Իսլամական փիլիսոփայություն
From Wikipedia, the free encyclopedia
Իսլամական փիլիսոփայություն, միջնադարում Արևելքի իսլամ ընդունած և հիմնականում արաբերեն լեզու օգտագործող ժողովուրդների փիլիսոփայական ուսմունքների ամբողջություն (հազվադեպ նաև պարսկերեն)։ Հետագայում սկսում են հայտնվել աշխատություններ նաև այլ լեզուներով՝ թուրքերեն, ուրդու և այլն։ Երբեմն իսլամական փիլիսոփայության մեջ են ներառում հրեաների միջնադարյան աշխատությունները, որոնք գրված են արաբերենով և մեծ ազդեցություն են ունեցել իսլամական կրոնական ուսմունքի վրա։ Ժամանակակից իսլամական փիլիսոփաները հաճախ գրում են նաև անգլերենով։
|
Մեր օրերում իսլամական փիլիսոփայությունը կրել է որոշակի փոփոխություններ՝ ազդեցություն կրելով արևմտյան փիլիսոփայությունից։ Արաբական փիլիսոփայության համար օգտագործվում են տարբեր տերմիններ՝ «իսլամական փիլիսոփայություն», «արաբամուսուլմանական փիլիսոփայություն», «Արաբական Արևելքի փիլիսոփայություն» և այլն։
Հաշվի առնելով այն, որ իսլամը արաբական երկրներում համարվում է պարտադիր ուսմունք, այս երկրներում առկա են կամ առկա եեն եղել փիլիսոփայական ուղղությունների իսլամական տարբեր հիբրիդներ։ Այժմ արաբալեզու փիլիսոփայությունը մեծ ազդեցություն ունի Իրանի փիլիսոփայական մտքի վրա, ինչը չենք կարող ասել պարսկալեզու փիլիսոփայության մասին․ արաբական աշխարհում իրանական փիլիսոփաների աշխատությունները քիչ են հայտնի։