From Wikipedia, the free encyclopedia
Կրոն, հասարակական գիտակցության ձև, աշխարհայացք է, որը հիմնված է գերբնական ուժերի, աստվածությունների նկատմամբ ունեցած հավատի վրա։
Կրոնը կարելի է սահմանել նաև որպես
Կրոնը ոչ միայն հիմնված է գերբնական ուժերի նկատմամբ հավատի վրա, այլ նաև սահմանում է որոշակի վերաբերմունք և վարվելակերպ դրա նկատմամբ։
Հայերենում, ըստ Հ. Աճառյանի «Արմատական բառարանի» «կրոն» բառն առաջացել է կիր (կրել) արմատից – ոն (օն) մասնիկով ստուգաբանվում է որպես՝ կարգ, կանոն, վարք, օրենք, սովորություն, վարդապետություն, հավատք։ Ըստ «Հայկազյան բառարանի»՝ կրել և պահել կամ կրելի օրենք։ Ղ. Ալիշանի բացատրությամբ՝ կիրք բառից, իբրև «ներքին զգացում»։ Կրոնը ծագել է մարդու հետ՝ նախնադարյան շրջանում։
Կրոնի կառուցվածքային տարրերն են՝ կրոնական գիտակցությունը, պաշտամունքը և կազմակերպությունը։
Կրոնական գիտակցության հիմնական հատկանիշը հավատն է գերբնականի նկատմամբ, որը դրսևորվում է գերբնական էակների (աստվածներ, ոգիներ են), բնական երևույթների միջև գերբնական կապերի (մոգություն, տոտեմիզմ), նյութական իրերի գերբնական հատկությունների (ֆետիշիզմ) գոյության ընդունմամբ, դրանց նկատմամբ հուզական վերաբերմունքով և պրակտիկ պատրանքային փոխհարաբերությամբ։
Կրոնական պաշտամունքի առարկան գերբնականն է։ Պաշտամունքային գործունեության տարրերն են՝ ծեսը, կրոնական տոները, զոհաբերությունը։ Կրոնական կազմակերպությունը որոշակի դավանանքի տեր մարդկանց միավորումն է։ Նախնադարում կրոնական խումբը համընկել է ցեղի կամ տոհմի հետ։ Դասակարգային հասարակությունում ցեղային պաշտամունքը փոխարինվել է պետականով, իսկ առանձին կրոնական միավորումներն՝ եկեղեցով։ էթնիկական հանրությունների ընդգրկման սահմանները նկատի ունենալով՝ կրոնը կարելի է դասակարգել. 1. տոհմացեղային կամ նախնադարյան հասարակության իշխող կրոններ (մոգություն, տոտեմիզմ, ֆետիշիզմ, անիմիզմ են) 2. ազգային կամ մեկ էթնիկական կազմավորմանը վերաբերող կրոններ (հուդայականություն, հինդուիզմ, շայնիզմ են) 3. համաշխարհային կրոններ (բուդդայականություն, քրիստոնեություն, իսլամ)։
Ազգային և համաշխարհային կրոններն իրենց հերթին բաժանվում են բազմաթիվ ուղղությունների և աղանդների։ Հայտնի են կրոնի ծագման և սոցիալական դերի բազմաթիվ մեկնաբանություններ։ Աստվածաբանությունը և իդեալիզմը քարոզում են կրոնի՝ բնածնության ուսմունքը։ Կրոն բխել է համաշխարհային ոգուց, անհատի ներքին ապրումներից ու պահանջներից, հանգեցվել անհատական կամ կոլեկտիվ մտածողության (Պլատոն, Հեգել, Է. Թեյլոր, Հ. Սպենսեր, Է. Դյուրկհեյմ, Ու. Ջեմս, Զ. Ֆրեյդ)։ Մինչ մարքսիստական աթեիստական միտքը փորձում էր հիմնավորել, որ ոչ թե կրոնն է մարդուն ստեղծել, այլ մարդը՝ կրոնը։ Զարգացնելով Սպինոզայի, Թ. Հոբսի, ժ. Մելյեի, Վոլտերի, Պ. Հոլբախի և մյուսների աթեիստական գաղափարները՝ հայ առաջավոր մտածողները նույնպես գտնում էին, որ կրոնի երկրային ծագում ունի։ Միքայել Նալբանդյանը պնդում էր, որ կրոնը տգիտության և սարսափի արդյունք է, Ստեփանոս Նազարյանի կարծիքով՝ բնական երևույթները ճիշտ չհասկանալու, իսկ ըստ Գ. Կոստանդյանի՝ «Կրոնի երևակայած խորհուրդները՝ մարդերե շինված են»։ Մինչ դեռ անհրաժեշտ էր իրական կյանքի հարաբերություններից բխեցնել համապա տասխան կրոնական ձևերը, որը, ինչպես նշում են մարքսիզմի դասականները, միակ մատերիալիստական և, հետևաբար, միակ գիտական մեթոդն էր։ Մարքսիզմը, չընդունելով կրոնի ծագման և սոցիալական դերի մասին իդեալիստական տեսությունները գտնում է, որ այն սոցիալ-պատմական երևույթ է, և նրա վերացումը պետք է կապել կրոն-ծնող սոցիալական պատճառների վերացման հետ։ Կրոնը առաջացել է բնական և հասարակական ուժերի դեմ նախնադարյան մարդու պայքարի հարաբերական անզորությամբ։ Չկարողանալով բացատրել իրական երևույթները՝ մարդը մտացածին կապեր ու գերբնական հատկություններ է հաստատել այնտեղ, ուր իշխում են օբյեկտիվ օրինաչափությունները։ Տեսական մտածողության սաղմնավորման շնորհիվ մարդը, առարկայական իրականությունից վերացարկվելով, իր մտացածին երևակայական ուժերին հաղորդում է ինքնուրույն գոյություն, սուբաոանցիոնալ, կար գավորիդ նշանակություն, ապա և կենդանի, անձնավորված էակի (օրինակ աստծու) հատկանիշներ։ Այսպես ձևավորվել է կրոնի ծագման իմացաբանական հնարավորությունը։ Այս պրոցեսի և կրոնական պատկերացումների առաջացման համար էական ազդեցություն են ունեցել նաև մարդկային հույզերն ու ապրումները (սարսափ, վախ, միայնություն, դժբախտություն)։ Կրոնի իմացաբանական արմատների կապակցությամբ Լենինը նշում է, որ «Նա անհող չէ, նա անպտուղ ծաղիկ է, անտարակույս, բայց մի անպտուղ ծաղիկ, որը բուսնում է մարդկային... կենդանի ծառի վրա»։ Այստեղից բխում է նաև կրոնի և իդեալիզմի իմացաբանական արմատների ընդհանրությունը։ Սակայն կրոնի առաջացման իմացաբանական հնարավորությունը կարող է իրականության վերածվել միայն սոցիալ-տնտեսական որոշակի պայմանների առկայության դեպքում։
Նախնադարյան հասարակարգում կրոնը սոցիալականորեն պայմանավորված էր արտադրողական ուժերի ցածր մակարդակով, բնության և իրար նկատմամբ մարդկանց հարաբերությունների սահմանափակությամբ։
{{cite book}}
: Invalid |name-list-style=yes
(օգնություն)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.