From Wikipedia, the free encyclopedia
«Կույսերի տարածք» (անգլ.՝ Virgin Territory), ռոմանտիկ կատակերգություն, որը նկարահանվել է 2007 թվականին։ Ֆիլմի ռեժիսորն է Դևիդ Լիլենդը։ Կատակերգությունը նկարահանվել է Ջովաննի Բոկաչչոյի «Դեկամերոն» վեպի մոտիվներով[8]։
Կույսերի տարածք անգլ.՝ Virgin Territory | |
---|---|
«Կույսերի տարածք» ֆիլմի պաստառը | |
Երկիր | Ֆրանսիա Միացյալ Թագավորություն Իտալիա Լյուքսեմբուրգ ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն, գրական ստեղծագործության էկրանավորում և դրամա |
Հիմք | Դեկամերոն |
Թվական | 2007 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դևիդ Լիլենդ[1][2][3][…] |
Պրոդյուսեր | Դինո դե Լաուրենտիս, Տարակ Բեն Ամմար և Ռոբերտո Կավալի |
Սցենարի հեղինակ | Դևիդ Լիլենդ[3] |
Դերակատարներ | Հեյդեն Քրիստենսեն[2][4][3][…], Միշա Բարթոն[2][4][3][…], Թիմ Ռոթ[4][3][5], Ռայան Քարթրայթ[4][3], Քրիստոֆեր Իգեն, Մեթյու Էվանս[4][3], Ռուփերթ Ֆրենդ[4], Սիլվիա Կոլլոկա[4][3], Քեթի Սաունդերս[4], Էլիզաբետտա Կանալիս[4], Աննա Գալիենա[4], Դևիդ Լիլենդ[4], Կիարա Ջենսինի[4][3], Նայջել Փլեյներ[4], Ռոզալինդ Հալստեդ[4], Քրեյգ Փարքինսոն[4][3], Քլայվ Ռիչի[6], Դեյվիդ Ուոլյամս[6], Մեյմի ՄակՔոյ[6], Քեյթ Գրումբրիջ[6] և Տիլո Վերներ[7] |
Օպերատոր | Բեն Դևիս |
Երաժշտություն | Իլան Էշքերի |
Մոնտաժ | Ջիմ Քլարք |
Պատմվածքի վայր | Ֆլորենցիա |
Կինոընկերություն | Ingenious Media |
Տևողություն | 93 րոպե |
MPAA վարկանիշ | 16+ |
ԿինոՊոիսկ | ID 88121 |
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում իտալական Տոսկանայում ժանտախտի համաճարակի տարիներին։ Տեղացի գեղեցկուհի Պոմպինեա որբ է մնում ու սպասում է իր ապագա ամուսնուն։ Վերջինս Ռուսաստանի Նովգորոդի կոմս Ձերժինսկին է։ Սակայն Պոմպինեային խաբում է Ջերբինո Դելա Ռատոն։ Նա պնդում է, թե իբր Պոմպինեայի հայրը, մահվան սնարի մեջ, ցանկացել է, որ իր դուստրը միայն Ջերբինոին կնության գնա։
Ընկերների խումբը ուղևորվում է քաղաքից դուրս գտնվող մի վիլլա, որտեղ անց է կացվելու հարսանեկան արարողությունը։ Սակայն Պոմպինեան որոշում ու փախուստի է դիմում։ Գնում է կույսերի մենաստան և ժամանակավոր դառնում է միանձնուհի։ Այս մենաստանում է գտնվում Լորենցոն, ով Ջերբինոյի հրոսակախմբից փախչելով, հանգրվանել է այստեղ։ Լորենցոն իրեն ձևացնում է խուլուհամր և որպես այգեպան է աշխատում։ Նրան սիրահարվում են գրեթե բոլոր կույսերը և ամեն օր, օրը մի քանի անգամ, հարմար առիթի ժամանակ սեքսով են զբաղվում նրա հետ։
Երբ Պոմպինեան Լորենցոյի հետ միասին ի վերջո գալիս է վիլլա, տեղի է ունենում հանկարծակի հարձակում տղայի վրա։ Հարձակվողը Ջերբինոն էր իր մարդկանց հետ։ Պոմպինեան, չուզենալով ամուսնանալ Ջերբինոյի հետ, որովհետև նրա նկատմամբ միայն արգահատանք էր զգում, համաձայնում է կնության գնալ։ Այս քայլին է նա դիմում լոկ նրա համար, որպեսզի փրկի Լորենցոյի կյանքը, քանի որ ուժգին սիրահարված էր նրան։
Հարսանեկան արարողակարգը անկացնում է ինքնակոչ քահանան՝ եկեղեցու նկարիչը։ Արարողության ժամանակ վիլլա է գալիս կոմս Ձերժինսկին։ Լորենցոյի հետ միասին Ձերժինսկին հարձակվում է Ջերբինոյի ու նրա հրոսակախմբի վրա։ Արդյունքում Ջերբինոն կնքում է իր մահկանացուն՝ անզգուշության պատճառով ընկնելով խորունկ ջրհորի մեջ։ Կոմս Ձերժինսկին սիրահարվում է Էլիսային, երբ կարծում էր, թե նա Պոմպինեան է։ Արդյունքում Ձերժինսկին ամուսնանում է Էլիսայի հետ, իսկ Լորենցոն ու Պոմպինեան՝ իրար հետ։
Վերնագրի տեքստ | Վերնագրի տեքստ |
---|---|
Հեյդեն Քրիստենսեն | Լորենցո |
Միշա Բարտոն | Պոմպինեա |
Թիմ Ռոթ | Ջերբինո |
Ռայան Քարթրայթ | Գինո |
Քեյթ Գրումբիջ | Էլիսա |
Քրիստոֆեր Իգեն | Դիոնեո |
Մեթյու Ռիզ | Կոմս Ձերժինսկի |
Ռուփերթ Ֆրենդ | Ալեսանդրո Ֆելիչե |
Սիլվիա Կոլոկա | Քույր Լիզաբետա |
Կրեյգ Պարկինսոն | Տինդարո |
Սիմոնե Սպիանցե | Անդրյուչո |
Ջեյ Վիլիերս | Բեռնարդո |
Կլայվ Ռիչ | Մանգինո |
Դևիդ Ուիլյամս | Կարտ Պուշեև |
Կիարա Ջեսինի | Քույր Կատերինա |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.