From Wikipedia, the free encyclopedia
Միավորված ազգերի կազմակերպության մոդել, գիտական կոնֆերանսի և դերային խաղի համադրություն, որի ընթացքում ուսանողները և ավագ դասարանների սովորողները ՄԱԿ-ի մի քանի պաշտոնական լեզուներով վերարտադրում են այս կազմակերպության մարմինների աշխատանքը, ձեռք են բերում դիվանագիտական, առաջնորդական, հռետորական և լեզվական հմտություններ, փոխզիջման գնալու կարողություններ։
Ամբողջ Մոդելը տևում է երեք կամ ավելի օր, իսկ դա նշանակում է, որ այդ ընթացքում մասնակիցները հանդես են գալիս ՄԱԿ-ի անդամ երկրների պաշտոնական ներկայացուցիչների դերում, որոնք ժամանում են կոնֆերանսին՝ քննարկելու իրենց կոմիտեի օրակարգային հարցերը։ Մոդելի պատվիրակները վերանում են անձնական տեսակետից և պաշտպանում են իրենց ներկայացրած երկրի պաշտոնական դիրքորոշումը՝ պահպանելով դիվանագիտական էթիկայի նորմերը[1]։
Ի սկզբանե Միացյալ Նահանգներում քոլեջների սովորողները սկսեցին մոդելավորել ամերիկյան Սենատի աշխատանքը։ Հետագայում՝ միջազգային կազմակերպությունների հայտնվելուն զուգընթաց, սկսեցին մոդելավորել նաև նրանց գործունեությունը։ ՄԱԿ-ի ամենահին մոդելն անցկացվել է Հարվարդում 1953 թվականին։
Ներկայումս նման մոդելները (հիմնականում ՄԱԿ-ի մոդելները) տարածվել են ամբողջ աշխարհում՝ Մեծ Բրիտանիայից ու Ֆրանսիայից մինչև Չինաստան ու Եգիպտոս։ Եվրոպայի հիմնական մոդելներից մեկը ՄԱԿ-ի միջազգային մոդելն է Հաագայում (TEIMUN):
ՄԱԿ-ի առաջին ռուսական մոդելը տեղի է ունեցել Մոսկվայում 1990 թվականի հունվարին։
2015 թվականի աշնանը Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանում (ռուս.՝ СПбГЭУ) Ուսանողական գիտական ընկերության ակտիվիստները որոշեցին կազմակերպել համալսարանում ՄԱԿ-ի առաջին Միջազգային Մոոդելը[1]։
2017 թվականի աշնանը արդեն կայացավ Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի՝ ՄԱԿ-ի 4-րդ Միջազգային Մոդելը։
2017 թվականի Մոդելի հիմնական նշանաբանն էր. «Համատեղ ջանքերով՝ մարտահրավերներից դեպի հնարավորություններ»։ Այն իրականացրել են ուսանողները, ովքեր դարձել են ՄԱԿ-ի Մոդելի կոմիտետների կազմում ընդգրկված տարբեր երկրների ներկայացուցիչներ[2]։ Այդ կոմիտետներն են․
Մոդելի արդյունքը եղավ առկա խնդիրների լուծմանն ուղղված երեք բանաձևերի կազմումը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.