Կուկուտա
From Wikipedia, the free encyclopedia
Կուկուտա (իսպ.՝ Cúcuta, [ˈkukuta] ( լսել), պաշտոնական անունը Սան Խոսե դե Կուկուտա), Կոլումբիայի վարչական բաժանումներից մեկը, Նորտ դե Սանտանդերի մայրաքաղաքը և Կուկուտայի մետրոպոլիտենի կենտրոնը։ Քաղաքը գտնվում է համանուն հովտում, Կոլումբիայի Անդերի արևելյան լեռնաշղթայի ստորոտին, Վենեսուելայի հետ սահմանին։ Ընդգրկում է մոտավորապես 1119 կմ2 տարածք, քաղաքային տարածքը՝ 64 կմ² (բաժանված 10 համայնքների) և գյուղական տարածքը՝ 1055 կմ2 (բաժանված 10 ավանների)։ Քաղաքն ունի 777,106 բնակիչ, որով այն դառնում է ամենաբնակեցված վարչական բաժանումը և երկրի վեցերորդ քաղաքը բնակչության թվով։ Նմանապես, նրա մետրոպոլիայի տարածքը (որում ընդգրկված են Վիլլա դել Ռոսարիո, Լոս Պատիոս, Էլ Զուլիա, Սան Կայետանո և Պուերտո Սանտանդեր համայնքներից) ունի մոտ 1.046.347 բնակչություն[2]։
Կուկուտա | |||||
---|---|---|---|---|---|
Կուկուտա | |||||
| |||||
Երկիր | Կոլումբիա | ||||
Հիմնադրված է | հունիսի 17, 1733 թ. | ||||
Մակերես | 1176 կմ² | ||||
ԲԾՄ | 320±1 մետր | ||||
Բնակչություն | 806 378 մարդ (2023)[1] | ||||
Պաշտոնական կայք | cucuta-nortedesantander.gov.co | ||||
| |||||
Կուկուտան հիմնադրվել է որպես ծխական քաղաք 1733 թվականի հունիսի 17-ին Սան Խոսե դե Գուասիմալես անունով տարածքում գտնվող Պամպլոնայի բնակիչ Խուանա Ռանգել դե Կուելյարի կողմից՝ որպես սպիտակամորթ և տարբեր ռասսաների պատկանող տեղացիների նախաձեռնության մի մաս՝ առանձնանալ իրենց համայնքից։ Ավելի ուշ անունը փոխվեց Սան Խոսե դե Կուկուտա ի պատիվ տարածաշրջանի բնիկ ժողովրդի[3]։ Իր հիմնադրման օրվանից՝ 18-րդ դարում և իսպանական փոխարքայության ողջ ընթացքում, ծխական համայնքը հաստատվել է որպես Կոլումբիայի Արևելքի և Իսպանական Ամերիկայի ամենակարևոր բնակավայրերից մեկը[4][5][6]` ստանալով 1792 թվականին Չարլզ IV թագավորի կողմից «Շատ ազնվական, քաջարի և հավատարիմ գյուղի» տիտղոսը[7]։
Քաղաքը Նորտ դե Սանտերդերի քաղաքական, տնտեսական, արդյունաբերական, գեղարվեստական, մշակութային, սպորտային և զբոսաշրջային էպիկենտրոնն է և, իր հերթին, հանդիսանում է Կոլումբիա-Վենեսուելա սահմանի ամենակարևոր քաղաքային բնակավայրը Վենեսուելայի Սան Կրիստոբալ քաղաքի հետ միասին։ Շնորհիվ իր առևտրային դինամիկայի և պատմական կարևորության՝ այս քաղաքը մեծ դեր է ունեցել Կոլումբիայի և Վենեսուելայի ժամանակակից պետությունների հարաբերությունների ամրապնդման գործում, ինչպես նաև դիվանագիտական հարաբերությունների մեջ։ Այստեղ տեղի են ունեցել մի շարք պատմական իրադարձություններ, ինչպիսիք են՝ 1813 թվականի Կուկուտայի ճակատամարտը,1821 թվականի Կուկուտայի Կոնգրեսի նիստը Վիլլա դե Ռոսարիոյում, վելի ուշ Կոլումբիայի և Վենեսուելայի միջև 1941 թվականի Սահմանափակումների պայմանագրի ստորագրումը, 1959 թվականի Տոնչալայի դաշնագիրը[8], 2008 թվականի «Խաղաղություն առանց սահմանների» բարեգործական համերգները և 2019 թվականի «Վենեսուելայի օգնությունը ուղիղ եթերում»։ Այն նաև նշանակալի դեր է խաղացել Կոլումբիայից Վենեսուելա ներգաղթի ժամանակ և վերջերս դարձել է Վենեսուելայի միգրացիոն ճգնաժամի կարևորագույն կետերից մեկը[9][10][11][12]։
Որպես Նորտ դե Սանտանդերի մայրաքաղաք՝ Կուկուտայում տեղակայված են գերատեսչական կարգի հիմնական կառավարական մարմինները, ինչպիսիք են կառավարությունը, ասամբլեան, Գերագույն դատարանը, դատական շրջանը,վարչական դատարանը[13]:Կուկուտան ճանապարհով կապված է Բոգոտայի, Բուկարամանգայի, Վալեդուպարի, Կարթագենա դե Ինդիասի, իսկ սահմանով Վենեսուելայի հետ։ Կուկուտայի օդային ուղևորությունները ապահովում է Camilo Daza միջազգային օդանավակայանը, իսկ վերգետնյա ուղևորություները the Central de Transportes de Cúcuta կազմակերպությունը։
Կուկուտայի առաջատար համալսարանը Ֆրանցիսկո դե Պաուլա Սանտանդերի համալսարանն է՝ Արևելյան Կոլումբիայի կարևորագույն համալսարաններից մեկը[14]։ Այն ունի նաև տեղական և ազգային համբավ ունեցող այլ համալսարաններ, ինչպիսիք են Պամպլոնայի համալսարանը, FESC-ը, Կոլումբիայի անվճար հիմունքներով համալսարանը, Սիմոն Բոլիվարի համալսարանը, Սանտանդերի համալսարանը, Սեինթ Թոմաս համալսարանը և այլն։