ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Յոել Լինդպերե (էստ․՝ Joel Lindpere, հոկտեմբերի 5, 1981[1][2][3], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի ֆուտբոլիստ։ Չիկագո Ֆայր ակումբի և Էստոնիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող է։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Էստոնիա և ԽՍՀՄ | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 5, 1981[1][2][3] (42 տարեկան) | ||
Ծննդավայր | Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Հասակ | 178 սմ | ||
Դիրք | կիսապաշտպան, պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Չիկագո Ֆայր | ||
Համար | 26 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1997
1998-1999 2000-2007 2001-2002 2004-2005 2007-2009 2010-2012 2013-մինչ հիմա | Չիկագո Ֆայր |
7 (14) 23 (5) 130 (37) 20 (17) 11 (0) 75 (5) 97 (15) 16 (1) | |
Ազգային հավաքական | |||
1999-մինչ հիմա | Էստոնիա | 84 (5) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
15 տարեկանում սկսեց հանդես գալ Էստոնիայի առաջնության 3-րդ լիգայում հանդես եկող Նիմմե Կալյուի կազմում։ Այդ ակումբում Լինդպերեն անցկացրած 7 հանդիպումներում կարողացավ հեղինակել 14 գնդակ։ Հաջորդ 2 մրցաշրջանները ևս նա անցկացրեց նույն լիգայում, բայց այս անգամ արդեն Լելլեում։ 2000 թ. մրցաշրջանից սկսած նա արդեն սկսեց խաղալ Ֆլորայի կազմում, որն էստոնական ուժեղ ակումբներից մեկն է։ Ֆլորայի կազմում Լինդպերեն 2 անգամ կարողացել է հաղթել Էստոնիայի առաջնությունում (2002, 2003)։ 2001 թվականի մրցաշրջանի վերջում և 2002 թվականի մրցաշրջանի սկզբում Լինդպերեն սկսեց վարձավճարով հանդես գալ Վալգայի կազմում, իսկ 2004/05 թթ. մրցաշրջանում՝ բուլղարական ԲԿՄԱ-ի կազմում։ Բուլղարական ԲԿՄԱ-ի հետ կարողացավ դառնալ Բուլղարիայի առաջնության չեմպիոն։
2006 թվականի սեպտեմբերի 6-ին Էստոնիայի գավաթի խաղարկության 1/6 եզրափակչի ժամանակ կրած պարտությունից հետո Լինդպերեն հայհոյեց պահեստային մրցավարին, որից հետո Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան նրան որակազրկեց մինչև հոկտեմբերի 15-ը, իսկ Ֆլորայի ղեկավարությունը որոշեց այլևս չհամագործակցել նրա հետ։
2007 թ. ձմռանը Լինդպերեն հայտնվեց նորվեգական Տրոմսյոյի կազմում։ Միակ հաջողությունը այս ակումբի հետ եղավ այն, որ կարողացավ գրավել Նորվեգիայի առաջնության 3-րդ տեղը։
2010 թ. հունվարի 26-ին Լինդպերեն ստորագրեց պայմանագիր 2 տարի ժամկետով Նյու Յորք Ռեդ Բուլսի հետ։ Սկզբում հանդես էր գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում, իսկ հետո ստիպված եղավ զբաղեցնել ձախ կիսապաշտպանի դիրքը, երբ ակումբում հայտնվեցին նոր ֆուտբոլիստներ՝ Թիերի Անրին և Ռաֆայել Մարկեսը։ 2013 թ. հունվարի 4-ին տեղափոխվեց Չիկագո Ֆայր։
Լինդպերեն հանդես է եկել նաև Էստոնիայի երիտասարդական հավաքականի կազմում։ Էստոնիայի ազգային հավաքականի կազմում մեկնարկային հանդիպում է անցկացրել 1999 թ. նոյեմբերի 1-ին, երբ թիմն ընկերական հանդիպում էր անցկացնում Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային հավաքականի հետ։
Ֆլորայի կազմում • Էստոնիայի չեմպիոն - 2002, 2003 • Էստոնիայի սուպերգավաթակիր - 2002, 2003, 2004
ԲԿՄԱ (Սոֆիա)-ի կազմում • Բուլղարիայի չեմպիոն - 2004/05
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.