![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d5/Malabo_%252816486980296%2529.jpg/640px-Malabo_%252816486980296%2529.jpg&w=640&q=50)
Հասարակածային Գվինեայի տնտեսություն
From Wikipedia, the free encyclopedia
Հասարակածային Գվինեայի տնտեսություն, հիմնված է այնպիսի ապրանքներից, ինչպիսիք են կակաոն և սուրճը, բայց ներկայումս մեծապես կախված է նավթից՝ 1980-ականներին նավթի զգալի պաշարների հայտնաբերման և շահագործման պատճառով[8]:2017 թվականին Հասարակածային Գվինեայի տնտեսությունը ստացել է «ամենաքիչ զարգացած երկրի» կարգավիճակ՝ դառնալով Սահարայից հարավ ընկած Աֆրիկայի վեց երկրներից մեկը։
![]() | |
Վիճակագրություն | |
---|---|
ՀՆԱ | 12 486 753 871,278 $[1] |
ՀՆԱ-ի աճ | −10 ± 0,1 տոկոս[2] |
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով | 9697 $[3] |
Գնաճ (ՍԳԻ) | 1,6 ± 0,1 տոկոս[4] |
Աղքատության շեմից ցածր բնակչություն | Բնակչության 2/3-ը (2020թ)[5] |
Արտաքին | |
Արտահանում | 15,44 միլիարդ դոլար (2013 թվականի դրությամբ) |
Արտանհանման հիմնական գործընկերներ | |
Ներկրում | 7,943 միլիարդ դոլար (2013 թվականի դրությամբ) |
Ներկրման հիմնական գործընկերներ |
Այնուամենայնիվ, չնայած տնտեսական աճին և ենթակառուցվածքների բարելավմանը, 2015-ին երկիրը ՄԱԿ-ի մարդկային զարգացման ինդեքսում 188 երկրների շարքում զբաղեցրել է ընդամենը 138-րդ տեղը, և չնայած ՀՆԱ-ի տպավորիչ ցուցանիշին, այն դեռ տառապում է ծայրահեղ աղքատությունից։ 2014-ին նավթի գների անկումից հետո Հասարակածային Գվինեայի տնտեսությունը մտավ ազատ անկման վիճակ, ինչը հանգեցրեց աճի տեմպերի նվազմանը՝ մոտ 15% - ից մինչև -10%։ Հասարակածային Գվինեայի տնտեսությունն ունի Աֆրիկայի ամենամեծ օտարերկրյա բնակչությունը (մեկ շնչի հաշվով), 1,6 միլիոն բնակիչներից միայն 950,000-ն են երկրի քաղաքացիներ։