From Wikipedia, the free encyclopedia
Իլյա Ճավճավաձե (վրաց.՝ ილია ჭავჭავაძე, հոկտեմբերի 27 (նոյեմբերի 8), 1837[1][2], Ղվարել, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[3][1] - օգոստոսի 30 (սեպտեմբերի 12), 1907[1][2], Ծիծամուր, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), Վրաստանի 19-րդ դարի երկրորդ կեսի գաղափարական առաջնորդներից, հրապարակախոս, բանաստեղծ, վրաց նոր գրականության և գրական նոր լեզվի հիմնադիր (Ակակի Ծերեթելիի հետ միասին), վրաց եկեղեցու սուրբ։
Իլյա Ճավճավաձե վրաց.՝ ილია ჭავჭავაძე | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 27 (նոյեմբերի 8), 1837[1][2] |
Ծննդավայր | Ղվարել, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[3][1] |
Վախճանվել է | օգոստոսի 30 (սեպտեմբերի 12), 1907[1][2] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Ծիծամուր, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Մթածմինդա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, բանաստեղծ, հրատարակիչ, փիլիսոփա, գրող, պատմաբան, լրագրող և հրապարակախոս |
Լեզու | վրացերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Գրական ուղղություններ | ռեալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Արդյո՞ք մարդ է նա։ և Ճգնավորը |
Ամուսին | Olga Chavchavadze? |
Իլյա Ճավճավաձե Վիքիքաղվածքում | |
Իլյա Ճավճավաձե Վիքիդարանում | |
Ilia Chavchavadze Վիքիպահեստում |
Ծնվել է Կախեթի մարզի Ղվարելի գյուղում, մեծահարուստ ֆեոդալի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, 1848-1951 թթ. ուսանել է Թբիլիսիի մասնավոր պանսիոններից մեկում, 1852-1956 թթ.՝ Թբիլիսիի գիմնազիայում, իսկ 1857-1961 թթ.՝ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 4-րդ կուրսի դասընթացները կիսատ թողնելով՝ վերադարձել է հայրենիք և մինչև 60-ական թթ.-ի վերջը աշխատել արդարադատության բնագավառում, այնուհետև տեղափոխվել Թբիլիսի և ամբողջովին նվիրվել գրական, հասարակական, քաղաքական և կուլտուր-լուսավորական գործունեության։
1906 թվականին ընտրվել է պետական խորհրդի անդամ, հարել դեպուտատներ ձախ թևին։
Սպանվել է 1907 թվականին՝ ցարական ինքնակալության պահնորդական բաժանմունքի գործակալների կողմից[4]։
Ճավճավաձեն հայտնի էր իր ընդգծված հակահայկական կեցվածքով, որն իր արտացոլումն է գտել 1902 թ. հրատարակված «Հայ գիտնականներն ու հառաչող քարերը» հոդվածում։ Իր ղեկավարած «Իվերիա» պարբերականում վերատպում էր Վ. Վելիչկոյի հայատյաց ակնարկները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.