Մայրցամաք

երկրակեղևի խոշոր հատված է, որի մակերևույթի մեծ մասը գտնվում է համաշխարհային օվկիանոսի մակարդակից (այսինքն՝ ծովի մակարդակից) բարձր՝ ցամաքի From Wikipedia, the free encyclopedia

Մայրցամաք
Remove ads

Մայրցամաք, երկրակեղևի խոշոր հատված, որի մակերևույթի մեծ մասը գտնվում է համաշխարհային օվկիանոսի մակարդակից (այսինքն՝ ծովի մակարդակից) բարձր՝ ցամաքի տեսքով։ Մայրցամաքների թիվը 6-ն է։ Դրանք են՝

Thumb
Thumb
Մայրցամաքների անջատումը Պանգեյից
Thumb
Լիթոսֆերային սալերը կամ պլատֆորմները և դրանց շարժի ուղղությունները

Ի տարբերություն մայրցամաքների՝ աշխարհամասերը, որոնք կրկին 6-ն են, ընդգրկում են նաև մոտակա կղզիները։ Եվրասիան ընդգրկում է 2 աշխարհամաս՝ Եվրոպա և Ասիա։ Հյուսիսային և Հարավային Ամերիկաները միավորվում են Ամերիկա աշխարհամասի մեջ։ Իսկ Ավստրալիա մայրցամաքը մտնում է Ավստրալիա և Օվկիանիա աշխարհամասի մեջ։ Աֆրիկան և Անտարկտիդան հիմնականում համընկնում են (չհաշված կղզիները)։ Արտասահմանյան որոշ մասնագետներ այլ դասակարգումներ են տալիս, սակայն դրանք վիճարկելի են և ընդունելի չեն Հայաստանում, այդ իսկ պատճառով դրանց նկարագրությանը չենք անդրադառնում, դրանց մասին կարող եք ծանոթանալ այլալեզու վիքիներում։

Remove ads

Մայրցամաքների ձևավորման էվոլյուցիա

Մոտ 250 մլն տարի առաջ երկրագնդի վրա կար մեկ մայրցամաք՝ Պանգեյը, որի մակերեսը մոտավորապես հավասար էր ժամանակակից ցամաքային տարածքի մակերեսին։ Այդ հիպերմայրցամաքը ողողվում էր Պանտալասս օվկիանոսով։ Սակայն մոտ 200 մլն տարի առաջ Պանգեյը բաժանվեց 2 նոր մայրցամաքների՝ Գոնդվանայի և Լավրազիայի, որոնց միջև առաջացավ Թետիս օվկիանոսը։ Թետիսը գտնվում էր ժամանակակից Միջերկրական, Սև, Կասպից ծովերի, Պարսից ծոցի և հարակից այլ տարածքների տեղում։ Հետագայում արդեն սկսեցին մասնատվել Գոնդվանան և Լավրազիան։ Սկզբից Գոնդվանայից անջատվեց ցամաքի մի խոշոր հատված, որն սկսեց շարժվել դեպի հարավ-արևելք։ Հետագայում այն բաժանվեց 2 ոչ հավասար մասերի՝ Անտարկտիդայի, որը շարժվեց դեպի հարավ, և Ավստրալիայի, որը շարժվեց դեպի հյուսիս։ Գոնդվանայի մյուս մասը բաժանվեց մի քանի պլատֆորմների, որոնցից ամենախոշորներն են Աֆրիկյանը և Հարավամերիկյանը, որոնք իրարից հեռանում են տարին մոտ 2 սմ։

Լավրազիան բաժանվեց 2 պլատֆորմների՝ Հյուսիսամերիկյան և Եվրասիական։ Ի տարբերություն այլ մայրցամաքների, որոնց հիմքում ընկած է մեկ պլատֆորմ, Եվրասիան ձևավորվել է 3 պալտֆորմներից՝ Եվրասիական, Հնդկական և Արաբական, սակայն Եվրասիական պլատֆորմն այժմ իր մեջ ընդգրկում է Արևելաեվրոպական, Սիբիրական, Չին-Կորեական պլատֆորմները։ Արաբական և Եվրասիական պլատֆորմների միացման պրոցեսի արդյունքում ձևավորվեցին Հայկական լեռնաշխարհը և Կովկասը։

Remove ads

Եվրասիա

Երկրագնդի ամենամեծ մայրցամաքն է, կազմված է Եվրոպայից և Ասիայից։ Եվրասիա անվանումը տվել է ավստրիացի երկրաբան Է. Զյուսը 1883 թվականին։ Տարածությունը կղզիների հետ կազմում է 53.4 միլիոն քառ. կմ։ Ծայրակետերն են՝ հյուսիսիում Չելյուսկին, հարավում Պիայ, արևելքում Դեժնևի, արևմուտքում Ռոկա հրվանդանները։ Եվրասիայի ափերը ողողում են մոլորակի 4 օվկիանոսների ջրերը։ Հյուսիսային Ամերիկայից բաժանվում է Բերինգի նեղուցով, Ավստրալիայից՝ Ավստրալիա-ասիական ծովերով, Աֆրիկայից՝ Ջիբրալթարի նեղուցով, Միջերկրական և Կարմիր ծովերով, Աֆրիկայի հետ կապված է Սուեզի ջրանցքով։ Եվրոպան Ասիայից պայմանականորեն բաժանվում է Ուրալյան լեռների արևելյան ստորոտներով, Էմբա գետով, Կասպից ծովով, Կումա և Մանիչ գետերով մինչև Դոնի գետաբերան։

Remove ads

Եվրոպա

Տարածությունը կղզիների հետ՝ 10 միլիոն 507 հազար քառ. կմ, կղզիների տարածքը՝ 730 հազար քառ. կմ։ Ափագծի երկարությունը՝ 38 հազար կմ։ Ամենաբարձր կետը ծովի մակարդակից՝ 5642 մ (Էլբրուս)։ Ամենացածր կետը՝ 28 մ (Կասպից ծով)։ Մայրցամաքի ծայրակետերն են՝ հյուսիսում Նորդկին, հարավում Մառոքի, արևմուտքում Ռոկա հրվանդանները, արևելքում Բայդարայի խորշը։

Մանրամասն տեղեկատվություն Գետ, Երկարություն(կմ) ...
ԼիճՄակերես
(քառ. կմ)
Խորություն
(մ)
Կասպից ծով3710001025
Լադոգա17700215
Օնեգա9720100
Վեներ5585100
Չուդ355015
Վետտերի1912120
Սայմա180058
Մելարեն114060
Ինարի105060
Բալատոն59611
Ժնև582310
Բոդեն538252
Գարդա370346
Սկադար35612
Պրեսպա28554
Մանրամասն տեղեկատվություն Կղզի, Մակերես(քառ. կմ) ...
ԼեռնագագաթԲարձրություն
(մ)
Գտնվելու
վայր
Էլբրուս5642Մեծ Կովկաս
Կազբեկ5033Մեծ կովկաս
Մոնբլան4807Արևմտյան Ալպեր
Մոնտե Ռոզա4634Արևմտյան Ալպեր
Գրոսգլոկներ3797Արևելյան Ալպեր
Մուլասեն3478Սիերա Նևադա
Անետո3404Պիրեններ
Մուսալա2925Բուլղարիա
Օլիմպոս2917Հունաստան
Կորիո2914Ապենիններ
Գերլախովսկյան2655Կարպատներ
Մոլդովանու2655Կարպատներ
Գալխյոլիգգեն2470Սկանդինավյան լեռներ
Բոտև2376Ստարա Պլանինա
ՀրաբուխԳտնվելու
վայր
Բարձրություն
(մ)
ԷտնաՍիցիլիա3340
ԽվաննադալսխկուկյուրԻսլանդիա2110
ՀեկլաԻսլանդիա1491
ՎեզուվԱպենիններ1277
ՍտրոմբոլԼիպարյան կղզիներ926
ՎուլկանոԼիպարյան կղզիներ499

Ասիա

Տարածությունը կղզիների հետ՝44 միլիոն 363 հազար քառ. կմ, կղզիների տարածքը՝ 2միլիոն քառ. կմ։ Ափագծերի երկարությունը 62հազար կմ է։ Ամենաբարձր կետը ծովի մակարդակից՝ 8848 մ (Ջոմոլունգմա)։ Ամենացածր կետը 395մ (Մեռյալ ծով) Մայրցամաքի ծայրակետերն են՝ հյուսիսում Չելյուսկին, հարավում Պիայ, արևմուտքում Բաբա, արևելքում Դեժնև հրվանդանները։ Ամենամեծ ձգվածությունը հյուսիսից հարավ՝ մոտ 10.000 կմ, արևմուտքից արևելք՝ մոտ 18.000 կմ։

Մանրամասն տեղեկատվություն Գետեր, երկարությունը կմ-ով ...
Մանրամասն տեղեկատվություն Լճեր, Մակերեսը քառ. կմ-ով ...
Մանրամասն տեղեկատվություն Կղզիներ, Տարածությունը քառ. կմ ...
Մանրամասն տեղեկատվություն Լեռնագագաթներ, բարձրությունը մետրերով ...
Մանրամասն տեղեկատվություն Հրաբուխներ, գտնվելու վայրը ...
Remove ads

Աֆրիկա

Տարածությունը կղզիների հետ՝ 30 միլիոն 319 հազար քառ. կմ։ Կղզիների տարածքը՝ 1 միլիոն քառ. կմ։ Ափագծի երկարությունը՝ 30 հազար 500 կմ։ Ամենաբարձր կետը ծովի մակերևույթից՝ 5895 մ (Կիլիմանջարո) Ամենացածր կետը՝ 153 մ (Ասսալ լիճ) Մայրցամաքի ծայրակետերը՝ հյուսիսում Աբյադ, հարավում Ասեղի, արևմուտքում Ալմադի, արևելքում Ռաս Խաֆուն հրվանդաններ։ Խոշոր ծոցերն են՝ Գվինեական և Սիդրա։

Մանրամասն տեղեկատվություն Գետեր, երկարությունը կիլոմետրերով ...
Մանրամասն տեղեկատվություն Լճեր, մակերեսը՝ կմ².-ով ...
Remove ads

Ավստրալիա և Օվկիանիա

Ընդհանուր տարածությունը՝ 8 միլիոն 511 հզ. քառ. կմ
Ավստրալիայի տարածքը՝ 7 միլիոն 687 հզ. քառ. կմ
Ավստրալիայի ափագծի երկարությունը՝ 19 հզ. 700 կմ
Ամենաբարձր կետը ծովի մակերևույթից՝ 2230 մ (Կոսցյուշկո լեռ)
Ծայրակետերը՝ հյուսիսում Յորքի, հարավում Հարավ-արևելյան, արևելքում Բայրոնի, արևմուտքում Ստիպ-Պոինտի հրվանդաններ
Ամենամեծ գետը՝ Մուրրեյ (Դառլինգի հետ) – 3750 կմ

Աղբյուրներ

  • Ալբերտ Փարսադանյան «Գիտելիքների շտեմարան»

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայրցամաք» հոդվածին։
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads