Շրի Լանկա
From Wikipedia, the free encyclopedia
Շրի Լանկա (պաշտոնական անվանումը՝ Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետություն, մինչև 1972 թվականը կոչվել է Ցեյլոն), կղզային պետություն Ասիայում՝ Հնդկական օվկիանոսում։ Մայրաքաղաքն է Շրի Ջայավարդենեպուրակոտտե։ Բրիտանական համագործակցության անդամ է։ Զբաղեցնում է համանուն կղզին, որը Հնդկաստանից բաժանվում է Փոլկի նեղուցով։ Կղզին շրջպատված է բուստային խութերով, ափամերձ ջրերում շատ են մարգարտաբեր փափկամարմինները։ Կղզու մեծ մասը դաշտավայրեր են, և միայն հարավը զառիթափ կատարներով աստիճանաձև բարձրավանդակ է։ Ընդերքը հարուստ չէ. կան միայն գրաֆիտի, փայլարի, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի հանքավայրեր։
![]() இலங்கை ஜனநாயக சமத்துவ குடியரசு Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետություն |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ Sri Lanka Matha |
||||
![]() |
||||
Մայրաքաղաք | Շրի Ջայավարդենեպուրա Կոտտե | |||
Ամենամեծ քաղաք | Կոլոմբո | |||
Պետական լեզուներ | Սինհալերեն, Թամիլերեն | |||
Կառավարում | Դեմոկրատական սոցիալիստական հանրապետություն | |||
- | Նախագահ | Մահինդա Ռաջապաքսա | ||
- | Վարչապետ | Ռատնասիրի Վիկրեմանայակե | ||
Անկախություն | Միացյալ Թագավորությունից | |||
- | Հայտարարում | փետրվարի 4, 1948 | ||
- | Հանրապետություն | մայիսի 22, 1972 | ||
- | Ջրային (%) | 4.4 | ||
Բնակչություն | ||||
- | 2012 նախահաշիվը | 20,277,597 (57-րդ) | ||
- | 2001 մարդահամարը | 18,732,255 | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2005 գնահատում | |||
- | Ընդհանուր | $86.72 միլիարդ (61-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $4.600 (111-րդ) | ||
ՀՆԱ (անվանական) | 2006 գնահատում | |||
- | Ընդհանուր | $26,794 միլիարդ (78-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $1.355 (117-րդ) | ||
Ջինի (1999–00) | 33,2 | |||
ՄԶՀ (2004) | ![]() |
|||
Արժույթ | Շրի Լանկայի ռուփի (LKR) | |||
Ժամային գոտի | (ՀԿԺ+5:30) | |||
Ազգային դոմեն | .lk, .இலங்கை | |||
Հեռախոսային կոդ | +94 |
Կղզին գտնվում է հասարակածային գոտում, այդ պատճառով այստեղ ամբողջ տարին շոգ է։ Հունիս-օգոստոսին մուսսոններն առատ տեղումներ են բերում։ Ընդարձակ տարածություններ են զբաղեցնում սավաննաներն ու հասարակածային մշտադալար անտառները։ Կենդանական աշխարհը հարուստ է։ Կան կապիկներ, փղեր, ընձառյուծներ, լեմուրներ, լուսաններ, կոկորդիլոսներ, շատ են թռչունները՝ սիրամարգ, ֆլամինգո, թութակներ, ու միջատները։ Գործում են մի քանի ազգային պարկեր ու խոշոր բուսաբանական այգի։
Կղզու բնակչության 70 %-ը սինհալներ են, 20-%ը՝ թամիլներ, կան նաև ցեյլոնյան մավրեր, բուրգերներ։ Խոշոր քաղաքներն են Կոլոմբոն, Ջաֆնան, Կանդին, Գալլեն։ Շրի Լանկան գյուղատնտեսական երկիր է. հիմնական ճյուղը թեյի մշակությունն է։ Թեյի արտադրությամբ և արտահանությամբ Շրի Լանկան զբաղեցնում է երրորդ տեղն աշխարհում։ Մշակում են նաև կաուչուկատու բույսեր, կոկոսյան արմավենի, բրինձ, եգիպտացորեն, բատատ, մանիոկ, համեմունքներ, արքայախնձոր, ադամաթուզ։ Ավանդական են նաև ձկնորսությունն ու մարգարիտի արդյունահանումը։
Արդյունաբերության մեջ գերակշռում են մանր արհեստագործական ձեռնարկությունները։ Շրի Լանկան աշխարհում առաջին տեղն է գրավում բարձրորակ գրաֆիտի հանույթով, կարևոր նշանակություն ունի նաև իլմենիտ, շափյուղա, ծովակն թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի հանույթը։ Մշակող արդյունաբերության ավանդական ճյուղերն են թեյի, կաուչուկի վերամշակումը, կոպրայի (կոկոսապտղամիս) և կոկոսի յուղի արտադրությունը։
Բնակչության մեծ մասն ապրում է գյուղերում՝ հնդկեղեգից շինված և արմավենու տերևներով կամ բրնձի ծղոտով ծածկված խրճիթներում։