Խամես Ռոդրիգես
From Wikipedia, the free encyclopedia
Խամես Դավիդ Ռոդրիգես Ռուբիո (հուլիսի 12, 1991(1991-07-12)[9][10][11][…], Կուկուտա, Կոլումբիա[12][13]), հայտնի որպես Խամես Ռոդրիգես կամ պարզապես Խամես, կոլումբիացի ֆուտբոլիստ, որը խաղում է Ռեալ Մադրիդի կազմում և Կոլումբիայի ազգային հավաքականում։ Խաղում է և հարձակվողի և հարձակվողական կիսապաշտպանի դիրքում։ Խամեսը համարվում է աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներից մեկն աշխարհում[14][15]։ Ունի լավ տեխնիկա, դրիբլինգ և փլեյմեյքերի հմտություններ։ 2014 թ. Խամեսը տեղափոխվեց Ռեալ Մադրիդ և դարձավ աշխարհում ամենաթանկ ֆուտբոլիստներից մեկը[16]։ Խամեսն իր ելույթները Կոլումբիայի հավաքականում սկսել է մինչև 20 տարեկան հավաքականից, որտեղ նա ավագն էր Տուլուն մրցաշարի ընթացքում։ Նա նաև հավաքականի ավագն էր 2011 թվականի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը, որը նրան հնարավորություն տվեց դառնալ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը։
Խամես Ռոդրիգես իսպ.՝ James Rodríguez | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Խամես Դավիդ Ռոդրիդես Ռուբիո | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Կոլումբիա[1][2][3] և Իսպանիա[4] | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 12, 1991 (32 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Կուկուտա, Կոլումբիա | ||||||||||||||||||||
Հասակ | 180 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 77 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Էվերթոն | ||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
2020-մ.հ.
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Նա խաղաց նաև աշխարհի 2014 թվականի առաջնություն և լքեց պայքարը 1/4 եզրափակչից՝ պարտվելով Բրազիլիային 2-1 հաշվով։ 2012 թվականին Խամեսը միացավ Պորտուին և ճանաչվեց Պորտուգալիայի Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստ՝ ստանալով պորտուգալական ոսկե գնդակը և դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը երբևէ, ով ստացել է այն։ 2013 թվականին Խամեսը Պորտուից 45 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց ֆրանսիական Մոնակո, դառնալով Կոլումբիացի երկրորդ ամենաթանկ ֆուտբոլիստը՝ Ռադամել Ֆալկաոյից հետո և ամենաթանկ երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը աշխարհում։