հայ քանդակագործ From Wikipedia, the free encyclopedia
Նորայր Սարգսի Կարգանյան (մարտի 16, 1948, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 5, 2014) , հայ քանդակագործ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2009)[1]։
Նորայր Կարգանյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 16, 1948 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 5, 2014 (65 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1965) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1970) |
Ստեղծագործություն(ներ) | Անտառային հեքիաթ, Վահան Տերյանի հուշարձան, Հովհաննես Բաղրամյանի հուշարձան և Տիգրան Պետրոսյանի հուշարձան |
Մասնագիտություն | քանդակագործ |
Աշխատավայր | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Պարգևներ և մրցանակներ |
1965 թվականին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1970 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ։ 1995 - 2008 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստի ակադեմիայում (դոցենտ)։ Եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի նկարիչների միության քանդակի սեկցիայի նախագահ, ԽՍՀՄ նկարիչների միության վարչության անդամ, Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ, Հայաստանի Կանարների միության անդամ։ 1965 թվականից հանրապետական, համամիութենական և միջազգային մրցույթների մշտական մասնակից և բազմակի դիպլոմակիր։ Աշխատանքները գտնվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Տրետյակովյան պատկերասրահում, Հայաստանի ազգային պատկերասրահում։
2023 թվականին, Երևան քաղաքի ավագանու որոշմամբ, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 2-րդ փողոցն անվանակոչվել է Նորայր Կարգանյանի անունով[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.