Հաջ
From Wikipedia, the free encyclopedia
Հաջ (արաբ․՝ حَجّ), ուխտագնացություն` կապված Մեքքա (Ալ Հարամ մզկիթ) և դրա մերձակայք (Արաֆաթ լեռ, Մուդալիֆա և Մինա հովիտներ) կատարելիք այցելության հետ։ Հաջը համարվում է իսլամի հինգերորդ հիմնասյունը` Շահարդայից, Նամազից, Զաքաթից (Նվիրաբերություն-հարկ) և Պահքի (Ռամադան) ամսից հետո։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
|
Իսլամը հիմնված է 5 հիմնասյուների վրա. վկայություն առ այն, որ չկա այլ Աստված Ալլահից բացի և Մուհամմեդը Ալլահի ծառան է ու նրա մարգարեն (արաբերեն՝ لا اله الا الله و محمد رسول الله, լա իլահ իլլա-լլահ, ուա Մուհամմադ ռասուլու-լլահ), աղոթք, Ռամադան ամսին պահվող ծոմ (տես` պահք), հարուստների կողմից ի աջակցություն աղքատների վճարվող Զաքաթ և Հաջի ուխտագնացություն։ Գոյություն ունեն ուխտագնացության մի քանի տեսակներ. պարտադիր՝ հաջ ալ-իֆրադ, ումրա (փոքր հաջ), հաջ աթ-թամաթուա կամ բոլոր այս տեսակների համատեղումը՝ հաջ ալ-կիրան։