From Wikipedia, the free encyclopedia
Մատե, պարագվայական թեյ՝ խմիչք պատրաստված պարագվայական փշարմավի մանրացված և չորացված տերևներից։ Այլ լայնորեն կիրառում են Հարավային Ամերիկայի երկրներում[1]․Արգենտինա, Պարագվայ, Ուրուգվայ, Բրազիլիայի հարավային շրջաններ։
Մատեն խթանիչ ազդեցություն է թողնում կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ կոֆեին պարունակելու պատճառով, որի քանակությունը փշարմավի մեջ հասնում է 0,7—2,0 %, իսկ 100 մլ պատրաստի խմիչքում՝ 30—60 մգ[2]։
Մինչև Հարավային Ամերիկայում եվրոպացիների հայտնվելը, այդ մայրցամաքի բնիկները օգտագործել են մատե, որը վայրի կերպով աճում էր Պարանա և Պարագվայ գետերի ամբարտակներում[3]։ XVII-րդ դարում Մեժդուրեչյա շրջանում (Արգենտինա) ճիզվիտների կողմից սկսվել է պարագվայական փշարմավի մշակումը, որը տևել է մինչև 18-րդ դարի վերջը (այստեղից էլ առաջացել է «ճիզվիտական թեյ» անվանումը։ Հետո մատեի արտադրությունը դադարեցվել է։ 19րդ դարի վերջում այն վերսկսվել է, որը դեպի Արգենտինա բերեց վերաբնակիչների հոծ զանգված՝ հիմնականում Բրազիլիայի հարավային շրջաններից, նրանց մեծամասնությունը լեհեր և գերմանացիներ էին[4]։
Իսպաներեն «մատե» բառը ծագել է կեչուերեն mati, բառից, որը նշանակում է դդումից պատրաստված խմելու աման (հիմնականում շշաձև դդումից՝ Լագենարիա սովորական)[1]։ Խմիչք պատրաստելու համար նախատեսված փշարմավի տերևները իսպաներեն անվանվում են «երբա մատե»[1] (իսպ.՝ yerba mate), որը թարգմանվում է որպես «մատեի խոտ»։ Ռուսերեն «մատե» բառը արտասանվում է վերջին վանկի շեշտադրումով, իսկ իսպաներենում շեշտադրվում է առաջին վանկը։
Պատրաստելու և օգտագործելու ավանդական եղանակը հետևյալն է․ ինչ-որ աման (բաժակ, գավաթ) լցնում են ամբողջ ծավալի երկու երրորդով մատեի խոտով։ Նրա մեջ են մտցնում ֆիլտրով ձողիկ (բոմբիլիա) և ավելացնում են որոշ քանակությամբ 75 °C ջուր։ Ջուրն անցնում է խոտի միջով և թրմում է նրա մեջ պարունակող նյութերը։ Կարելի է անմիջապես օգտագործել խմիչքը։ Խմելու ժամանակ մի քանի անգամ ջուր են ավելացնում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.