From Wikipedia, the free encyclopedia
Ուլանյան 3-րդ գունդ, (ամբողջական անվանումը՝ էրցհերցոգ Կառլ ի անվան կայսերական և թագավորական գալիցիական գունդ (գերմ.՝ K.u.k. Galizisches Ulanen-Regiment „Erzherzog Carl“ Nr. 3), Ավստրո-Հունգարական ուլանների կայսերական և թագավորական հեծյալ զորամիավորում[3][4]։
Ուլանյան 3-րդ գունդ | |
---|---|
Գնդի հովանավոր էրցհերցոգ Կառլ Թեշենցի | |
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | Գունդ |
Զորքերի տեսակ | Հեծելազորային |
Երկիր | Ավստրիական կայսրություն Ավստրո-Հունգարիա |
Ենթարկոում | 11-րդ բանակային կորպուսի 7-րդ հեծելազորային դիվիզիայի 20-րդ հեծելազորային բրիգադ |
Ներառնում է | Սկզբում ՝ 5 դիվիզիոն, այնուհետև՝ 2 դիվիզիոն |
. | |
Անվանված է | էրցհերցոգ Կառլ Թեշենցի |
Պատմություն | |
Ճակատամարտեր |
|
Լուծարվեց | 1918թ. |
Գունդը ձևավորվել է 1801 թվականին Ուլանյան 1-ին և 2-րդ գնդերի, Կինսկու անվան 10-րդ դրագունյան ևԵվգենի Սավոյացու անվան 13-րդ դրագունյան գնդերի հիման վրա Կրակովում[1]։ Գնդի պատվավոր հովանավորն էր էրցհերցոգ Կառլ Թեշենցին (Կառլ Լյուդվիգ Ավստրիացի, հերցոգ Թեշենցի), ում անունը գունդը կրել է մինչև 1915 թվականը։ Գունդը մասնակցել է Նապոլեանի դեմ մղված մի քանի պատերազմների[3]։
1805 թվականին Ուլանյան 3-րդ գունդը կռվել է Կալդիերոյում (Իտալիա) և կռվին հաջորդած Շտիրիայով իրականացվող նահանջի ժամանակ մասնակցել նաև Էրենհաուզենի ճակատամարտին։ 1809 թվականին մարտեր է վարել Գերմանիայում։ Այնտեղ գնդի զորամասերը մասնակցել են Լանդհաուստի, Աբենսբերգ և Նոյմարկտոմի կռիվներին համապատասխանաբար Հայերսդորֆում, Լամբախում և Էբելսբերգում։ Նահանջի ժամանակ գունդը մասնակցություն է ունեցել Բլինդենմարկտի համար մղվող կռիվներին։ Ասպեր-Էսլինգյան ճակատամարտի ընթացքում Ուլանյան 3-րդ գունդը գտնվում էր պահեստում և բացազատվել էր Շտոկերաուի մոտ։ Վագրամյան ճակատամարտին գնդից մասնակցել է միայն գնդապետի դիվիզիոնը, իսկ Շտամերսդորֆի ճակատամարտին կապիտան կոմս Եվգենի Վրատիսլավացու ջոկատը 6-րդ վիեննական կամավորական գումարտակի հետ միասին իրականացրել է գրոհ և գրավել դիրքեր։ Հետագայում գունդը մասնակցել է նաև Շյոգրաբենի, Հոլաբրունի և Զնոյմոյի մարտերին։ Այդ ճակատամարտերի համար 3-րդ գնդի հրամանատար կոմս Հենրիխ Հարդեգը պարգևատրվել է Մարիա Թերեզա մեդալով։ 1813-1814 թվականներին ռուսական արշավանքների ժամանակ գունդը մասնակցել է Վերին Իտալիայով դեպի Ֆրիուլի կազմակերպված արշավին, կռվել է Տոլմինոյի և Վիլանովոյի ճակատամարտերում, ինչպես նաև մասնակցել Մինչոյի մարտերին։ Փոխգնդապետ բարոն Վիլհեյմ ֆոն Մենգենը ղեկավարում էր գնդի ստորաբաժանումներից մեկը։ Նապոլեոնի «Հարյուր օրերի» ընթացքում Ուլանյան 3-րդ գունդը պարեկություն է իրականացրել Վերին Հռենոսում և մարտերին չի մասնակցել[3]։
1848-1849 թվականների հեղափոխական իրադարձությունների ժամանակ Ուլանյան 3-րդ գունդը գտնվում էր պահեստազորում և տեղակայված էր Իտալիայում։ Գնդի ստորաբաժանումները մասնակցեցին Վիչենցի առաջին կռվին, Սամակամպանեի (հունիսի 14-ին), Կուստոցուի և Լե Սեյո Վիի ճակատամարտերին։ Դեպի Միլան հետագա արշավանքի ժամանակ գնդապետ Վյուսի հրամանատարությամբ 2-րդ դիվիզիոնը կռվել է առաջին թևում և մասնակցել Դզելոբոուն-Պերսիկոյի կռիվներին։ Գունդը մեկ հեծելավաշտով մասնակցել է Օսոպոյի պաշարմանը։ 1849 թվականին ծառայություն է իրականացրել Պյոմոնտում՝ մասնակցելով մի քանի ճակատամարտերի և կատարելով տարածքի պաշտպանության ծառայություն։ Ավստրո-իտալա-պրուսական պատերազմի ժամանակ Ուլանյան 3-րդ գնդի 5 հեծելավաշտ Հյուսիսային բանակի 8-րդ կորպուսի կազմում ծառայություն են իրականացրել և կռվել Սկալիցեյի, Կյոնինգրեցի, Ցվիտաուի և Տոբիչաուի ճակատամարտերին[3][5]։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ուլանյան 3-րդ գունդը կռվել է առաջնագծում՝ օգնելով հետևակին։ Ավստրո-Հունգարական կայսրության փլուզման նախաշեմին գնդին հրահանգվել է վերադառնալ Արևմտյան Գալիցիա։ Գունդը կազմալուծվել է 1918 թվականին։ Հայտնի չէ, արդյո՞ք գնդի կազմալուծումից հետո անձնակազմը ընդգրկվել է լեհական նորաստեղծ բանակ, թե՞ ոչ[3][5]։
Գնդի համազգեստը տարբեր տարիներին ենթարկվել է որոշակի փոփոխությունների։ Ստորև ներկայացված է համազգեստի տեսքի փոփոխություններն ըստ թվականների[3]՝
Ուլանյան 3-րդ գնդի կայազորերն են եղել[3]՝
I. | II. | III. |
---|---|---|
|
Ստորև ներկայացված է Ուլանյան 3-րդ գնդի հրամանատարների ցուցակն ըստ թվականների[3]՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.