From Wikipedia, the free encyclopedia
Հերակլ II (վրաց.՝ ერეკლე II, նոյեմբերի 7 (18), 1720, Թելավ, Վրաստան[1] - հունվարի 11, 1798, Թելավ, Վրաստան[1]), Կախեթի մարզի (1744 թվականից), ապա՝ Քարթլի-Կախեթի (1762 թվականից) թագավոր Բագրատիոնիների դինաստիայից, Թեյմուրազ II-ի որդին։
Հերակլ II ერეკლე II | ||
| ||
---|---|---|
Մասնագիտություն՝ | թագավոր | |
Դավանանք | Վրաց ուղղափառ եկեղեցի | |
Ծննդյան օր | նոյեմբերի 7 (18), 1720 | |
Ծննդավայր | Թելավ, Վրաստան[1] | |
Վախճանի օր | հունվարի 11, 1798 (77 տարեկան) | |
Վախճանի վայր | Թելավ, Վրաստան[1] | |
Թաղված | Սվետիցխովելի | |
Դինաստիա | Բագրատիոնիներ | |
Քաղաքացիություն | Քարթլի-Կախեթի թագավորություն և Կախեթի թագավորություն | |
Հայր | Թեյմուրազ II | |
Մայր | Թամար Բագրատիոնի | |
Ամուսին | Դարեջան Դադիանի և Աննա Աբաշիձե | |
Զավակներ | Վախթանգ Բատոնիշվիլի, Յուլոն Բագրատիոնի, Գեորգի XII, Ալեքսանդր Բագրատիոնի, Անտոն II, Փառնավազ, Էլենե Բատոնիշվիլի, Միրիան Բագրատիոնի, Վախթանգ, Մարիամ, Լևան, Անաստասիա, Քեթևան, Թեկլե և Thamar Bagrationi of Georgia? | |
Ինքնագիր | ||
Պարգևներ | ||
Ծրագրել է Հայաստանի և Վրաստանի միավորմամբ ստեղծել քրիստոնեական ուժեղ պետություն։ Հայ ազատագրական շարժման գործիչներ Հովսեփ Էմինը, Շահամիր Շահամիրյանը, Հովսեփ Արղությանը, Հովհաննես Լազարյանը և ուրիշները կապեր են հաստատել Հերակլ II-ի հետ և առաջադրել հայ-վրացական պետություն ստեղծելու նախագծեր։ Այդ ծրագիրը չի իրականացել Վրաստանի ավատատիրական ներքին երկպառակությունների և արտաքին անբարենպաստ քաղաքական վիճակի պատճառով։
Դեռ արքայազն ժամանակ մասնակցել է թուրքերի դեմ պատերազմին (1743-1746), ապա նաև՝ ղեկավարել է Աղա Մոհամմադ խանի դեմ վրաց ժողովրդի ազատագրական պայքարը։
1783 թվականին Հերակլ II կնքել է Գեորգիևսկի (քաղաք Հյուսիսային Կովկասում) դաշինք-պայմանագիրը, որով ճանաչել է Ռուսաստանի հովանավորությունը և հրաժարվել ինքնուրույն արտաքին քաղաքականությունից։ Նրա օրոք հիմնվել են պետական դպրոցներ և ճեմարաններ (Թիֆլիսում՝ 1756 թվականին, Թելավում՝ 1782 թվականին)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.