Մուհամմադը Մադինայում
From Wikipedia, the free encyclopedia
Մուհամմադը Մադինայում, իսլամի հիմնադրի՝ Մուհամմադ մարգարեի կյանքի՝ հիջրայից (622) մինչև մահ (632) ընկած ժամանակահատվածը։ Այդ ընթացքում Մուհամմադը եղել է Մադինայում ստեղծված իսլամական համայնքի քաղաքական ու հոգևոր առաջնորդը։ Մադինայում են գրվել սուրբ Ղուրանի 114 սուրաներից 24-ը։
|
Մադինայական համայնքը մուսուլմանների առաջին պետական կազմավորումն է։ 623 թվականին այն պատերազմել է մեքքացի հեթանոսների հետ։ Այն պոլիսային տիպի ինքնիշխան քաղաք-միություն էր, որը մարգարեի մահից հետո վերածվեց խալիֆայության։ Մուհամմադի կառավարման ընթացքը հայտնի է որպես «երջանկության դար» (արաբ․՝ عصر السعادة` ասր ալ-սաադաթ)[1]: