Խոսե Սալոմոն Ռոնդոն
From Wikipedia, the free encyclopedia
Խոսե Սալոմոն Ռոնդոն Խիմենես (իսպ.՝ José Salomón Rondón Giménez, սեպտեմբերի 16, 1989(1989-09-16)[1][2][3], Կարակաս, Վենեսուելա), վենեսուելացի ֆուտբոլիստ, անգլիական «Վեստ Բրոմվիչ Ալբիոն» ֆուտբոլային ակումբի և Վենեսուելայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։
Սալոմոն Խոսե Ռոնդոն իսպ.՝ Salomón Rondón | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Խոսե Սալոմոն Ռոնդեն Խիմենես | ||||||||||||||||||||
Ազգությունը | Վենեսուելա | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Վենեսուելա | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 16, 1989(1989-09-16)[1][2][3] (34 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Կարակաս, Վենեսուելա | ||||||||||||||||||||
Հասակ | 186 սմ[4] | ||||||||||||||||||||
Քաշ | 86 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Վեստ Բրոմվիչ Ալբիոն | ||||||||||||||||||||
Համար | 9 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ռոնդոնի առաջին պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբը եղել է վենեսուելական «Արագուան», որի կազմում ֆուտբոլիստը հաղթանակ է տարել Վենեսուելայի գավաթի խաղարկությունում և ճանաչվել Վենեսուելայի 2007-2008 մրցաշրջանի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[5]։ 2008 թվականին ֆուտբոլիստը տեղափոխվում է իսպանական «Լաս Պալմաս», որի կազմում երկու մրցաշրջան անցկացնում է Սեգունդայում, իսկ հետ գնվում է «Մալագայի» կողմից, որը արդեն հանդես էր գալիս Իսպանիայի առաջնությունում։ Լա Լիգայում անցկացրած երկու մրցաշրջանների ընթացքում հեղինակելով 25 գոլ՝ ֆուտբոլիստը ձեռք է բերվում Կազանի «Ռուբինի» կողմից, որը նրա տեղափոխության համար վճարում է վենեսուելացի ֆուտբոլիստների համար ռեկորդային համարվող՝ 10 մլն եվրո գումար։ Կուրբան Բերդիևի թիմում Սալոմոնը դառնում է հիմնական հարձակվող և մասնակցություն է ունենում Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչին։ 2014 թվականի հունվարին ֆուտբոլիստը տեղափոխվում է սանկտպետերբուրգյան «Զենիթ», որի կազմում դառնում է Ռուսաստանի չեմպիոն և երկրի Սուպերգավաթի դափնեկիր։ Ռուսաստանի առաջնությանը լեգիոներների մասնակցության նոր սահմանափակումների ընդունումից հետո հարձակվողը համալրում է անգլիական Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Վեստ Բրոմվիչ Ալբիոն» ակումբի կազմը։
Վենեսուելայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում Ռոնդոնը մասնակցել է 57 հանդիպման և դարձել 18 գոլի հեղինակ։ Այս արդյունքով նա դարձել է Վենեսուելայի հավաքականի պատմության երրորդ ամենաարդյունավետ հարձակվողը[6]։ Ամերիկայի գավաթի խաղարկության եռակի մասնակից (2011, 2015 և 2016 թվականներ)։