բրազիլական Ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ժուան Ժեզուս (պորտ.՝ Juan Jesus, հունիսի 10, 1991[1][2], Բելու Օրիզոնտի, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռոմայի կազմում։ Խաղում է կենտրոնական և ձախ պաշտպանի դիրքում[3]։
Ժեզուսը Ինտերի կազմում 2014 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Juan Guilherme Nunes Jesus | ||
Քաղաքացիությունը | Բրազիլիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 10, 1991[1][2] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Բելու Օրիզոնտի, Բրազիլիա | ||
Հասակ | 185 սմ | ||
Քաշ | 83 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան, ձախ պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ռոմա | ||
Համար | 5 | ||
Պատանեկան կարիերա | |||
2006-2009 | Ինտերնասիոնալ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2010-2011 | Ինտերնասիոնալ | 25 | (0) |
2012-2016 | Ինտեր Միլան | 110 | (1) |
2016-ներկա | Ռոմա | 65 | (1) |
Ազգային հավաքական | |||
2009-2011 | Բրազիլիա Մ20 | 17 | (0) |
2012 | Բրազիլիա Մ23 | 6 | (0) |
2012-2013 | Բրազիլիա | 4 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ հունվարի 14-ի, 2020: |
Ժեզուսը Ինտերնասիոնալի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի հունվարի 18-ին՝ Լիգա Գաուշուի Իպիրանգա Էրեշինի դեմ խաղում[4]։ Սերիա A-ում իր առաջին հանդիպումը անցկացրեց մայիսի 16-ին՝ Գոյասի դեմ խաղում[5]։ Իր առաջին մրցաշրջանում բրազիլացին Ինտերնասիոնալի կազմում հաղթեց Լիբերտադորեսի գավաթը։ 2011 թվականին նվաճեց Ռեկոպա Սուդամերիկանան և Լիգա Գաուշուն։ Ինտերնասիոնալի առաջին թիմի կազմում Ժեզուսը անցկացրեց 42 հանդիպում։
2012 թվականի հունվարի 30-ին Ժեզուսը 4 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ինտեր Միլան[6]։ Սերիա A-ում իր դեբյուտը նշեց մայիսի 13-ին՝ Լացիոյի դեմ հանդիպման ավելացված ժամանակում փոխարինելով Դիեգո Միլիտոյին[7]։ 2012-13 մրցաշրջանում Ժեզուսը դարձավ Ինտերի հիմնական կազմի խաղացող՝ 3–5–2 մարտավարությունում խաղալով Վալտեր Սամուելի և Անդրեա Ռանոկիայի հետ։ Եվրոպական առաջնություններում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2012 թվականի օգոստոսի 23-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ օֆֆ փուլի Վասլույի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2013 թվականի մայիսի 19-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[9][10]։ Այս մրցաշրջանում բրազիլացին անցկացրեց 44 հանդիպում[11], սակայն Ինտերը զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը առաջնությունում և չհայտավորվեց Չեմպիոնների Լիգային կամ Եվրոպայի Լիգային[12]։
2013 թվականի հուլիսի 12-ին Ժեզուսը ստացավ 5 համարի մարզաշապիկը՝ Դեյան Ստանկովիչի հեռանալուց հետո[13]։ 2013 թվականի օգոստոսի 10-ին՝ Ռեալ Մադրիդի դեմ ընկերական խաղում նա առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ որպես Ինտերի ավագ[14]։ 2013 թվականի սեպտեմբերի 24-ին բրազիլացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2018 թվականը[15][16]։ 2015 թվականի փետրվարի 4-ին՝ Նապոլիի դեմ Իտալիայի գավաթի խաղում նա անցկացրեց իր 100-րդ պաշտոնական հանդիպումը իտալական ակումբի կազմում[17][18]։ Ինտերի կազմում Ժեզուսը անցկացրեց 141 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
2016 թվականի հուլիսի 14-ին Ժեզուսը 2 միլիոն եվրոյի դիմաց վարձավճարով տեղափոխվեց Ռոմա[19][20]։ Իր պաշտոնական դեբյուտը նշեց օգոստոսի 17-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ օֆֆ փուլի Պորտուի դեմ խաղում[21]։ Ռոմայի կազմում Սերիա A-ում իր առաջին հանդիպումը անցկացրեց օգոստոսի 20-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[22]։ 2016-17 մրցաշրջանի կեսից Ռոման 10 միլիոն եվրոյի դիմաց գնեց Ժեզուսի լրիվ տրանսֆերը։ 2018 թվականի ապրիլի 28-ին բրազիլացին հեռացվեց խաղադաշտից Կիևոյի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 58-րդ րոպեին[23]։ 2017-18 մրցաշրջանում Ժեզուսը անցկացրեց 29 հանդիպում, իսկ Ռոման հասավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ[24][25], որտեղ սակայն 2 խաղերի արդյունքում պարտվեց Լիվերպուլին[26][27]։
Իր առաջին գոլը Ռոմայի կազմում Ժեզուսը խփեց 2018 թվականի նոյեմբերի 11-ին՝ Սամպդորիայի դեմ խաղում[28]։
Ժեզուսը ներկայացրել է Բրազիլիան երիտասարդական հավաքականներում։ Բրազիլայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում նա սկսեց հանդես գալ 2010 թվականի սկզբից։ 2011 թվականին Ժեզուսը մասնակցեց մինչև 20 տարեկանների Հարավային Ամերիկայի առաջնությանը[29]՝ անցկացնելով իր թիմի բոլոր 8 հանդիպումները և օգնելով Բրազիլիային հաղթել այս առաջնությունը[30]։ 2011 թվականին նա Մ20 հավաքականի կազմում մասնակցեց նաև աշխարհի առաջնությանը[31]՝ օգնելով Բրազիլիային նվաճել այս գավաթը[32]։
Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում Ժեզուսը իր դեբյուտը նշեց 2012 թվականի մայիսի 26-ին՝ Դանիայի դեմ խաղում[33]։ Նա մասնակցեց 2012 թվականի Օլիմպիական խաղերին[34][35]՝ օգնելով թիմին հասնել եզրափակիչ, որտեղ սակայն Բրազիլիան 1-2 հաշվով պարտվեց Մեքսիկային[36][37]։
2020 թվականի հունվարի 15-ի դրությամբ[38]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ինտերնասիոնալ | 2010 | Բրազիլիայի Սերիա A | 7 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 10 | 0 | 18 | 0 |
2011 | 18 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 0 | 24 | 0 | ||
Ընդհանուր | 25 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 16 | 0 | 42 | 0 | ||
Ինտեր Միլան | 2011–12 | Իտալիայի Սերիա A | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
2012–13 | 31 | 1 | 4 | 0 | 9 | 0 | — | 44 | 1 | |||
2013–14 | 27 | 0 | 2 | 0 | — | 29 | 0 | |||||
2014–15 | 32 | 0 | 2 | 0 | 11 | 0 | 45 | 0 | ||||
2015–16 | 19 | 0 | 4 | 0 | — | 23 | 0 | |||||
Ընդհանուր | 110 | 1 | 12 | 0 | 20 | 0 | 0 | 0 | 142 | 1 | ||
Ռոմա | 2016–17 | Իտալիայի Սերիա A | 20 | 0 | 3 | 0 | 10 | 0 | — | 33 | 0 | |
2017–18 | 22 | 0 | 1 | 0 | 6 | 0 | 29 | 0 | ||||
2018–19 | 20 | 1 | 1 | 0 | 3 | 0 | 24 | 1 | ||||
2019–20 | 3 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 4 | 0 | ||||
Ընդհանուր | 65 | 1 | 5 | 0 | 20 | 0 | 0 | 0 | 90 | 1 | ||
Կարիերայի ընդհանուր | 200 | 2 | 17 | 0 | 41 | 0 | 16 | 0 | 274 | 1 |
Բրազիլիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2012 | 4 | 0 |
Ընդհանուր | 4 | 0 |
Ինտերնասիոնալ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.