում[49]։
2016 թվականի մարտին Ժորժինյոն առաջին անգամ հրավիրվեց Իտալիայի ազգային հավաքական՝ Իսպանիայի և Գերմանիայի դեմ խաղերի համար[50]։ Իր դեբյուտը նշեց մարտի 24-ին՝ փոխարինելով Մարկո Պարոլոյին Իսպանիայի դեմ խաղում[51][52]։ Թեև Ժորժինյոն ընդրգկված էր Եվրո 2016-ի Իտալիայի նախնական թիմում, նա դուրս մնաց 23-հոգանոց կազմից[53]։
Անտոնիո Կոնտեի Իտալիայի հավաքականից հեռանալուց հետո, Ժորժինյոն սկզբում չէր հրավիրվում հավաքական նոր մարզիչ Ջան Պյերո Վենտուրայի կողմից[54], և խոսվում էր նրա՝ Բրազիլիայի հավաքական հրավիրվելու մասին[55][56], քանի որ նա դեռ ոչ մի պաշտոնական հանդիպում չէր անցկացրել Իտալիայի կազմում[57][58]։ Այնուամենայնիվ, Ժորժինյոն հերքեց այս լուրերը, և նոյեմբերի 13-ին՝ Շվեդիայի դեմ խաղում իր առաջին հանդիպումը անցկացրեց Կոնտեի հեռանալուց հետո[59][60]։
Իր առաջին գոլը Իտալիայի ազգային հավաքականում Ժորժինյոն խփեց 2018 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Լեհաստանի դեմ խաղում[61][62]։ 2019 թվականի սեպտեմբերի 8-ին նա գոլի հեղինակ դարձավ Ֆինլանդիայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[63][64]։
2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ[65]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սամբոնիֆաչեսե (վարձավճար) | 2010–11 | Սերիա C2 | 31 | 1 | 2 | 0 | — | 0 | 0 | 33 | 1 | |
Վերոնա | 2011–12 | Սերիա B | 30 | 2 | 1 | 0 | 2 | 0 | 33 | 2 | ||
2012–13 | 41 | 2 | 3 | 0 | 0 | 0 | 44 | 2 | ||||
2013–14 | Սերիա A | 18 | 7 | 1 | 0 | 0 | 0 | 19 | 7 | |||
Ընդհանուր | 89 | 11 | 5 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 96 | 11 | ||
Նապոլի | 2013–14 | Սերիա A | 15 | 0 | 4 | 1 | — | 19 | 1 | |||
2014–15 | 23 | 0 | 1 | 1 | 8 | 0 | 1 | 0 | 33 | 1 | ||
2015–16 | 35 | 0 | 1 | 0 | 2 | 0 | — | 38 | 0 | |||
2016–17 | 27 | 0 | 0 | 0 | 4 | 0 | 31 | 0 | ||||
2017–18 | 33 | 2 | 1 | 0 | 5 | 2 | 39 | 4 | ||||
Ընդհանուր | 133 | 2 | 7 | 2 | 19 | 2 | 1 | 0 | 160 | 6 | ||
Չելսի | 2018–19 | Պրեմիեր Լիգա | 37 | 2 | 2 | 0 | 11 | 0 | 4 | 0 | 54 | 2 |
2019–20 | 7 | 1 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 1 | 9 | 2 | ||
Ընդհանուր | 44 | 3 | 2 | 0 | 12 | 0 | 5 | 1 | 63 | 4 | ||
Կարիերայի ընդհանուր | 297 | 17 | 16 | 2 | 31 | 2 | 8 | 1 | 352 | 22 |
2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ[65]
Իտալիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2016 | 2 | 0 |
2017 | 1 | 0 |
2018 | 10 | 1 |
2019 | 6 | 1 |
Ընդհանուր | 19 | 2 |
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Սեպտեմբերի 7, 2018 | Ռենատո Դալ'Արա, Բոլոնյա, Իտալիա | Լեհաստան | 1–1 | 1–1 | ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2018–19 |
2. | Սեպտեմբերի 8, 2019 | Տամպերե մարզադաշտ, Տամպերե, Ֆինլանդիա | Ֆինլանդիա | 2–1 | 2–1 | Եվրո 2020 Որակավորում |
Նապոլի
Չելսի
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.