Բեն Աֆլեք
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Բենջամին Գիզա Աֆլեք-Բոլդ (անգլ.՝ Benjamin Geza «Ben» Affleck-Boldt, օգոստոսի 15, 1972[1][2][3][…], Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, սցենարիստ և կինոռեժիսոր։
«Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր՝ «Հանճար Ուիլ Հասթինգսը» ֆիլմի սցենարի (Մեթ Դեյմոնի հետ համատեղ) և ««Արգո» գործողությունը» ֆիլմի (Ջորջ Քլունիի և Գրանտ Հեսլովի հետ համատեղ) համար։
Հանդիսացել է «Ոսկե ազնվամորի» հակամրցանակի դափնեկիր, որպես վատագույն դերասան «Ջիլի», «Թոկից փախածը» և «Հատուցման ժամը» ֆիլմերում։ «Ոսկե ազնվամորի» մրցանակի անվանակարգված է եղել նաև «Արմագեդոն» և «Պեռլ Հարբոր» ֆիլմերի համար։
Remove ads
Կենսագրություն
Բեն Աֆլեքը ծնվել է 1972 թվականի օգոստոսի 15ին Բերքլիում, բժշկի և ուսուցչուհու ընտանիքում։
Տասներկու տարեկան հասակում կատարել է փոքրիկ դեր «Միմիի ճանապարհորդությունը» (1984 թվական) հեռուստատեսային սերիալում, մոիտավորապես հանց նույն ժամանակ նա ծանոթանում է Մեթ Դեյմոնի հետ, ով ժամանակի ընթացքում դառնում է նրա լավագույն ընկերը։ Ավարտելով դպրոցը, Աֆլեքը ընդունվում է Վերմոնտի համալսարան, սակայն շուտով թողնում է ուսումը և տեղափոխվում է Հոլիվուդ։
Դերասանի առաջին աշխատանքները «Սուպերմարկետի քեֆչիները» («Mallrats», 1995 թվական), «Փառքի փայլը» («Glory Daze», 1996 թվական) և «Մրցարշավ Էմիի հետևից» («Chasing Amy», 1997 թվական) ֆիլմերը նրան փառք չեն բերում։ Կոտրել իրադարձությունների ընթացքը Աֆլեքին հաջողվում է Մեթ Դեյմոնի հետ ուժերը միավորելուց հետո։ Միասին նրանք գրում են «Հանճար Ուիլ Հասթինգսը» ֆիլմի սցենարը, որի երկու դերերը գրում են «իրենց համար»։ Սցենարը, որի վաճառքի պայմաններից մեկը տանդիսանում էր երկու երիտասարդ և անհայտ դերասանների մասնակցությունը ֆիլմում, ընկերներին հաջողվում է վաճառել ոչ միանգամից։ Այնուամենայնիվ, վերջ ի վերջո, գնորդը հայտնվում է, այն հանդիսանում է «Միրամաքս» (անգլ.՝ Miramax Films) ստուդիան, որը ֆիլմի վրա աշխատանքները հանձնարարում է ռեժիսոր Հաս վան Սենտին, իսկ գլխավոր դերի համար հրավիրում են Ռոբին Ուիլյամսին։
1997 թվականին վարձույթ դուրս եկած ֆիլմը, ընդամենը 10 միլիոն դոլար բյուջեով, վարձույթում հավաքում է ավելի քան 200 միլիոն։ Այդ ֆիլմի սցենարի համար Բենը և Մեթը արժանանում են «Օսկար» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների, որոնք էլ հանդիսանում են նրանց տոմսերը դեպի մեծ կինոյի աշխարհ։
Մեկ տարի չանցած էկրան է բարձրանում Աֆլեքի մասնակցությամբ հերթական ֆիլմը՝ Մայքլ Բեյի «Արմագեդոն» բարձրաբյուջետային ֆիլմը, որում գլխավոր դերը կատարում է Բրյուս Ուիլիսը։ Կինոնկարը, որը վարձույթում հավաքում է ավելի քան կես միլիարդ դոլար, ավելացնում է սկսնակ դերասանի հանրաճանաչությունը։ 1999 թվականին վարձույթ է բարձրանում բացահայտ թույլ «Բնության ուժերը» («Forces of Nature») մելոդրաման, որում Բենը նկարահանվում է Սանդրա Բուլոքի հետ միասին և հերթական համատեղ աշխատանքը վաղեմի ընկեր Մեթ Դեյմոնի հետ՝ «Դոգմա» («Dogma», 1999 թվական, որը հաջողություն է ունենում, չնայած նրա հետ կապված բազմաթիվ սկանդալների։
Երիտասարդ դերասանի առանց այն էր երկրպագուների բազմաթիվ բանակը մի քանի անգամ ավելանում է «Պեռլ Հարբոր» («Pearl Harbor», 2001 թվական) բլոկբաստերի էկրաններ բարձրանալուց հետո, որում դերակատարումը նախանշում էր դերասանի համար անհաջող դերերի շարքը այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Վախի գինը» («The Sum of All Fears», 2002 թվական), «Թոկից փախածը» («Daredevil», 2003 թվական), «Հատուցման ժամը» («Paycheck», 2003 թվական), «Հաղթաթղթային տուզ» («Smokin' Aces», 2006 թվական) և ուրիշներ։
2013 թվականին արժանանում է «Օսկար» մրցանակի «Տարվա լավագույն ֆիլմի համար», որպես ««Արգո» գործողությունը» («Argo») ֆիլմի պրոդյուսեր[9]։
2013 թվականի օգոստոսի 22-ին հայտնի է դառնում, որ Բեն Աֆլեքը կկատարի Բեթմենի դերը «Մարդը պաղպատից» ֆիլմի սիքվելում[10][11], որը կոչվում է «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին»[12] և էկրան կբարձրանա 2016 թվականի մարտի 25-ին[13]։ Կոմիքսների սիրահարները առանց ոգևորության ընդունեցին այն լուրը, որ Աֆլեքը կկատարի Բեթմենի դերը, բողոքի խնդրագիրը, որի հեղինակն էր հանդիսանում Ջոն Ռոդենը, ստորագրում են 78 հազար մարդ։ Այն դեպքում, եթե խնդրագիրը հավաքի 150 հազար ստորագրություն, այն պետք է քննարկի կինոընկերությունը[14]։
Remove ads
Անձնական կյանք
1990-ականների կեսերին Աֆլեքը սիրավեպ ուներ Գվինեթ Փելթրոուի հետ, սակայն «Սիրահարված Շեքսպիր» (1998 թվական) ֆիլմում համատեղ աշխատանքից հետո հարաբերությունները սկսում են վատանալ։ Շուտով Փելթրոուն և Բենը բաժանվում են։
Հետագայում ռոմանտիկ հարաբերություններ եղել են երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի հետ։ 2002 թվականին նրանք նշանվում են, իսկ 2004 թվականին բաժանվում։
2005 թվականին նա ամուսնանում է դերասանուհի Ջենիֆեր Գարների հետ, ով ամուսնության ընթացքում ծննդաբերում է երկու դուստր և մեկ որդի՝ Վայոլեթ Էնն Աֆլեք (ծնված 2005 թվականի դեկտեմբերի 1-ին)[15], Սերաֆինա Ռոուզ Էլիզաբեթ Աֆլեք (ծնված 2009 թվականի հունվարի 6-ին)[16] և Սեմյուել Գարներ Աֆլեք (ծնված 2012 թվականի փետրվարի 27-ին)[17][18]։ 2015 թվականի հունիսի 30-ին, իրենց ամուսնության 10-ամյա տարեդարձից մեկ օր անց, Բեն Աֆլեքը և Ջենիֆեր Գարները պաշտոնապես հայտարարում են ամուսնալուծության մասին[19][20]։
Remove ads
Հետաքրքիր փաստեր
Ամերիկյան «Արմատների որոնում» շոուում մասնակցության ժամանակ դերասանը խնդրում է չբացահայտել այն փաստը, որ նրա նախնիներից մեկը ունեցել է ստրուկներ[21]։
Ֆիլմագրություն
Դերակատարումներ
Պրոդյուսեր
Ռեժիսոր
Սցենարիստ
Remove ads
Աղբյուրներ
- Բեն Աֆլեք Internet Movie Database կայքում
- Ben Affleck and Jennifer Garner Marriage Profile Արխիվացված 2006-09-02 Wayback Machine(անգլ.)
- A thorough Biography Արխիվացված 2006-07-06 Wayback Machine(անգլ.)
- Hendon Mob tournament results Արխիվացված 2012-07-21 archive.today(անգլ.)
- World Poker Tour Profile(անգլ.)
Հարցազրույցներ
- Հարցազրույց Dark Horizons-ին Արխիվացված 2006-08-20 Wayback Machine(անգլ.) ( 2004 թվական հոկտեմբերի 20)
- Հարցազրույց Dark Horizons-ին Արխիվացված 2006-05-26 Wayback Machine(անգլ.) (2003 թվական դեկտեմբերի 11)
- Հարցազրույց About.com-ին Արխիվացված 2006-05-09 Wayback Machine(անգլ.) (2003 թվական դեկտեմբեր)
- Հարցազրույց IGN films-ին Արխիվացված 2006-02-03 Wayback Machine(անգլ.) (2003 թվական օգոստոսի 21)
- Հարցազրույց About.com-ին Արխիվացված 2006-04-26 Wayback Machine(անգլ.) (2003 թվական օգոստոս)
- Հարցազրույց Entertainment Tonight-ին Արխիվացված 2006-06-19 Wayback Machine(անգլ.) (1998 թվական հունիսի 21)
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads