From Wikipedia, the free encyclopedia
Հարավային Կովկաս (վրաց.՝ სამხრეთი კავკასია, «Սամխրեթի Կավկասիա», օսերեն՝ Фæскавказ, «Ֆը̆շքավքաժ», ադրբ.՝ Cənubi Qafqaz, «Ջա̈նուբի Գաֆգազ»), նաև՝ Այսրկովկաս կամ Անդրկովկաս[1], երկրամաս Արևելյան Եվրոպայում ու Ասիայում, Մեծ Կովկասի լեռնաշղթայից հարավ։ Ըստ որոշ օտար գիտնականների[փա՞ստ], Հարավային Կովկասում են գտնվում Կոլխիդայի ու Կուր-Արաքսյան դաշտավայրերը, Փոքր Կովկասի լեռնաշղթան, Արցախի լեռնաշղթան, Հայկական լեռնաշխարհի մի հատվածը, Թալիշի լեռները, Սևանա լիճը և այլն։
Իրականում Հայկական լեռնաշխարհն ամբողջությամբ մի առանձին աշխարհագրական միավոր է, որն իր տարածքով՝ գրեթե 450 հազար քառակուսի կիլոմետր, եթե չի գերազանցում, ապա գոնե չի զիջում ո՛չ միայն առանձին վերցրած Այսրկովկասին և Հյուսիսային Կովկասին, այլև ամբողջ Կովկասին՝ միասին վերցրած[2]։ Ավելին, այսպես կոչված Հարավային Կովկասը կամ Այսրկովկասը դարեր շարունակ եղել է Հայկական քաղաքակրթական գոտու մի մասը և հաճախ էլ պարզապես հայկական պետության մասն է կազմել[3], մասնավորապես՝ Արարատյան կամ Վանի թագավորության (Ք.ա. 9-7-րդ դարեր), Երվանդունիների Միացյալ Հայկական թագավորության, Արտաշիսյանների Մեծ Հայքի թագավորության[4] (Ք.ա. I դ. գրեթե ամբողջությամբ ներառվելով Տիգրան Բ Մեծի տերության կազմի մեջ), Արշակունիների Մեծ Հայքի թագավորության (I-V դդ.), Բագրատունիների համադաշնային տերության (IX-XI դդ.) ժամանակներում[5]։ Ամբողջ Հարավային Կովկասը դարեր շարունակ գտնվել է Հայաստանի քաղաքական, քաղաքակրթական, մշակութային, կրոնական բավական զորեղ ազդեցության ներքո[6][7][8][9]։
Հարավային Կովկասում են գտնվում 3 ճանաչված (Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի) և 3 չճանաչված կամ մասամբ ճանաչված (Արցախի, Հարավային Օսիայի և Աբխազիայի) հանրապետություններ։ Երկրամասը հյուսիսից սահմանակից է Ռուսաստանին, արևմուտքից և հարավ-արևմուտքից՝ Թուրքիային, հարավից՝ Իրանին։
Այսրկովկաս, Կովկասյան պարանոցի մասը Սև ու Կասպից ծովերի, Կովկասյան գլխավոր ջրբաժանի, Հայաստանի, Թուրքիայի և Իրանի պետական սահմանի միջև։ Ընդգրկում է Ադրբեջանի և Վրաստանի հիմնական մասը և Հայաստանը։ Տարածքը 186,1 հզ. քառ. կմ է, բնակչությունը՝ 15,5 միլիոն մարդ (1987 թվական)։ Լեռնային երկիր է, նվազագույն բարձրությունը՝ 29 մ (Կասպից ծովի ափ), առավելագույնը՝ 5058 մ (Շխարա լիճ)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.