հայ քանդակագործ From Wikipedia, the free encyclopedia
Հայկ Լևոնի Թոքմաջյան (1971, նոյեմբերի 12, Երևան), հայ քանդակագործ։
Հայկ Թոքմաջյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 12, 1971 (52 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1990) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1996) |
Ստեղծագործություն(ներ) | Հավերժական Հայաստան, Մովսես Գորգիսյանի կիսանդրի և Եղիշե Թադևոսյանի կիսանդրի |
Մասնագիտություն | քանդակագործ |
Աշխատավայր | Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան |
Ծնողներ | հայր՝ Լևոն Թոքմաջյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հայաստանի նկարիչների միություն |
Hayk Tokmajyan Վիքիպահեստում |
ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանի որդին է։
1986-1990 թվականներին սովորել է Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1990-1996 թվականներին՝Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ Հայաստանի նկարիչների միության անդամ է, Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս։
Հայկ Թոքմաջյանը մասնակցել է միջազգային սիմպոզիումների Լյուքսեմբուրգում, Իտալիայում, Թուրքիայում, Լիբանանում[1]։ 2011 թվականին Կանադայի Էդմոնտոն քաղաքում մասնակցել է Սառցե քանդակի միջազգային փառատոնին, 2019 թվականին Հայաստանի նկարիչների միության բակում ստեղծել է «Ստեղծագործություն» անունը կրող սառցե քանդակը[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.