Հայաստանի օրաթերթ From Wikipedia, the free encyclopedia
«Հայաստանի Հանրապետություն», կրճատ ՀՀ, Հայաստանում 1990-2023 թվականներին լույս տեսած օրաթերթ։ Ստեղծվել է ՀՀ Գերագույն խորհրդի 1990 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ։ Սկզբում տպվել է հայերեն և ռուսերեն տարբերակներով՝ որպես Գերագույն խորհրդի պաշտոնաթերթ։ Լուծարվել է 2023 թվականին[1]։
Հայաստանի Հանրապետություն | |
---|---|
Տեսակ | թերթ |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | հոկտեմբերի 9, 1990 |
Հիմնադիր | Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով |
Երկիր | Հայաստան |
Գրասենյակ | Երևան, Հայաստան |
Լուծարվել է | հունիսի 1, 2023 |
Կայք | hhpress.am |
էլեկտրոնային փոստ | hh@hhpress.am |
Առաջին համարը լույս է տեսել 1990 թվականի հոկտեմբերի 9-ին։ Առաջին խմբագիրը եղել է Այդին Մորիկյանը։ Հետագայում՝ 1992 թվականի նոյեմբերից «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսերեն տարբերակն առանձնացվել է և սկսել լույս տեսնել որպես առանձին թերթ։ Իսկ «Հայաստանի Հանրապետություն»-ն իբրև Գերագույն խորհրդի, այնուհետև՝ ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնաթերթ շարունակել է լույս տեսնել մինչև 2000 թվականի վերջը։ 2001 թվականի Հայաստանի Հանրապետության կառավարության փետրվարի 9-ի որոշմամբ ստեղծվել է «Հանրապետություն» ՓԲԸ-ը, որի հրատարակությունն էլ մինչև 2023 թվականը հանդիսացել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը։ Այս կարգավիճակով թերթը սկսել է լույս տեսնել 2001 թվականի ապրիլի 9-ից[2]։ Թերթն ունեցել է սեփական թղթակից նաև Արցախում[3]։
2023 թվականի հունիսի 1-ից «Հայաստանի Հանրապետությունը» դադարել է լույս տեսնելուց[1][4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.