From Wikipedia, the free encyclopedia
Մեթ Դեյմոն (անգլ.՝ Matt Damon, հոկտեմբերի 8, 1970[1][2][3][…], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան և սցենարիստ։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Մեթ Դեյմոն անգլ.՝ Matt Damon | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հասակը | 178 սմ | ||||||||
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1970[1][2][3][…] (53 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] | ||||||||
Կրթություն | Հարվարդի համալսարան և Cambridge Rindge and Latin School? | ||||||||
Քաղաքացիություն | ԱՄՆ | ||||||||
Ազգություն | British Americans?, Finnish Americans?, շվեդական ծագումով ամերիկացի և Norwegian Americans? | ||||||||
Այլ անուն(ներ) | Մեթյու Փեյջ Դեյմոն Matthew Paige Damon | ||||||||
Մասնագիտություն | Դերասան, Պրոդյուսեր, Սցենարիստ, Մոնտաժոր | ||||||||
Ակտիվ շրջան | 1975 - այժմ | ||||||||
Ժանրեր | Կատակերգություն, Դրամա, Թրիլեր | ||||||||
Ընտրանի | "Իրականությունը փոխողները", "Գրիմ եղբայրները", "Բորնի նույնացումը" | ||||||||
Ծնողներ | հայր՝ Kent Telfer Damon?[5], մայր՝ Nancy June Carlsson Page?[5] | ||||||||
Ամուսին(ներ) | Լուսիանո Բարրոսո (ամուս. 2005) (3 երեխա) | ||||||||
Երեխա(ներ) | 3 երեխա | ||||||||
Պարգևներ և մրցանակներ | |||||||||
Անդամություն | SAG-AFTRA և Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա | ||||||||
|
Ստացել է 1 Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում և 2 Ոսկե Գլոբուս։ 4 անգամ ներկայացվել է Էմմիի, 2 անգամ ստացել է Բեռլինի կինոփառատոնի մրցանակ։
Դերասան առավել հայտնի է իր դերերով «Փրկել շարքային Ռայանին», «Օուշենի տասնմեկ ընկերները», «Օուշենի տասներկու ընկերները», «Ջեյսոն Բորն» ֆիլմաշարով, «Հանգուցյալները», «Ինտերստելլար», «Մարսեցին», «Ֆորդն ընդդեմ Ֆերրարիի» ֆիլմերում։
Մեթյու Փեյջ Դեյմոնը ծնվել է 1970 թվականի հոկտեմբերի 8-ին Ամերիկայի Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում, որտեղ գտնվում է հայտնի Հարվարդի համալսարանը։ Իր կյանքի առաջին երկու տարիները անցել են Բոստոն - ի Նյուտոն արվարձանում։ Նրա հայրը ՝ Քենթ Դեյմոնը (1943–2017) հարկային տեսուչ էր, իսկ նրա մայրը ՝ Նենսի Կարլսոն-Փեյջը, Լեսլիի համալսարանի պրոֆեսոր էր։ Մեթ Դեյմոնը ունի ավագ եղբայր ՝ Քայլ (ծնվ. 1967), քանդակագործ։
1973 թվականին, երբ Մեթ Դեյմոնի 3 տարեկանը չէր լրացել, նրա ծնողները ամուսնալուծվեցին, և նա իր եղբոր և մայրիկի հետ մնացին Քեմբրիջում։ Ապագա դերասանը մեծացավ մի տան մեջ, որում ապրում էին ևս հինգ ընտանիք։ Հարևաններից մեկը պատմաբան Հովարդ Զինն էր, «ԱՄՆ-ի ժողովրդական պատմությունը»գրքի հեղինակ որին Մեթ Դեյմոնը կներկայացնի իր հետագա Խելացի Ուիլ Հանթինգըֆիլմում։
1978 թվականին, 8 տարեկան հասակում, Մեթ Դեյմոնը ծանոթացավ իր հեռավոր ազգականի հետ ՝ Բեն Աֆլեքի, ով նույն փողոցում էր ապրում երկու թաղամաս այնկողմ։ Այդ ժամանակ նրանք դարձան լավագույն ընկերներ, իսկ հետագայում `բեմում պրոֆեսիոնալ գործընկերներ։
1986 թ.-ին Մեթը հասկացավ, որ ցանկանում է դերասան լինել։ Հետևաբար, նա այս մասին պատմեց իր ծնողներին և պատրաստվում էր մեկնել Նյու Յորք փորձերի գործակալություններից մեկում։ Բայց հայրն ու մայրը այդքան էլ ուրախ չէին այդ լուրից . Հետագայում Թույլ տվեցին նրան գնալ, բայց միայն այն պայմանով, որ ինքն է վճարելու իր ճանապարհածախսը։ Այդ ժամանակ Դեյմոնի ամբողջ խնայողությունը կազմում էր մոտ 200 դոլար, որը նա ստիպված էր ծախսել ուղևորության վրա։ Նյու Յորքում ապագա դերասանին հաջողվեց հայտնվել գովազդում TJ Maxx ապրանքանիշի համար։
Մեթը իր առաջին փոքրիկ դերերը կատարեց դեռ ուսանողական տարիներին։ 1996 թվականին նկարահանվել է «Քաջություն ճակատամարտում» ֆիլմում `Դենզել Վաշինգտոնի և Մեգ Ռայանի հետ միասին։
Բեն Աֆլեքի հետ միասին նրանք շարունակեցին գրել սցենարը «Խելացի Ուիլ Հանթինգը» ֆիլմի համար։ Բայց ստուդիաները հրաժարվեցին այն գնել, քանի որ Դեյմոնը և Աֆլեքը ցանկանում էին նկարահանվել ֆիլմում։ Հետագայում, սցենարը գնվեցէ Miramax Films կինոընկերության կողմից։ Խելացի Ուիլ Հանթինգը- ը (1997) Լավագույն սցենարի համար «Օսկար» -ի արժանացրեց Դեյմոնին և Աֆլեկին։
Ֆիլմը ամբողջ աշխարհում հավաքեց 225 միլիոն դոլար։
1998 նկարահանվեց Սթիվեն Սփիլբերգի Փրկել շարքային Ռայանին Ֆիլմում։ 1999 Դեյմոնը մարմնավորեց Թոմ Ռիփլի - ին Տաղանդավոր միստր Ռիփլին ֆիլմում Գվինեթ Փելթրոու և Ջուդ Լոու - հետ միասին։ Այս ֆիլմում գլխավոր դերը կատարելու համար Մեթ Դեյմոնը նիհարեց 13,5 կիլոգրամ։ Բացի այդ, նա սովորեց դաշնամուր նվագել։
Մեթ Դեյմոնը ամուսնացած է արգենտինացի Լյուսի Բոսան Բարոզոյի հետ, որի հետ ծանոթացել է 2003 թվականին Մայամի -ում, որտեղ Լյուսին աշխատում էր որպես բարմեն։ 2006 թվականի հունիսի 11-ին Մայամի քաղաքում (Ֆլորիդա) ծնվեց նրանց առաջին դուստրը՝ Իզաբելլան։ 2008 թվականի օգոստոսի 20-ին Մեթի ընտանիքում ծնվեց երկրորդ աղջիկը, որին անվանումեցին Ջիա Զավալա։
2010 թվականի հոկտեմբերին ծնվել է նրանց երրորդ դուստրը, Ստելլան։ Առաջին ամուսնությունից Լյուսին ունի մեկ դուստր՝ Ալեքսիան (ծնվ. է 1999 թ.):
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանր | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
1975 – | Շաբաթ երեկո ուղիղ եթերում | Saturday Night Live | հմայիչ թմրամոլ | Սերիալ, Կատակերգություն, Երաժշտական | Դեյվ Ուիլսոն Բետ ՄակԿարտի-Միլեր Դոն Ռոյ Կինգ | Դոն Պարդո, Լեննի Պիկեթ, Դարել Հեմոնդ, Սետ Մայերս, Ֆրեդ Արմիզեն |
1988 | Առեղծվածային պիցցա | Mystic Pizza | Սթիմեր | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն | Դոնալդ Փիթրի | Աննաբետ Գիշ, Ջուլիա Ռոբերտս, Լիլի Տեյլոր, Վինսենտ Դ’Օնոֆրիո, Ուիլյամ Ռ. Մոուսես |
1990 | Որդիս ծագող աստղ է | Rising Son | Չարլի Ռոբինզոն | Դրամա | Ջոն Դևիդ Կոուլզ | Բրայան Դեննեհի, Պայպեր Լորի, Գրեմ Բեքել, Էմիլի Լոնգսթրետ, Վինգ Ռեյմս |
1992 | Դպրոցական կապեր | School Ties | Չարլի Դիլոն | Դրամա, Սպորտային | Ռոբերտ Մենդել | Բրենդեն Ֆրեյզեր, Քրիս Օ’Դոնել, Ռենդոլ Բատինկոֆ, Էնդրյու Լոուրի |
1993 | Ջորենիմա. Ամերիկյան լեգենդը | Geronimo։ An American Legend | 2րդ լեյտենենտ Բրիտոն Դևիս | Դրամա, Վեստեռն, Պատմական | Ուոլտեր Հիլ | Ջեյսոն Պատրիկ, Ջին Հեկմեն, Ռոբերտ Դյուվալ, Ուես Ստյուդի |
1995 | Հին, բարի տղաները | The Good Old Boys | Կոտոն Կալովեյ | Արկածային, Վեստեռն | Թոմի Լի Ջոնս | Թոմի Լի Ջոնս, Տերի Կիննի, Ֆրենսիս ՄակԴորմանդ, Սեմ Շեպարդ, Սիսի Սպեյսեկ |
1995 | Փառքի փայլատակումը | Glory Daze | Էդգսր Փադհաքեր | Կատակերգություն | Ռիչ Ուիլքս | Բեն Աֆլեք, Սեմ Ռոկուել, Մեգան Ուորդ, Ֆրենչ Ստյուարտ, Վեն Հոնգ |
1996 | Արիություն մարտի մեջ | Courage Under Fire | մասնագետ Իլարիո | Մարտական, Թրիլեր, Դրամա, Դետեկտիվ, Ռազմական | Էդվարդ Ցվիկ | Դենզել Վաշինգտոն, Մեգ Ռայան, Լու Դայմոնդ Ֆիլիպս, Մայքլ Մորիարտի |
1996 – | Արթուր | Arthur | Մեթ Դեյմոն (հնչյունավորում) | Սերիալ, Մուլտֆիլմ, Կատակերգություն, Ընտանեկան | Գրեգ Բեյլի | Մելիսա Ալտրոլ. Ջոդի Ռեսթեր, Բրյուս Դինսմոր, Դենիել Բրոշու, Ջ.Տ. Թերներ |
1997 | Մրցապայքար Էմմի համար | Chasing Amy | Շոն Օրան | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն | Քևին Սմիթ | Բեն Աֆլեք, Ջոի Լորեն Էդամս, Ջեյսոն Լի, Իտան Սապլի, Սկոթ Մոժեր |
1997 | Բարեգործ | The Rainmaker | Ռուդի Բեյլոր | Թրիլեր, Դրամա | Ֆրենսիս Ֆորդ Կոփոլա | Դեննի Դե Վիտո, Կլեր Դենս, Ջոն Վոյտ, Միքի Ռուրկ |
1997 | Խելացի Ուիլ Հանթինգը | Good Will Hunting | Ուիլ Հանթինգ | Դրամա | Գաս Վան Սենտ | Ռոբին Ուիլյամս, Բեն Աֆլեք, Ստելան Սկարսգարդ, Միննի Դրայվեր |
1998 | Փրկել շարքային Ռայանին | Saving Private Ryan | Ջեյմս Ֆրենսիս Ռայան | Մարտական, Դրամա, Ռազմական, Պատմական | Սթիվեն Սպիլբերգ | Թոմ Խենքս, Թոմ Սայզմոր, Էդվարդ Բյորնս, Բարի Պեփեր, Ադամ Գոլդբերգ |
1998 | Շուլերները | Rounders | Մայք ՄակԴեմոտ | Դրամա, Քրեական | Ջոն Դալ | Էդվարդ Նորտոն, Գրետխեն Մոլ, Ջոն Տուրտուրո, Ջոն Մալկովիչ |
1998-2006 | Ուիլը և Գրեյսը | Will & Grace | Օուեն | Սերիալ, Կատակերգություն | Ջեյմս Բերոուզ | Էրիկ ՄակԿորմակ, Դեբրա Մեսինգ, Մեգան Մալալի, Շոն Հեյս, Շելի Մորիսոն |
1999 | Դոգմա | Dogma | Լոկի | Ֆենտեզի, Կատակերգություն, Արկածային | Քևին Սմիթ | Բեն Աֆլեք, Լինդա Ֆիորենտինո, Սալմա Հայեկ, Ջեյսոն Լի |
1999 | Տաղանդավոր միստր Ռիփլին | The Talented Mr. Ripley | Թոմ Ռիփլի | Թրիլեր, Դրամա, Քրեական | Էնթոնի Մինգելա | Ջուդ Լոու, Գվինետ Պելտրոու, Ֆիլիպ Սեյմուր Հոֆման, Քեյթ Բլանշեթ |
2000 | Տիտան. Երկրի մահից հետո | Titan A.E. | Քյել Թաքեր (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Ֆանտաստիկ, Մարտական, Արկածային | Դոն Բլուտ Գարի Գոլդման Արտ Վիտելո | Բիլ Պուլման, Ջոն Լեգուիզամո, Նատան Լեյն, Ջանին Գարոֆալո |
2000 | Բագեր Վենսի առասպելը | The Legend of Bagger Vance | Ռանուլֆ Ջունու | Ֆենտեզի, Դրամա, Մելոդրամա, Սպորտային | Ռոբերտ Ռեդֆորդ | Ուիլ Սմիթ, Շարլիզ Տերոն, Բրյուս ՄակԳիլ, Ջոել Գրետշ |
2000 | Գտնել Ֆորրեսթերին | Finding Forrester | Սթիվեն Սանդերսոն | Դրամա | Գաս Վան Սենտ | Շոն Քոնների, Ռոբ Բրաուն, Ֆ. Մյուրեյ Աբրահամ, Աննա Պեկուին, Բասթա Ռայմս |
2000 | Անխորտակելի սրտերը | All the Pretty Horses | Ջոն Կերդի Քոլ | Դրամա, Մելոդրամա, Վեստեռն | Բիլի Բոբ Տորնտոն | Պենելոպե Կրուս, Հենրի Թոմաս, Ջ.Դ. Յանգ, Լաուրա Պո |
2001 | Օուշենի տասնմեկ ընկերները | Ocean's Eleven | Լուիս Կալդեվել | Թրիլեր, Քրեական | Սթիվեն Սոդերբերգ | Ջորջ Կլունի, Բրեդ Փիթ, Ջուլիա Ռոբերտս, Էնդի Գարսիա |
2001 | Մաժեստիկ | The Majestic | Լյուկ Տրիմբլ (հնչյունավորում) | Դրամա, Մելոդրամա | Ֆրենկ Դարաբոնտ | Ջիմ Քերրի, Լորի Հոլդեն, Մարտին Լանդաու, Հել Հոլբրուկ, Ջեֆրի ԴեՄան |
2002 | Ջերրի | Gerry | Ջերրի | Դրամա, Դետեկտիվ, Արկածային | Գաս Վան Սենտ | Կեյսի Աֆլեկ |
2002 | Սպիրիտ. Պրերիաների ոգին | Spirit։ Stallion of the Cimarron | Սպիրիտ (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Մելոդրամա, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան, Վեստեռն | Կելի Էսբյորի Լորնա Կուկ | Ջեյմս Կրոմուել, Դենիել Ստուդի, Չոփեր Բերնետ, Ջեֆ ԼեԲո |
2002 | Բորնի նույնացումը | The Bourne Identity | Ջեյսոն Բորն | Մարտական, Թրիլեր, Քրեական, Դետեկտիվ | Դագ Լայման | Ֆրանկա Պոտենտե, Քրիս Կուպեր, Կլայվ Օուեն, Բրայան Կոքս |
2002 | Վտանգավոր մարդու խոստովանությունը | Confessions of a Dangerous Mind | Մեթ | Թրիլեր, Դրամա, Կատակերգություն, Քրեական, Կենսագրական | Ջորջ Կլունի | Սեմ Ռոկուել, Դրյու Բերիմոր, Ջորջ Կլունի, Ջուլիա Ռոբերտս, Ռուտգեր Հաուեր |
2003 | Լռվել եմ քո մեջ | Stuck on You | Բոբ Թենոր | Կատակերգություն | Բոբբի Ֆարելի Փիթեր Ֆարելի | Գրեգ Կիններ, Եվա Մենդես, Վեն Յան Շիխ, Պետ Կրոուֆորդ Բրաուն |
2004 | Եվրոտուր | EuroTrip | Դոննի | Կատակերգություն, Արկածային | Ջեֆ Շեֆեր Ալեկ Բերգ Դևիդ Մենդել | Սքոթ Մեխլովից, Ջեքոբ Փիթտս, Միշել Տրախտենբերգ, Տրևիս Ուեսթեր, Ջեսիկա Բյորս |
2004 | Աղջիկը Ջերսիից | Jersey Girl | հյուր | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն | Քևին Սմիթ | Բեն Աֆլեք, Լիվ Թայլեր, Ռակել Կաստրո, Ջենիֆեր Շվալբախ Սմիթ, Ջեյսոն Բիգզ |
2004 | Հովարդ Զին. Ինչպես նեյտրալ կողմ պահել գնացքում | Howard Zinn։ You Can't Be Neutral on a Moving Train | պատմող (հնչյունավորում) | Փաստագրական | Դեբ Էլիս Դենիս Մյուլեր | Դենիել Բերիգան, Հովարդ Զին, Էլիս Ուոլկեր, Նոամ Չոմսկի |
2004 | Բորնի գերազանցությունը | The Bourne Supremacy | Ջեյսոն Բորն | Մարտական, Թրիլեր, Քրեական | Պոլ Գրինգրաս | Կարլ Ուրբան, Բրայան Կոքս, Ջոան Ալեն, Ֆրանկա Պոտենտե |
2004-2011 | Անտուրաժ | Entourage | Մեթ Դեյմոն | Սերիալ, Դրամա, Կատակերգություն | Ջուլիան Ֆարինո Մարկ Մայլոդ Դենիել Էթիես | Քևին Քոնոլի, Էդրիան Գրենիե, Քևին Դիլոն, Ջերի Ֆերարա, Ջերեմի Փիվեն |
2004 | Օուշենի տասներկու ընկերները | Ocean's Twelve | Լինուս Կալդեվել | Թրիլեր, Քրեական | Սթիվեն Սոդերբերգ | Ջորջ Կլունի, Բրեդ Փիթ, Քեթրին Զետա-Ջոնս, Ջուլիա Ռոբերտս |
2005 | Գրիմ եղբայրները | The Brothers Grimm | Վիլհեմլ Գրիմ | Ֆենտեզի, Մարտական, Թրիլեր, Կատակերգություն, Արկածային | Տերի Գիլիամ | Հիթ Լեդջեր, Լինա Խիդի, Փեթեր Ստորմարե, Մոնիկա Բելուչի |
2005 | Ճանպարհորդություն դեպի Լուսին 3D | Magnificent Desolation։ Walking on the Moon 3D | Ալ Շեպարդ (հնչյունավորում) | Կարճամետրաժ, Մուլտֆիլմ, Փաստագրական | Մարկ Կոուեն | Թոմ Խենքս, Ջոն Կորբեթ, Էնդրյու Հասմանն, Բրայան Կրենսթոն, Աարոն Ուայտ |
2005 | Սիրիանա | Syriana | Բրայան Վուդման | Թրիլեր, Դրամա | Սթիվեն Գեյգան | Ջորջ Քլունի, Կայվան Նովակ, Ամր Վակիդ, Քրիստոֆեր Պլամեր |
2006 | Ուրացողները | The Departed | Քոլին Սալիվան | Թրիլեր, Դրամա, Քրեական, Դետեկտիվ | Մարտին Սկորսեզե | Լեոնարդո ԴիԿապրիո, Ջեք Նիկոլսոն, Մարկ Ուոլբերգ, Մարտին Շին |
2006 | Կեղծ գայթակղություն | The Good Shepherd | Էդվարդ Ուիլսոն | Թրիլեր, Դրամա, Պատմական | Ռոբերտ Դե Նիրո | Անջելինա Ջոլի, Ալեք Բոլդուին, Թեմի Բլանչարդ, Բիլի Քրուդափ |
2006 – | Ստուդիա 30 | 30 Rock | Քերոլ | Սերիալ, Կատակերգություն | Դոն Սկարդինո Բետ ՄակԿարտի-Միլեր Ջոն Ռիգգի | Թինա Ֆեյ, Թրեյսի Մորգան, Ջեյն Կրակովսկի, Ջեք ՄակԲրայեր, Սկոտ Էդսիտ |
2007 | Օուշենի տասներեք ընկերները | Ocean's Thirteen | Linus Caldwell | Թրիլեր, Քրեական | Սթիվեն Սոդերբերգ | Ջորջ Կլունի, Բրեդ Փիթտ, Ալ Պաչինո, Դոն Չիդլ |
2007 | Բորնի վերջնագիրը | The Bourne Ultimatum | Ջեյսոն Բորն | Մարտական, Թրիլեր, Քրեական | Պոլ Գրինգրաս | Ջուլիա Սթայլզ, Դևիդ Ստրետեյրն, Սքոթ Գլեն, Պեդի Կոնսիդայն |
2007 | Սահարայի ղեկավարումը | Running the Sahara | պատմող | Փաստագրական, Սպորտային | Ջեյմս Մոլ | Չարլի Էնգլ, Քևին Լին, Ռեյ Զահաբ |
2008 | Չե. մաս երկրորդ | Che։ Part Two | Շվարց | Դրամա, Ռազմական, Կենսագրական, Պատմական | Սթիվեն Սոդերբերգ | Բենիսիո Դել Տորո, Դեմիան Բիշիր, Ռոդրիգո Սանտորո, Կատալինա Սանդինո Մորենո, Մարիա Դ. Սոսա |
2008 | Պոնյո ձուկը քարափի վրա | Gake no ue no Ponyo | Կոիչի (հնչյունավորում, անգլերեն տարբերակ) | Անիմե, Մուլտֆիլմ, Արկածային, Ընտանեկան | Հայաո Միադզակի | Թոմոկո Յամագուտի, Կազուշիգե Նագաշիմա, Յուկի Ամամի, Ջոջի Տոկորո, Յուրիա Նարա |
2009 | Տեղեկատուն | The Informant! | Մարկ Վիչարտ | Թրիլեր, Դրամա, Կատակերգություն | Սթիվեն Սոդերբերգ | Լուկաս ՄակԽյու Քերոլլ, Էդի Ջեյմիսոն, Ռասթի Շվիմեր, Քրեյգ Ռիչի Շեյնակ |
2009 – | Խորանարդում | Cubed | Մեթ Դեյմոն | Սերիալ, Կատակերգություն, Սպորտային | Բերնի Կիմ, Միշել Նյունս, Քրիս Պիցցի, Նիքի Բենց, Տանայա Նիկոլ | |
2009 | Անհնազանդը | Invictus | Ֆրանսուա Պինեար | Դրամա, Կենսագրական, Պատմական, Սպորտային | Քլինտ Իսթվուդ | Մորգան Ֆրիման, Թոնի Կգորոգե, Պատրիկ Մոֆոկենգ, Մեթ Շտերն |
2010 | Թաքուն աշխատողները | Inside Job | պատմող (հնչյունավորում) | Փաստագրական, Քրեական | Չարլզ Ֆերգյուսոն | Ուիլյամ Էկման, Դենիել Էլպերտ, Ջոնաթան Էլպերտ, Սիգրիդուր Բենեդիկտսդոթիր |
2010 | Կանաչ գոտի | Green Zone | Միլլեր | Մարտական, Թրիլեր, Դրամա, Ռազմական | Պոլ Գրինգրաս | Ջեյսոն Այզեքս, Գրեգ Կիններ, Էմի Ռայան, Բրենդեն Գլիսոն |
2010 | Անդրաշխարհայինները | Hereafter | Ջորջ Լոնեգան | Ֆենտեզի, Դրամա | Կլինտ Իսթվուդ | Սեսիլ դը Ֆրանս, Տերի Նովիկ, Սինդի Մայո Դևիս, Լիզա Գրիֆիտս |
2010 | Երկաթե բռնվածք | True Grit | ԼաԲեուֆ | Դրամա, Արկածային, Վեստեռն | Իտան Կոեն Ջոել Կոեն | Ջեֆ Բրիջես, Հեյլի Ստայնֆելդ, Ջոշ Բրոլին, Բարի Պեփեր |
2010 | Բ տարբերակ | Plan B | հնչյունավորում | Փաստագրական | Հել Ուայներ | |
2011 | Իրականությունը փոխողները | The Adjustment Bureau | David Norris | Ֆանտաստիկ, Թրիլեր, Մելոդրամա | Ջորջ Նոլֆի | Էմիլի Բլանտ, Էնտոնի Մակի, Ջոն Սլեթերի, Տերենս Ստեմպ |
2011 | Վարակ | Contagion | Միչ Էմհոֆ | Ֆանտաստիկ, Թրիլեր, Դրամա | Սթիվեն Սոդերբերգ | Լորենս Ֆիշբյորն, Ջուդ Լոու, Քեյթ Ուինսլեթ, Մարիոն Կոտիյար |
2011 | Մարգարետ | Margaret | միստր Աարոն | Դրամա | Քեննետ Լոներգան | Աննա Պեկուին, Ջ. Սմիթ-Քեմերոն, Ժան Ռենո, Ջեննի Բերլին, Էլիսոն Ջեննի |
2011 | Ուրախ ոտքեր 2 | Happy Feet Two | Թևավոր Բիլ (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Կատակերգություն, Ընտանեկան, Երաժշտական | Ջորջ Միլեր Գարի Էկ Դևիդ Պիրս | Էլայջա Վուդ, Ռոբին Ուիլյամս, Խենկ Ազարիա, Պինկ, Բրեդ Փիթտ |
2011 | Մենք գազանանոց ենք գնել | We Bought a Zoo | Բենջամին Մի | Դրամա, Ընտանեկան | Քեմերոն Քրոու | Սքարլեթ Յոհանսոն, Թոմաս Հեյդեն Չյորչ, Քոլին Ֆորդ, Մեգգի Ջոնս |
2012 | Բնակելի երկիր | Promised Land | Սթիվ Բաթլեր | Դրամա | Գաս Վան Սենտ | Ջոն Կրասինսկի, Ֆրենսիս ՄակԴորմանդ, Ռոզմարի ԴեՈւիթ, Լուկաս Բլեկ |
2013 | Էլիզիում | Elysium | Մաքս | Ֆանտաստիկ, Մարտական, Թրիլեր, Դրամա | Նիլ Բլոմկամպ | Ջոդի Ֆոսթեր, Ուիլյամ Ֆիխտներ, Ալիսի Բրագա, Շարլտո Կոպլի |
2013 | Մոմակալեների հետևից | Behind the Candelabra | Սքոթ Տորսոն | Դրամա, Կենսագրական | Սթիվեն Սոդերբերգ | Մայքլ Դուգլաս, Ռոբ Լոու, Դեն Էյկրոյդ, Սկոթ Բակուլա |
2013 | Զրոյի թեորեմը | The Zero Theorem | տնտեսագետ | Ֆանտաստիկ, Թրիլեր, Դրամա, Կատակերգություն | Տերի Գիլիամ | Բեն Ուիշոու, Քրիստոֆ Վալց, Տիլդա Սուինտոն, Դևիդ Տյուլիս |
2014 | Գանձեր որսորդները | The Monuments Men | Ջեյմս Գրենջեր | Պատմական | Ջորջ Քլունի | Քեյթ Բլանշետ |
2014 | Ինտերստելլար | Interstellar | Դոկտոր Մանն | Ֆանտաստիկ, Դրամա, |
Քրիստոֆեր Նոլան | Էն Հեթուեյ |
2015 | Մարսեցին | The Martian | NASA- ի տիեզերագնաց Մարկ Ուոթնին | Արկածային Դրամա |
Ռիդլի Սքոթ | Ջեսիկա Չեսթեյն |
2016 | Ջեյսոն Բորն | Jason Bourne | Ջեյսոն Բորն | Մարտական, Թրիլեր, Դրամա |
Փոլ Գրինգրաս | Ալիսյա Վիկանդեր |
2016 | Մեծ պարիսպը | The Great Wall | Ուիլեմ Գերին | Մարտաֆիլմ | Ժան Իմոու | Ուիլեմ Դեֆո |
2017 | Թոր։ Ռագնարյոկ | Thor: Ragnarok | Կամեո | Մարտաֆիլմ | Թայքա Վայթիթի | Քրիս Հեմսվորթ |
2017 | Սուբրիկոն | Suburbicon | Գարդներ | Դետեկտիվ | Ջորջ Քլունի | Ջուլիան Մուր |
2017 | Փոքրացում | Downsizing | Փոլ Սաֆրանեկ | Կատակերգություն | Ալեքսանդր Փեյն | Քրիստոֆ Վալց |
2018 | Դեդփուլ 2 | Deadpool 2 | Կամեո | Կատակերգություն | Դեյվիդ Լինչ | Ռայան Ռեյնոլդս |
2019 | Ֆորդն ընդդեմ Ֆերրարիի | Ford vs Ferrari, | Քերոլ Շելբի | կենսագրականմարտաֆիլմ | Ջեյմս Մենգոլդ | Քրիստիան Բեյլ |
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
2002 | Գողացված ամառը | Stolen Summer |
2002 | Երրորդն ավելորդ է | The Third Wheel |
2002 | Հրում, Նեվադա | Push, Nevada |
2002 | Ապօրինի ոգելից խմիչքների բառ | Speakeasy |
2003 | Կելլիի զինվորի մարտը | The Battle of Shaker Heights |
2003 | Բոլորը մեծացել են | All Grown Up |
2005 | Խրախճանք | Feast |
2007 | Սահարայի ղեկավարումը | Running the Sahara |
2012 | Խոստացված տարածք | Promised Land |
2016 | Մանչեսթերը ծովի մոտ | Manchester by the Sea |
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1997 | Խելացի Ուիլ Հանթինգը | Good Will Hunting |
2002 | Ջերրի | Gerry |
2016 | Խոստացված տարածք | Promised Land |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.