Կախեթի մարզ

Վրաստան From Wikipedia, the free encyclopedia

Կախեթի մարզmap
Remove ads

Կախեթի մարզ (վրաց.՝ კახეთის მხარე՝ Կախեթիս մխարե ), վարչական միավոր Վրաստանի արևելյան մասում։ Կենտրոնը Թելավ քաղաքն է։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կախեթ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Կախեթի մարզ վրաց.՝ კახეთის მხარე, Երկիր ...

Կախեթի մարզի տարածքը 11 309,5 կմ² է, որով նա առաջինն է Վրաստանի մարզերի շարքում։ Այն ներառում է 8 շրջան։ Բնակչությունը 2015 թվականի դրությամբ կազմել է 318 900 մարդ, միջին խտությունը՝ 28,2 մարդ/կմ²։

Remove ads

Անվանում

Կախեթ անունը առաջացել է արևելավրացական կախ ցեղի անունից, իսկ -եթ վերջածանցը վրացերենում ցույց է տալիս տեղ։ Վրացագետները առանձնացնում են վրացերենի կախեթյան բարբառը։

Պատմություն

Ժամանակակից Կախեթի մարզը ներառում է Պատմական Վրաստանի երեք գավառների՝ Կախեթի, Կուխեթի ու Գարդաբանի տարածքը։ Վրացական բանահյուսության համաձայն, Քարթլիս Ցխովրեբա ավանդազրույցը պատմում է Քարթլոս նախահոր 5 որդիների մասին, որոնցից 3-ը կոչվում էին վերոնշյալ երեք գավառների անուններով։

Thumb
Կեսելոյի բերդ

Վաղ շրջանում Կախեթը չի մտել Վիրքի սահմաններում. այն Աղվանքի մաս է կազմել։ Հելլենիստական շրջանում Փառնավազ արքան հիմնել է 8 իշխանություն, որոնց ղեկավար է կարգել իշխաններին (վրաց.՝ ერისთავი ՝ էրիսթավի)։ Դրանց թվում էր Կախեթի իշխանությունը՝ Ուջարմա կենտրոնով։

Վաղ միջնադարում Վրաց մարզպանության կործանումից հետո առաջացել է Կախեթի թագավորությունը՝ Գրեմի, ապա՝ Թելավ մայրաքաղաքով։ Այն սկզբում ինքնուրույն պետություն էր, թեև վարչականորեն մտնում էր Վրաց իշխանության, ապա՝ Տփղիսի ամիրայության մեջ։

Զարգացած միջնադարում եղել է Վրացական թագավորության կազմում, ապա կրկին առանձնացել և դարձել ինքնուրույն թագավորություն։

1762 թվականից միացել է Քարթլիի թագավորությանը (Քարթլի-Կախեթի թագավորություն1801 թվականից Գեորգիևյան դաշնագրի արդյունքում, մարզը հայտնվել է Ռուսական կայսրության կազմում։

Կախեթը սկզբում մտել է Վրացական մարզի, Վրացա-Իմերեթական նահանգի, ապա՝ Թիֆլիսի նահանգի մեջ։ Կախեթը հարևան Հերեթի հետ եղել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության (1918-1921) մասը։

Վրացական ԽՍՀ (1921-1990) կառավարման տարիներին տարածքը բաժանված է եղել շրջանների։

Remove ads

Աշխարհագրություն

Կախեթը գտնվում է Վրաստանի արևելքում։ Ռուսաստանին սահմանակցում է հյուսիսից (Չեչնիա) և հյուսիս-արևելքից (Դաղստան), Ադրբեջանական Հանրապետությանը՝ հարավ-արևելքից և հարավից։ Արևմուտքում Մցխեթ-Մթիանեթ և Քվեմո Քարթլի մարզերն են։

Thumb
Գրեմի բերդ. Կախեթի թագավորության առաջին մայրաքաղաքը

Կախեթն ամբողջությամբ ընկած է Մեծ Կովկաս լեռնաշղթայի կենտրոնական հատվածում. այս տարածքով հոսում են Իորի և Ալազան գետերը։ Մարզի տարածքում գտնվում են Բաբանեուրի, Բածարի, Լագոդեխի և Մարիամջվարի արգելոցերը և Վաշլովանի ու Թուշեթի ազգային պարկերը։ Բոնության հուշարձաններից են Առծիվի կիրճը և Տախտիթեփան։

Բարեխառն լեռնային կլիման նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը։ Դարեր ի վեր այստեղ զբաղվել են անասնապահությամբ ու երկրագործությամբ, զարգացած է եղել խաղողագործությունը։ Մեծ հռչակ ունեն Կախեթի գինիները։

Վարչականորեն մարզը բաժանված է 8 շրջանի։

Բնակչություն

2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ Կախեթի մարզում բնակվում էր 318 900 մարդ[3], 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 405 000 մարդ[3]։ 2009 թվականին մարզի բնակչությունը գնահատվել է 401 400 մարդ[4]։

2002 թվականի մարդահամարով, Կախեթում բնակվում էր 407 182 մարդ, որոնցից վրացիները՝ 82,9 % (կամ 341 503 մարդ), ադրբեջանցիները՝ 10,8 % (40 036մարդ), չեչենները՝ 2,1 % (6 997 մարդ), օսերը՝ 1,9 % (6 809 մարդ), ռուսները՝ 0,9 % (3 844 մարդ), հայերը՝ 0,9 % (3 789 մարդ), եզդիները՝ 0,1 % (495 մարդ), հույները՝ 0,1 % (285 մարդ), ուկրաինցիները՝ 0,05 % (232 մարդ), աբխազները՝ 0,04 % (185 մարդ)։

Կախեթի բնակչության 50 %-ը վրացիների լեռնային ենթախմբեր են, որոնցից առավել հայտնի են փշավիները։ Լեռնցիները բացարձակ մեծամասնություն են կազմում Ախմետայի, Թելավի և Դեդոփլիս Ծղարոյի շրջաններում, իսկ Գուրջաանում, Սիղնաղում և Ղվարելում՝ մոտ կեսը։

Ադրբեջանցիները կենտրոնացած են Սագարեջոյի շրջանում (31,9 % կամ 18 907 մարդ, վրացիները՝ 66,6 %), Լագոդեխի շրջանում (22,3 % կամ 11 392 մարդ, վրացիները՝ 68,3 %) և Թելավի շրջանում (11,9 % կամ 8 373 մարդ, վրացիները՝ 85,5 %)։

Կախեթի մարզի բնակչությունը ըստ 2002 թվականի մարդահամարի

Մանրամասն տեղեկատվություն Շրջան, ընդամենը ...

2002 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ 350126 կախեթցիներ իրենց քրիստոնյա են կոչել, որոնցից 1146-ը՝ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, 737-ը՝ կաթոլիկ։ Կախեթի իսլամադավան բնակչությունը հաշվվում է 51256 մարդ, ևս 73 դավանում է հուդայականություն, այլ հավատներ՝ 2602, անկրոն՝ 1242:

Remove ads

Վարչական բաժանում

Կախեթի մարզի կառավարման ղեկավարը Վրաստանի նախագահի ներկայացուցիչն է մարզում։ Նրա գործառույթներից են՝ մարզում կարգուկանոնի հաստատումը, ռեսուրսների մոբիլիզացիան, հասարակական կյանքի բարելավումը, մարդու իրավունքների պաշտպանությունը և այլն։ Մարզը բաժանված է 8 շրջանի։

Մանրամասն տեղեկատվություն Շրջան, տարածք,կմ² ...

Քաղաքներն են (ըստ 2002 թվականի մարդահամարի)՝

Remove ads

Մշակույթ

Thumb
Ալավերդի վանք

Թատրոններ

  • Թելավի Վաժա Փշավելայի անվան պետական դրամատիկական թատրոն
  • Գուրջաանի պետական տիկնիկային թատրոն

Թանգարաններ

Remove ads

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads