From Wikipedia, the free encyclopedia
Մարցին Զալեսկի (լեհ.՝ Marcin Zaleski, 1796[1][2][3][…], Կրակով, Հաբսբուրգի միապետություն - սեպտեմբերի 16, 1877[1][3][4][…], Վարշավա, Ռուսական կայսրություն[3]), լեհ նկարիչ։
Մարցին Զալեսկի Marcin Zaleski | |
---|---|
Ծնվել է | 1796[1][2][3][…] |
Ծննդավայր | Կրակով, Հաբսբուրգի միապետություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 16, 1877[1][3][4][…] |
Մահվան վայր | Վարշավա, Ռուսական կայսրություն[3] |
Քաղաքացիություն | Լեհաստան և Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | նկարիչ, համալսարանի դասախոս և լուսանկարիչ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Marcin Zaleski Վիքիպահեստում |
Մարցին Զալեսկին ծնվել է 1796 թվականին Լեհաստանի Կրակով քաղաքում։ Եղել է ինքնուս, թատրոնում աշխատել է դեկորատորի օգնական, իսկ աշխատանքից հետո պատճենել է կտավներ։ Մարցինը ուսում է ստացել՝ Գերմանիայում, Իտալիայում և Ֆրանսիայում։ 1830 թվականից բնակվել է Վարշավայում։ Եղել է Նոյեմբերյան ապստամբության ականատեսը, որի իրադարձությունները պատկերել է իր նկարներում (բայց առաջին պլանում միշտ եղել է ճարտարապետությունը)։
1840-ական թվականներին մեկնել է Վիլնո և Նիկոլայ I կայսեր համար ստեղծել լեհական ամրոցների պատկերներով կտավներ։
Նրա աշխատանքները ցուցադրվել են Վարշավայի ազգային թանգարանում, Ադամ Միցկևիչի անվան թանգարանում[5] և Գոմել Պալատում[6]։
1846 թվականից Մարցին Զալեսկին եղել է Վարշավայի արվեստների ակադեմիայի պրոֆեսոր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.