Մասնակից:Արմին-Կարապետյան/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Հալալ (արաբերեն ՝ حلال , ḥalāl)- արաբերեն բառ է, որն անգլերենից թարգմանվում է որպես «թույլատրելի»։ Ղուրանում հալալ տերմինը հակադրվում է հարամ տերմինին («արգելված»)։ Այս երկուական հակադրությունը մշակվեց ավելի բարդ դասակարգման մեջ, որը հայտնի է «հինգ դրույթներ» անվամբ (պարտադիր, առաջարկված, չեզոք, դատապարտելի և արգելված)[1]։ Իսլամական կրոնաիրավագետները երբեմն համաձայնության չեն գալիս «հալալ» տերմինի առաջին երկու կամ առաջին չորս կատեգորիաների շուրջ[1]։ Վերջին շրջանում իսլամական շարժումները ձգտում են մոբիլիզացնել զանգվածներին և անհատներին՝ ընդգծելու համար «հարամի» և «հալալի» տարբերությունները[2][3]։
|
Հալալ տերմինը հատկապես կապված է իսլամական սննդակարգի օրենքների և հատկապես այդ պահանջներին համապատասխան մշակված և պատրաստված մսի հետ: